Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 1-7-ը 2023 թ

30.04.2023

Ձեզ սպասում են զգացմունքների փոթորիկ և վառ զգացմունքներ, որոնց մասին կցանկանաք խոսել ձեր սիրելիի հետ: Մի դիմադրեք այդ պոռթկումին, քանի որ դա ձեր հարաբերություններում նոր ու հրաշալի փուլի սկիզբ կլինի։ Նոր ծանոթությունները կարող են օգտակար լինել, հնարավոր են գործնական առաջարկներ։

Շաբաթվա երկրորդ կեսը հաջող կլինի գործարարների համար՝ հնարավոր է նոր պայմանագրեր կնքեք։ Դուք կարող եք աջակցություն ստանալ բոլորովին անսպասելի մարդկանցից։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 1-7-ը 2023 թ. Խոյ

Խոյերին շատ առումներով լավ շրջան է սպասվում։ Դուք կհայտնվեք վառ ու հետաքրքիր իրադարձությունների կենտրոնում։ Մասնագիտական ոլորտում հաջողությունը կբերի շահույթ և կայունության զգացում։ Իրավիճակը ձեր օգտին կլինի անգամ առանց ձեր կողմից մեծ ջանքերի: Անձնական կյանքը նույնպես կուրախացնի։ Ձեզ սպասովւմ են ռոմանտիկա, սեր, քնքուշ խոստովանություններ, իսկ ինչ-որ մեկին' ամուսնության առաջարկ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 1-7-ը 2023 թ. Ցուլ

Ցուլերին հագեցած ու հետաքրքիր շաբաթ է սպասվում։ Հնարավոր են երկար սպասված ճանապարհորդություն սիրելիի կամ ընկերների հետ, վաղեմի ցանկությունների ու ծրագրերի իրականացում։ Ձեզ կգրավի հրաշալի և բազմազան իրադարձությունների շարք։ Սակայն կարող է առաջանալ մեկ խնդիր՝ ինչպես ամեն ինչ ժամանակին անել։ Ուժերը կբավականացնեն ամեն ինչով զբաղվելու։ Ֆինանսական վիճակը տագնապալի չի լինի։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 1-7-ը 2023 թ. Երկվորյակ

Դուք հավանաբար կզգաք ակտիվության որոշակի անկում: Գործերը լավ կընթանան, իսկ ձեր տրամադրությունը կարծես թե, նորմալ է, պարզապես մտածկոտ ու երազկոտ կլինեք։ Մի կասկածեք ձեր նպատակներին, հակառակ դեպքում դրանց հասնելը հեշտ չի լինի։ Վերլուծեք սխալները և առաջ շարժվեք: Երկվորյակները չպետք է կորցնեն հավատն իրենց նկատմամբ։ Հանգստյան օրերին աշխատեք բավականաչափ ուշադրություն դարձնել հարազատներին, հակառակ դեպքում ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ։ Ուրախացրեք ընտանիքի անդամներին փոքրիկ նվերներով։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 1-7-ը 2023 թ. Խեցգետին

Խեցգետինները ստիպված կլինեն շատ աշխատել ցանկալի արդյունքի հասնելու համար։ Բայց հաջողության հասնելու հնարավորություն ունեք: Մի հապաղեք ցուցաբերել քաջություն և հաստատակամություն: Հիանալի ֆիզիկական և մտավոր մարզավիճակում կլինեք, ուստի առավելագույնս օգտվեք այդ իրավիճակից:

Ժամանակահատվածի վերջում ընտանեկան հարցերը կպահանջեն ձեր ուշադրությունը։ Դրանք կարող են դեմ գնալ ձեր ծրագրերին և սպասելիքներին: Կկարողանաք փոխզիջում գտնել։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 1-7-ը 2023 թ. Առյուծ

Ընդհանուր առմամբ, Առյուծների համար ժամանակաշրջանը հեշտ կլինի, ուստի ձեր տրամադրությունը պետք է որ լավ լինի։ Ձեր աշխատունակությունն ակնհայտորեն կբարձրանա, ինչը նշանակում է, որ կկարողանաք հասցնել այն ամենը, ինչ պլանավորել եք, և նույնիսկ ավելին: Այնուամենայնիվ, չարժե անընդհատ աշխատել: Հիշեք. ակտիվ հանգիստը հիանալի միջոց է ուժ կուտակելու և ապագա ձեռքբերումների վրա կենտրոնանալու համար: Կյանքի ռոմանտիկ կողմը ներդաշնակ կլինի։ Հանգստյան օրերը լավ են գնումներ կատարելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 1-7-ը 2023 թ. Կույս

Այս շաբաթը Կույսերի համար բեղմնավոր կլինի։ Հեռու վանեք ցանկացած տխուր միտք: Հատկապես ուշադիր եղեք նոր տեղեկատվության և նոր մարդկանց նկատմամբ։ Երեքշաբթի օրը նպաստավոր է նորարար գաղափարների մասին մտածելու համար, թեև դա կպահանջի գաղտնիություն, և դրա հետ մեկտեղ կարող են խնդիրներ առաջանալ։ Ձեզ կարող են այցելել չհրավիրված հյուրեր՝ ցուցաբերեք առատաձեռնություն և ջերմություն: Ուրբաթ օրը խուսափեք հապճեպ որոշումներ կայացնելուց. ցանկալի չէ ձեր կյանքում ինչ-որ բան կտրուկ փոխել։ Հանգստյան օրերն անցկացրեք սիրելիների հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 1-7-ը 2023 թ. Կշեռք

Կշեռքների համար բարենպաստ ժամանակաշրջան է ֆիզիկական լավ վիճակը և ներքին ներդաշնակությունը վերականգնելու համար։ Մի վախեցեք անակնկալներից. եթե նույնիսկ չպլանավորված բան լինի, ամեն ինչ լավ կավարտվի ձեզ համար։ Չորեքշաբթի օրը հնարավոր է պաշտոնի բարձրացում կամ պարզապես բոլորին, այդ թվում՝ ձեզ, կգոհացնեք մասնագիտական ձեռքբերումներով։ Հինգշաբթի օրը ինչ-որ մեկը կվնասի ձեզ՝ խաթարելով ձեր ծրագրերը։ Փորձեք վերացական լինել, քանի որ ուրբաթ օրը ամեն ինչ ինքնըստինքյան կլուծվի։ Հանգստյան օրերին գնացեք քաղաքից դուրս կամ ձեր սիրելիների զբոսնեք այգում։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 1-7-ը 2023 թ. Կարիճ

Շաբաթը Կարիճներին հիանալի արդյունքներ է խոստանում կյանքի տարբեր ոլորտներում։ Պարզապես շատ ակտիվ մի եղեք: Չորեքշաբթի օրը ռիսկի դիմեք նոր բիզնես սկսելու համար, նույնիսկ, եթե վստահ չեք ձեր գաղափարների հաջողությանը։ Արժե պլաններով կիսվել գործընկերների և մերձավորների հետ. ձեր գործողությունները, անշուշտ, կարժանանան հավանության և ըմբռնման: Կիրակի օրը, առանց ափսոսանքի, ազատվեք ամեն հնից ու ավելորդից, սկսեք ստեղծել ինչ-որ նոր բան։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 1-7-ը 2023 թ. Աղեղնավոր

Աղեղնավորները հնարավորություն կունենան ցույց տալ իրենց լավագույն որակները և իրականացնել երազանքները։ Սկսած գործը փորձեք ավարտել մինչև շաբաթվա կեսը, որպեսզի հանգստյան օրերին լավ հանգստանաք։ Աշխատանքում փոփոխությունները դեպի լավը կլինեն։ Քիչ անհանգստացեք և հավատացեք ձեր ուժերին։ Հավանաբար ձեզ սիրահարված հակառակ սեռի ներկայացուցիչը կխոստովանի իր զգացմունքները։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 1-7-ը 2023 թ. Այծեղջյուր

Եթե չափավորեք ձեր հավակնությունները, կարող եք լուրջ հաջողությունների հասնել բիզնեսում։ Պարզ լուծումները կհասցնեն ավելիին, քան բարդ համակցությունները: Ցանկալի է, որ Այծեղջյուրները զբաղվեն բոլոր կուտակված գործերով ու թերություններով։ Փորձեք ձերբազատվել վատ մտքերից, մարդկանց մասին բացասական կարծիքներից, ավելի համբերատար լինել։ Լավ ժամանակ է արձակուրդի մասին մտածելու համար։ Հանգստյան օրերը նվիրեք ընտանեկան գործերին։ Ձեր բախտը կբերի նաև սիրո մեջ։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 1-7-ը 2023 թ. Ջրհոս

Ժամանակաշրջանը Ջրհոսների համար կարող է շատ բեղմնավոր լինել՝ ժամանակ կունենաք շատ բաներ վերագործարկելու և շահույթ ստանալու համար։ Պարզապես ձեզ համար ավելորդ խնդիրներ մի ստեղծեք՝ ամեն ինչ վերահսկողության տակ պահելու ցանկությամբ։ Հինգշաբթի օրը դուք կարող եք գոհ լինել օգտակար տեղեկություններից: Հանգստյան օրերին ձեր անցյալից մարդիկ կարող են հանկարծակի հայտնվել և նոր հեռանկարներ բացել։ Հարմար պահ է նաև կերպարը փոխելու համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 1-7-ը 2023 թ․ Ձկներ

Այս շաբաթ Ձկները շատ փայլուն հնարավորություններ կունենան, լավ գումար կվաստակեն ու կբարձրացնեն հեղինակությունը մասնագիտական ոլորտում։ Անձնական կյանքում պետք չէ երկար մտածել և կասկածել՝ լսեք ձեր սրտին, նա գիտի բոլոր պատասխանները։ Վստահեք ձեր սիրելիին, դա ներդաշնակ հարաբերությունների լավագույն միջոցն է։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6554 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 22-28-ը 2026 թ․

22.06.2026
Սա Մերկուրիի երկարատև հետադարձ շրջանից առաջ վերջին շաբաթն է։ Այն հաջողակ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար, հատկապես սիրային գործերում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 15-21-ը 2026 թ․

15.06.2026
Հանգիստ և չեզոք շաբաթ կլինի. նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Ամեն ինչ կախված կլինի բացառապես ձեր տրամադրությունից և ներդրած ջանքերից:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 8-14-ը 2026 թ․

08.06.2026
Դուք ստիպված չեք լինի չափազանց շատ ջանք գործադրել կամ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց՝ վայելեք աստղերի նվերները:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 1-7-ը 2026 թ․

01.06.2026
Այյս շաբաթը մարտահրավերներով լի և անհանգիստ կլինի կենդանակերպի շատ նշանների համար. աստղերը պարզապես այդպես են դասավորված։ Բայց դրական վերաբերմունքը և արևոտ լավատեսությունը ձեզ կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 25-31-ը 2026 թ․

25.05.2026
Գարնան վերջին շաբաթը նպաստավոր չէ երկար ճանապարհորդությունների կամ ռիսկային ձեռնարկումների համար: Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 18-24-ը 2026 թ․

18.05.2026
Մայիսի երկրորդ կեսը կենդանակերպի շատ նշանների համար բարենպաստ է սիրավեպերի և հարաբերությունների ամրապնդման համար։ Աստղերը նաև շատ հետաքրքիր բաներ են պատրաստել մյուսների համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-06-2026 13:23
Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30
Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25
Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36
«Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1304 անգամ
19.06.2026
Դիտվել է 398 անգամ
23.06.2026
Դիտվել է 235 անգամ
25.06.2026
Դիտվել է 113 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster