Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Կենդանակերպի այս չորս նշանները վերջապես կհանդիպեն իրենց սիրուն 2023-ի մայիսին

26.04.2023

Եթե դուք դեռ չեք հանդիպել ձեր սիրուն գարնան առաջին երկու ամիսներին, մի հուսահատվեք։ Աստղագուշակը շտապում է եւս մեկ հնարավորություն տալ կենդանակերպի առանձին նշանների ներկայացուցիչների։ 

Մայիսը ոչ միայն գարնան ամենատաք ամիսն է, այլեւ ոմանց համար այն ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ է։ Աստղերը հարուստ սիրային արկածներ են կանխատեսում Կենդանակերպի այս չորս նշանների համար։ Ներկայացնում ենք, թե ինչպես կզարգանա նրանց ռոմանտիկ շրջանը գարնան վերջին ամսում։

Խեցգետին

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մայիսին ժամանակ առ ժամանակ ժամադրության կգնան: Հասկանալու համար՝ անձը հարմա՞ր է, թե՞ ոչ, պետք է անմիջապես նրա հետ շփվել ինտելեկտուալ մակարդակով։ Հնարավոր է զարմանաք, թե որքան մտերիմ կարող եք դառնալ միմյանց: Մի անտեսեք նրանց, ովքեր փորձում են ձեր ուշադրությունը գրավել։ Բացի այդ, Խեցգետինները պետք է կիսվեն իրենց դիտարկումներով և փիլիսոփայությամբ, եթե ցանկանում են հասնել ավելի լուրջ հարաբերությունների:

Ցուլ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցւչների համար գարնան վերջին ամիսը հագեցած կլինի ամենատարբեր իրադարձություններով։ Իհարկե, այն չի անցնի առանց սիրային երանգների։ Ժամանակն է կանգնելու, գլուխը բարձր պահելու և իսկապես հավատալու, որ արժանի եք սիրո և հիացմունքի: Մայիսին Ցուլերն անպայման կհանդիպեն իրենց համար առանձնահատուկ մի մարդու, եթե ինքնավստահ ու ընկերասեր լինեն։

Ջրհոս

Ջրհոսները զսպելու փոխարեն մայիսին պետք է ազատություն տան իրենց և ինքնաբուխ լինեն։ Ձեր ջանքերն աննկատ չեն մնա և դրական արդյունքների կբերեն։ Անձնական կյանքում փոփոխություններ են սպասվում, և միայն ձեզնից է կախված, թե որքանով են դրանք դրական:

Կարիճ

Սիրախաղ անելու ցանկությունն այս ամիս ձեզ հետ է, և մեծ մասամբ ձեր բնական հմայքը գագաթնակետին կլինի: Մայիսին Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պետք է հաճույք ստանան իրենցից և սիրախաղից։ Ժամանակն է ձերբազատվելու անմատչելիությունից և ավելի ավելի ուշադիր զննելու շրջապատի մարդկանց: Աստղագուշակները խորհուրդ են տալիս այս ամիս ինչ-որ նոր բան փորձել, քանի որ սա լավագույն ժամանակն է առանձնահատուկ մեկին հանդիպելու համար։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7219 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին

25.08.2026
Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-09-2026 10:33
Վերջերս Սելին Դիոնը Vogue ամսագրին տված երկար հարցազրույցում հայտարարեց չորս տարվա բացակայությունից հետո համերգներին վերադառնալու մասին։ Նա պայքարում էր լուրջ հիվանդության՝ մկանային կոշտության համախտանիշի դեմ, բայց նրա առողջությունը նկատելիորեն բարելավվել է։ Երգչուհին շուտով կսկսի համերգների շարք Փարիզում, իսկ մինչ այդ կրկին սկսել է հայտնվել հանրության շրջանում։ 
02-09-2026 10:23
Ֆրանսիայի առաջին տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի դուստրը, կարծես թե, գնում է մոր հետքերով։ Պարզվել է, որ 42-ամյա Տիֆեն Օզիերը սկսել է հանդիպել իրենից 20 տարով փոքր ուսանողի հետ։ Կինն ինքն է հայտնել լուրը սոցիալական ցանցերում։ Վերջերս նա տեսանյութ է հրապարակել Ամստերդամ կատարած իր ուղևորությունից։ Այնտեղ երջանիկ Տիֆենը ժամանակ էր անցկացնում մի երիտասարդի հետ, որին նա շտապել էր նշել գրառման մեջ՝ բիզնես դպրոցի 22-ամյա ուսանող Անտուան Լեկոնտի։
01-09-2026 08:56
39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50
Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46
Ջոն Գալիանոն հրաժարվել է Met  թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.09.2026
Դիտվել է 681 անգամ
31.08.2026
Դիտվել է 649 անգամ
29.08.2026
Դիտվել է 427 անգամ
27.08.2026
Դիտվել է 405 անգամ
02.09.2026
Դիտվել է 155 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster