Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

«Անտեսանելի» ֆրենչ՝ գալիք գարնան ամենանորաձև մատնահարդարումը

28.02.2023

«Կարմրավուն եղունգներից» մինչև միագույն տարբերակներ- մինիմալիստական մատնահարդարումն այս տարի անկասկած թրենդային է։ Այստեղից էլ ֆրենչի վերամարմնավորումը՝ այժմ միայն ժամանակակից մատուցմամբ:

Անդրադառնանք «անտեսանելի» ֆրանսիական մատնահարդարմանը, որը ողողել է tiktok-ն ու instagram-ը։

Նոր թրենդը՝ «անտեսանելի» ֆրանսիական մատնահարդարումը գրավել է սոցցանցերը։ Այն սկսվում է չեզոք վարդագույն կամ մարմնագույն հիմքից: Կախված տեխնիկայից, վարպետները սպիտակ ծայրերի փոխարեն դրանք թողնում են կա՛մ թափանցիկ, կա՛մ  պաստելային երանգի լաքով ներկված՝ «գլազուր» կամ մետաղական էֆեկտով։ Հարկավոր է ստեղծել անտեսանելի կամ հազիվ տեսանելի եղունգների ծայրերի պատրանք:

Ոգեշնչման համար արժե այցելել մատնահարդարման հայտնի վարպետ Թոմ Բաչիկի Instagram-ի հաշիվը, որի աստղային հաճախորդների թվում են Ջենիֆեր Լոպեսը, Մարգո Ռոբին, Սելենա Գոմեսը, Նիկոլա Պելցը:

600x400

Մարգո Ռոբի/Instagram

Այժմ եկել է «մաքուր աղջկա էսթետիկայի» (clean girl aesthetic) ժամանակը, որը հենց ենթադրում է մարմնագույն հիմքով մինիմալիստական եղունգներ՝ ձեր մաշկի երանգին համապատասխան: Բացի այդ, երբ նման մատնահարդարումը սկսում է աճել, դա այնքան էլ նկատելի չէ, որքան կարմիր ու մուգ երանգների դեպքում։

«Անտեսանելի» ֆրենչի շատ տարբերակներ կան՝ թափանցիկ ծայր, օմբրե էֆեկտ կամ negative space։ Այսպիսի մատնահարդարում արել են Հեյլի Սթայնֆելդը և Մարգո Ռոբին։ Հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ դուք կարող եք ազատություն տալ ձեր ստեղծագործականությունը, փորձեր կատարեք տարբեր չեզոք երանգներով, և այդ մինիմալիստական դիզայնն ամենևին էլ ձանձրալի չի լինի:

«Անտեսանելի» ֆրենչիի 9 գեղեցիկ տարբերակ.

600x400

600x400

600x400

600x400

600x400

600x400

600x400

600x400

 600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3615 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փողկապ՝ սեզոնի թրենդը. 5 տարբերակ, թե ինչպես կարելի է այն կրել այս գարնանը

14.03.2025
Անցյալ տարի Saint Laurent-ի շոուի ժամանակ մենք իմացանք, որ փողկապը կլինի 2025 թվականի գարնան հիթը: Այժմ այս աքսեսուարը գնալով ավելի շատ ենք հանդիպում աստղերի և ազդեցիկ մարդկանց կերպարներում:

Ջինս թիթեռ նրանց համար, ովքեր ցանկանում են թաքցնել իրենց կոնքերը և ընդգծել գոտկատեղը

04.03.2025
Մասնագետներն առաջարկում են կատարյալ մոդել, որը կարող է ընդգծել «ավազի ժամացույցի» կազմվածքի բոլոր առավելությունները։

Միագույն զուգագուլպաներն այլևս նորաձև չեն. գնեք նախշերովները

04.02.2025
Առաջարկում ենք փորձարկել ու կենտրոնանալ ոչ թե հագուստի, այլ սլացիկ ոտքերի վրա՝ ընտրելով նախշերով նորաձև զուգագուլպաներ։

Բարձր նորաձևության շաբաթ Փարիզում․ կայացավ Christian Dior–ի նոր հավաքածուի ցուցադրությունը

29.01.2025
Փարիզում՝ Բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Christian Dior-ի գարուն-ամառ - 2025թ կուտյուրային հավաքածուն:

Այլևս արդիական չեն. 5 թրենդ, որոնք կմնան 2024–ում

09.01.2025
Նորաձևությունը երբեք կանգ չի առնում. որոշ միտումներ, հազիվ հանրաճանաչություն ձեռք բերելով, իրենց տեղը զիջում են նոր թրենդներին:

Flippy Bob. թրենդային սանրվածք, որը պաշտում են Քարդաշյանները, Բիբերը և Հադիդը

25.12.2024
Եթե ցանկանում եք ոճային և ժամանակակից տեսք ունենալ՝ առանց ժամեր ծախսելու, ապա շրջված բոբը հենց այն է, ինչը ձեզ հարկավոր է: Նրբագեղ, հեշտ և աներևակայելի տպավորիչ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-03-2025 11:34
«Սպիտակաձյունիկ» ֆիլմի հոլիվուդյան պրեմիերան կկայանա առանց ավանդական կարմիր գորգի և մամուլի՝ մի շարք սկանդալների ֆոնին։ Disney-ը կսահմանափակվի փակ շնորհանդեսով՝ առաջատար դերասանուհիներ Ռեյչել Զեգլերի և Գալ Գադոտի մասնակցությամբ, հայտնում է Variety-ն։ Բացի այդ, չեղարկվել է լոնդոնյան պրեմիերան Լեսթերի հրապարակում, որը պետք է կայանար մարտի սկզբին։ Առաջին ցուցադրությունը՝ դարձյալ առանց լրատվամիջոցների մասնակցության, տեղի է ունեցել Իսպանիայում։
14-03-2025 11:31
Հայտնի է դարձել, որ Balenciaga-ի նախկին կրեատիվ տնօրեն Դեմնա Գվասալիան նշանակվել է Gucci-ի ղեկավար, որը կփոխարինի Սաբատո դե Սառնոյին, ով փետրվարի սկզբին լքել է նորաձեւության տունը։ Որոշումը վրդովմունք է առաջացրել սոցցանցերում՝ օգտատերերը հիշում են Balenciaga-ի գովազդային արշավի շուրջ 2022 թվականի սկանդալը: Հանրությունը մտավախություն ունի, որ դիզայները կարող է կրկնել անցյալի սխալները, ինչը բացասաբար կանդրադառնա իտալական նորաձեւության տան հեղինակության վրա։
14-03-2025 11:26
Ամերիկացի սննդաբանները մշակել են առողջ սննդի ուղեցույցներ սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի կանխարգելման համար: Ըստ գիտնականների՝ երկար ու առողջ կյանք ապահովելու համար անհրաժեշտ է օրական ուտել երկու բաժին միրգ և երեք բաժին բանջարեղեն: Նրանք պարզել են, որ մրգերի և բանջարեղենի ավելի մեծ քանակությամբ օգտագործումը նվազեցնում է քրոնիկ հիվանդությունների, ներառյալ սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի առաջացման հավանականությունը, որոնք վաղաժամ մահվան հիմնական պատճառներն են:
14-03-2025 11:11
Դոնաթելլա Վերսաչեն մոտ 30 տարի անց հեռանում է Versace-ի գլխավոր ստեղծագործական տնօրենի պաշտոնից։ Վերսաչեն, ով դարձել է իտալական նորաձեւության տան գլխավոր դիզայները 1997 թվականին իր ավագ եղբոր (և ապրանքանիշի հիմնադիր) Ջանի Վերսաչեի սպանությունից հետո, կդառնա ապրանքանիշի «գլխավոր դեսպանը»։ Miu Miu-ի դիզայնի և իմիջի նախկին տնօրեն Դարիո Վիտալեն ապրիլի 1-ից կդառնա Versace-ի նոր գլխավոր ստեղծագործական տնօրենը։
14-03-2025 10:20
Հոլլի Բերին կարծում է, որ դաշտանադադարը կարևոր իրադարձություն է, որը պետք է նշել: Մարտի 21-ին 58-ամյա դերասանուհին պաշտոնապես կմտնի դաշտանադադար, որը «սահմանվում է որպես 12 ամիս առանց դաշտանի»,- հայտնել է նա PIX11-ի նախկին հաղորդավար Թամսեն Ֆադալի նոր փոդքաստում: «Երբ կինը գիտակցում է, որ դաշտանադադարի մեջ է, դա շիեստա տոնելու ժամանակն է, ինչպես մենք անում ենք մեր կյանքի ցանկացած այլ կարևոր իրադարձությունների դեպքում», - ասել է Բերին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2025 թ․

01.03.2025
Մարտին նշանների մեծ մասը ստիպված կլինի մոռանալ սիրո և նոր զուգընկերներ փնտրելու մասին: Բայց երեք բախտավորներին կհաջողվի շրջանցել շրջափակումը և ցանկալի ժամադրություններ ունենալ։

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.03.2025
Դիտվել է 883 անգամ
08.03.2025
Դիտվել է 506 անգամ
11.03.2025
Դիտվել է 353 անգամ
12.03.2025
Դիտվել է 308 անգամ
13.03.2025
Դիտվել է 241 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster