Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Կնոջ գեղեցկության գաղտնիքը

07.04.2023

Մի օր տղան հարցրեց․

-Մայրիկ, ինչո՞ւ ես լալիս:

-Որովհետև ես կին եմ,-պատասխանեց մայրը։

-Չեմ հասկանում,-տարակուսեց տղան։

-Դու սա երբեք չես հասկանա,-ասաց մայրը՝ գրկելով որդուն:

Հետո տղան հարցրեց հորը.

-Հայրիկ, ինչո՞ւ է մայրիկը երբեմն առանց պատճառի լաց լինում:

-Բոլոր կանայք երբեմն հենց այնպես լաց են լինում, - հարցից շփոթված պատասխանեց հայրը:

Անցան տարիներ։ Տղան մեծացավ, հասունացավ և մի օր, որպես չափահաս տղամարդ, հարցրեց Աստծուն.

-Աստված, ինչո՞ւ են կանայք երբեմն առանց պատճառի լաց լինում, ինչո՞ւ:

Եվ Աստված պատասխանեց.

-Կնոջն արարելիս՝ ես ցանկացա նրան առանձնահատուկ ստեղծել: Նրան պարգևեցի այնքան ամուր ձեռքեր, որ կարողանա պահել ամբողջ աշխարհը: Միաժամանակ բավականաչափ փափուկ՝ երեխայի գլուխը պահելու համար: Ես նրան տվեցի այնքան մեծ համբերություն, որպեսզի դիմանա ծննդաբերությանը։ Փոխանցել եմ այնպիսի ուժեղ կամք, որ առաջ գնա, երբ բոլորը ընկնում են: Կնոջը ստեղծել եմ տղամարդու կողոսկրից, որպեսզի իմանա, թե ինչպես պաշտպանել նրա սիրտը: Ես նրան իմաստություն տվեցի իմանալու, որ լավ ամուսինը երբեք միտումնավոր չի վիրավորի իր կնոջը, որ պետք է աջակցել ամուսնուն ու աներկբա կանգնել նրա թիկունքին: Եւ, վերջապես… Ես նրան արցունքներ տվեցի... Եվ իրավունք՝ թափել դրանք երբ և որտեղ պետք է: Հասկացիր որդիս. կնոջ գեղեցկությունը նրա հագուստի, մազերի կամ մատնահարդարման մեջ չէ… Կնոջ գեղեցկությունը նրա աչքերի մեջ է… որոնք բացում են նրա սրտի դուռը… այն վայրը, որտեղ ապրում է Սերը…:

Շնորհավոր Մայրության և գեղեցկության օրը, սիրելի լեդիներ։

Դիտվել է 6577 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը

14.08.2026
Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։

10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում

22.07.2026
Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։

Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք

25.06.2026
Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-08-2026 10:27
Գրեյսի Աբրամսը Coco Mademoiselle Chanel-ի նոր դեմքն է։ Երգչուհին նկարահանվել է Crush Absolu պաշտամունքային օծանելիքի ֆլանկերին նվիրված հոլովակում և ֆոտոշարքում։ Բրենդի խոսքով՝ օծանելիքը արտացոլում է «ազատ կնոջ կերպարը, որը հետևում է իր բնազդներին և որի մագնիսականությունը միավորում է մարդկանց»։
21-08-2026 10:20
Բելգիայի արքայազն Լորանը պաշտոնապես իր որդի է ճանաչել 26-ամյա նախկին ավտոմեքենաների վաճառող Կլեման Վանդենկերկխովեին, որը ծնվել է բելգիացի երգչուհի Վենդի Վան Վանտենի հետ նրա հարաբերությունների արդյունքում, հայտնում է BBC News-ը։ Վանդենկերկհովեն ստացել է արքայազնի տիտղոս, սակայն պետական բյուջեից ֆինանսավորում չի ստանա, չի մտնի գահաժառանգման հաջորդականության մեջ և չի մասնակցի թագավորական ընտանիքի պաշտոնական միջոցառումներին։
21-08-2026 10:12
Խոշոր երաժշտական ալբոմների թողարկումը կարող է կապված լինել ԱՄՆ-ում մահացու ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թվի աճի հետ։ Այս մասին ցույց են տվել JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։ Թողարկման օրերին ԱՄՆ-ում 200 ամենահանրահայտ երգերի լսումների քանակը միջինում 43%-ով ավելի բարձր է եղել, քան մյուս օրերին։ Միևնույն ժամանակ, ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է 15,1%-ով, ուսումնասիրված 10 ալբոմների թողարկման օրերին գրանցվել է լրացուցիչ մոտ 182 մահվան դեպք։
21-08-2026 09:35
Վեց տարի անց արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պլանավորում են վերադառնալ Մեծ Բրիտանիա, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Զույգն այժմ քննարկում է երեխաների հետ տեղափոխվելու հնարավորությունը և պլանավորում ապրել թագավորական ընտանիքից անկախ:
21-08-2026 05:30
90-ականների սուպերմոդել Քարեն Մալդերը այսօր վերադարձել է ոլորտ՝ 25 տարվա մեկուսացումից հետո։ Չնայած երկարատև բացակայությանը՝ նա վերջապես որոշել է բացվել աշխարհի առջև և հայտնվել է Vogue-ի շապիկին։ Ինչո՞ւ նա դա չէր անոււմ ավելի շուտ։ Քարենն ասում է, որ վերջին 20 տարիների ընթացքում իրեն պակասում էր ինքնավստահությունը։ Սակայն հիմա ամեն ինչ այլ է. «Այժմ, կարծում եմ, վերադառնալու ճիշտ ժամանակն է։ Ես նույն մարդը չեմ, ինչ նախկինում։ Ես ապագային նայում եմ միայն դրական հույզերով»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 1000 անգամ
18.08.2026
Դիտվել է 328 անգամ
21.08.2026
Դիտվել է 291 անգամ
20.08.2026
Դիտվել է 267 անգամ
22.08.2026
Դիտվել է 186 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster