Սերենա Ուիլյամսը սպասում է իր երկրորդ երեխային: Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում։ Ավելի վաղ թենիսիստուհին ամուսնու հետ Met Gala-ին ներկայացել էր կլորացած փորն ընդգծող զգեստով։
«Այնքան հուզվել էի, երբ Աննա Վինտուրը մեզ երեքիս հրավիրեց Met Gala-ին»,- գրել է Սերենա Ուիլյամսը Instagram-ում։
Սերենա Ուիլյամսն ամուսնացած է գործարար Ալեքսիս Օհանյանի հետ, ում հետ ծանոթացել է 2015 թվականին։ Նրանց առաջնեկը՝ Ալեքսիս Օլիմպիան, ծնվել է 2017թ։ Դստեր ծնվելուց երկու ամիս անց Սերենան և Ալեքսիսն ամուսնացան Նոր Օռլեանում։
Սերենա Ուիլյամսը հայտարարել է սպորտից հեռանալու մասին։ Այս որոշման, ինչպես նաև կրկին մայրանալու մտադրության մասին մարզուհին խատմել է Vogue ամսագրին տված հարցազրույցում։
Սերենա Ուիլյամս և Ալեքսիս Օհանյան
40-ամյա Սերենա Ուիլյամսն աշխարհի ամենահայտնի և տիտղոսակիր մարզուհիներից է, իր կարիերայի ընթացքում եղել է աշխարհի առաջին ռակետը։ Նա ունի նաև չորս օլիմպիական ոսկե մեդալ, 38 հաղթանակ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, որոնցից 23-ը՝ մենախաղում։ Ուիլյամսը WTA-ի եզրափակիչների հնգակի չեմպիոն է և կանանց ռեկորդակիր ամենաշատ վաստակած մրցանակային գումարով:
Սերենա Ուիլյամսը միակ հայտնի մարդը չէր, ով Met Gala-ում հայտարարեց իր հղիության մասին. սուպերմոդել Կարլի Քլոսը նույնպես հայտնել է, որ սպասում է իր երկրորդ երեխային:
02-09-2026 10:33 Վերջերս Սելին Դիոնը Vogue ամսագրին տված երկար հարցազրույցում հայտարարեց չորս տարվա բացակայությունից հետո համերգներին վերադառնալու մասին։ Նա պայքարում էր լուրջ հիվանդության՝ մկանային կոշտության համախտանիշի դեմ, բայց նրա առողջությունը նկատելիորեն բարելավվել է։ Երգչուհին շուտով կսկսի համերգների շարք Փարիզում, իսկ մինչ այդ կրկին սկսել է հայտնվել հանրության շրջանում։
02-09-2026 10:23 Ֆրանսիայի առաջին տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի դուստրը, կարծես թե, գնում է մոր հետքերով։ Պարզվել է, որ 42-ամյա Տիֆեն Օզիերը սկսել է հանդիպել իրենից 20 տարով փոքր ուսանողի հետ։ Կինն ինքն է հայտնել լուրը սոցիալական ցանցերում։ Վերջերս նա տեսանյութ է հրապարակել Ամստերդամ կատարած իր ուղևորությունից։ Այնտեղ երջանիկ Տիֆենը ժամանակ էր անցկացնում մի երիտասարդի հետ, որին նա շտապել էր նշել գրառման մեջ՝ բիզնես դպրոցի 22-ամյա ուսանող Անտուան Լեկոնտի։
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։