«Կարմրավուն եղունգներից» մինչև միագույն տարբերակներ- մինիմալիստական մատնահարդարումն այս տարի անկասկած թրենդային է։ Այստեղից էլ ֆրենչի վերամարմնավորումը՝ այժմ միայն ժամանակակից մատուցմամբ:
Անդրադառնանք «անտեսանելի» ֆրանսիական մատնահարդարմանը, որը ողողել է tiktok-ն ու instagram-ը։
Նոր թրենդը՝ «անտեսանելի» ֆրանսիական մատնահարդարումը գրավել է սոցցանցերը։ Այն սկսվում է չեզոք վարդագույն կամ մարմնագույն հիմքից: Կախված տեխնիկայից, վարպետները սպիտակ ծայրերի փոխարեն դրանք թողնում են կա՛մ թափանցիկ, կա՛մ պաստելային երանգի լաքով ներկված՝ «գլազուր» կամ մետաղական էֆեկտով։ Հարկավոր է ստեղծել անտեսանելի կամ հազիվ տեսանելի եղունգների ծայրերի պատրանք:
Ոգեշնչման համար արժե այցելել մատնահարդարման հայտնի վարպետ Թոմ Բաչիկի Instagram-ի հաշիվը, որի աստղային հաճախորդների թվում են Ջենիֆեր Լոպեսը, Մարգո Ռոբին, Սելենա Գոմեսը, Նիկոլա Պելցը:
Մարգո Ռոբի/Instagram
Այժմ եկել է «մաքուր աղջկա էսթետիկայի» (clean girl aesthetic) ժամանակը, որը հենց ենթադրում է մարմնագույն հիմքով մինիմալիստական եղունգներ՝ ձեր մաշկի երանգին համապատասխան: Բացի այդ, երբ նման մատնահարդարումը սկսում է աճել, դա այնքան էլ նկատելի չէ, որքան կարմիր ու մուգ երանգների դեպքում։
«Անտեսանելի» ֆրենչի շատ տարբերակներ կան՝ թափանցիկ ծայր, օմբրե էֆեկտ կամ negative space։ Այսպիսի մատնահարդարում արել են Հեյլի Սթայնֆելդը և Մարգո Ռոբին։ Հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ դուք կարող եք ազատություն տալ ձեր ստեղծագործականությունը, փորձեր կատարեք տարբեր չեզոք երանգներով, և այդ մինիմալիստական դիզայնն ամենևին էլ ձանձրալի չի լինի:
01-09-2026 08:56 39-ամյա ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է Արգենտինայի հավաքականից հեռանալու մասին: «Աշխարհի առաջնության եզրափակչից այսքան ժամանակ անց և երկար մտորումներից հետո ուզում եմ բոլորին ասել, որ հեռանում եմ ազգային հավաքականից: Դա ցավոտ որոշում էր, և այն դեռևս խորը ցավ է պատճառում ինձ, բայց հասկանում եմ, որ ժամանակը եկել է: Երդվում եմ, որ ես տվել եմ իմ ամբողջ ուժը, ոչ միայն վերջին մի քանի տարիներին, երբ մենք ամեն ինչ հաղթում էինք, այլև դրանից առաջ», - գրել է Մեսսին իր երկրպագուներին Ինստագրամում:
01-09-2026 08:50 Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջերս բացահայտ խոսել են իրենց հարաբերությունների մասին և այժմ ավելի հաճախ են միասին հայտնվում հանրության առջև։ Մինչդեռ, մոդելի ընտանիքը, կարծես, այդքան էլ ոգևորված չէ իրավիճակով։ Նրանք մտահոգված են, որ նա չափազանց շատ ժամանակ է անցկացնում իր ընկերոջ հետ և, ըստ Daily Mail-ի, ինքն է հոգում ծախսերի զգալի մասը՝ պլանավորելով իրենց ուղևորությունները, ապահովելով բնակարաններով և ամրագրելով մասնավոր ինքնաթիռներ։ Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին սկսել են հանդիպել այս տարվա սկզբին՝ մի քանի տարվա ընկերությունից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց միասին նկատել են բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ մի քանի ճանապարհորդություններում՝ Հավայան կղզիներ, Տոկիո, Ավստրալիա և Այդահո։
01-09-2026 08:46 Ջոն Գալիանոն հրաժարվել է Met թանգարանում կազմակերպված ցուցահանդեսից՝ իր անցյալի շուրջ ծագած վիճաբանությունների ֆոնին։ «Ես խորապես շնորհակալ եմ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանին, և հատկապես Մաքս Հոլեյնին, Էնդրյու Բոլտոնին և Աննա Վինտուրին՝ իմ աշխատանքին նվիրված ցուցահանդես կազմակերպելու արտակարգ պատվի համար։ Իմ գեղարվեստական ժառանգության ներկայացումը թանգարանում, որով ես հիացել եմ ամբողջ կյանքումս, խորապես հուզել է ինձ... Բոլոր մասնակիցների հետ երկար մտորումներից և քննարկումներից հետո, մեծ տխրությամբ եզրակացրի, որ լավագույնն է այս պահին չշարունակել այս ցուցահանդեսը», - գրել է նա իր գրառման մեջ։
01-09-2026 08:29 Կանանց անվտանգության և բարեկեցության ինդեքսով Georgetown Institute for Women-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 56-րդ տեղը։ Վրաստանը ցանկում զբաղեցնում է 45-րդ տեղը, Ադրբեջանը՝ 111-րդ տեղը։
01-09-2026 08:25 Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։