Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Ջենիֆեր Լոպեսը 10 տարվա մեջ առաջին անգամ հայտնվել է Vogue-ի շապիկին

10.11.2022

Երգչուհի, դերասանուհի և գործարար Ջենիֆեր Լոպեսը 10 տարվա մեջ առաջին անգամ լուսանկարվել է Vogue ամսագրի շապիկի համար։ Համապատասխան նկարները հայտնվել են սոցցանցերի նրա պաշտոնական էջերում։

Ջենիֆեր Լոպեսը զարդարել է ամերիկյան Vogue ամսագրի դեկտեմբերյան համարը։ Երգչուհին կեցվածք է ընդունել ամսագրի շապիկի համար՝ ծառի ճյուղից կախված՝ Valentino-ի կարմիր զգեստով։ Նկարահանման հեղինակը Էննի Լեյբովիցն է։ Հատկանշական է, որ Ջենիֆեր Լոպեսը վերջին անգամ Vogue US-ի շապիկին հայտնվել է 2012 թվականին։

600x400

Տված հարցազրույցում Ջենիֆեր Լոպեսը կիսվել է իր անձնական կյանքի մանրամասներով։ Մասնավորապես, աստղը խոստովանել էր, որ Բեն Աֆլեքի հետ հարսանիքից հետո վերցրել է նրա ազգանունը։

600x400

«Մարդիկ ինձ դեռ կկոչեն Ջենիֆեր Լոպես. Բայց իմ օրինական անունը միսիս Աֆլեք է, քանի որ մենք հիմա մեկ ենք: Մենք ամուսին և կին ենք: Ես հպարտ եմ դրանով: Չեմ կարծում, որ դրա հետ կապված խնդիր կա։ Դա ռոմանտիկ է: Այն դեռ ավանդույթ ու ռոմանտիկա է կրում, և միգուցե ես հենց այն կինն եմ, ում դա դուր է գալիս»,- բացատրել է երգչուհին՝ ընդգծելով, որ չէր ցանկանա, որ Բենը վերցներ իր ազգանունը։

600x400

Մեկնաբանել է վերամիավորումը նաև Բեն Աֆլեքը: Դերասանը կատակով շնորհակալություն է հայտնել կնոջը՝ ցնցուղի տակ իր երգելը տանելու համար և նշել, որ Ջենիֆեր դեռ այնպիսինն է, ինչպիսին սիրում էր նրան 20 տարի առաջ։

600x400

Աֆլեքի և Լոպեսի ամուսնությունը լրագրողներն անվանում են տարվա հարսանիք։ Աստղերը միմյանց ճանաչում են ավելի քան 20 տարի և մի անգամ պատրաստվում էին պսակադրվել, բայց խզեցին նշանադրությունը:

600x400

Աղբյուր' LADYNEWS.am

 

Դիտվել է 6172 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Հայտնի և գեղեցիկ. ինչպիսին է ֆուտբոլիստ Մբապեի ընկերուհին

11.03.2026
Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ Կիլիանը սիրավեպ է սկսել իսպանացի հայտնի դերասանուհի Էսթեր Էքսպոսիտոյի հետ։

«Գույնն անգույնում»․ բացվեց Էլինե Պողոսյանի անհատական ցուցահանդեսը

02.03.2026
«Գույնն անգույնում» խորագրով ցուցահանդեսի բացմամբ նշանավորեց գարնան գալուստը նկարչուհի Էլինե Պողոսյանը։

«Գրեմմի-2026»-ի «ամենամերկ» զգեստները. նորաձև բացահայտումներ՝ գռեհկության եզրին

03.02.2026
«Մերկ» զգեստները վաղուց դասական են դարձել Հոլիվուդի կարմիր գորգի վրա։ Գրեթե յուրաքանչյուր խոշոր արարողություն առանց դրանց չի անցնում։

5 միֆ սննդի մասին, որոնք ժամանակն է մոռանալ

21.01.2026
Վերջին շրջանում ավելի ու ավելի պարզ է դառնում, որ շատ տարածված սննդակարգային խորհուրդներ ոչ միայն հնացած են, այլև թունավոր։

2026 թվականի սիրային աստղագուշակը ըստ կենդանակերպի նշանների

16.12.2025
2026 թվականը խոստանում է հարուստ կլինիել սիրային իրադարձություններով, սակայն Հրե Ձիու գալիք տարին ունի որոշ բնորոշ միտումներ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-04-2026 11:41
Ըստ մասնագետների՝ մազաթափության հաճախ հանդիպող պատճառներն են ժառանգական նախատրամադրվածությունը, հորմանալ շեղումները, վիտամինների և միլորէլեմնետների անբավարար քանակը, վնասակար սովորույթները (ծխախոտ, ալկոհոլ …), դիետաները, սթրեսը, քնի խանգարումները, արտաքին միջավայրի անբարենպաստ գործոնների ազդեցությունները։ Ամենահաճախ հանդիպող պատճառներն առանձնացնել այս ցուցակից գրեթե անհնար է, քանի որ բոլորն էլ կարևոր են և կախված մազաթափության տեսակից այս կամ այն պատճառները գերակշռում են տվյալ մազաթափություն ժամանակ։
09-04-2026 11:35
Ամերիկացի կատակերգու Նիկի Գլեյզերը  2022 թվականին հարցազրույցում խոստովանել էր, որ «լիովին նորմալ» է համարում, որ զուգընկերը մտերիմ հարաբերություններ ունենա մեկ այլ կնոջ հետ, քանի դեռ չկա ռոմանտիկա կամ հուզական կապվածություն։ Վերջերս «Call Her Daddy» փոդքասթի ժամանակ Նիկին հաստատել է, որ իր տեսակետները չեն փոխվել։ «Ըստ էության, ինձ համար միևնույն է, թե արդյոք իմ ընկերը քնում է որևէ մեկի հետ», - ասել է նա։ Սակայն Գլեյզերը շեշտում է, որ սա հավասար ուժի մոդել չէ. նա ինքը նման հարաբերություններ չի փնտրում։
09-04-2026 11:30
Ջասվին Սանգհան (Jasveen Sangha), որը հայտնի է որպես «կետամինի թագուհի» և Հոլիվուդի էլիտային թմրանյութերի մատակարար, դատապարտվել է 15 տարվա ազատազրկման դաշնային բանտում՝ դերասան Մեթյու Փերիի մահվան համար։ Ըստ մեղադրողների՝ Սանգհան երկար տարիներ ղեկավարել է թմրանյութերի խոշորածավալ գործարք Հյուսիսային Հոլիվուդում գտնվող իր տնից՝ ներկայանալով որպես հայտնի էլիտայի դիլեր։
09-04-2026 08:50
Նյու Յորքում տեղի է ունեցել Apple-ի նոր՝ «Մարգոն ֆինանսական խնդիրներ ունի» սերիալի պրեմիերան, որի գլխավոր դերերում են Էլ Ֆանինգը և Նիկոլ Քիդմանը: Դերասանուհիները միասին կեցվածք են ընդունել կարմիր գորգի վրա: 58-ամյա Քիդմանը հագել էր Schiaparelli-ի աշնանային հավաքածուից թափանցիկ կտորներով բլուզ և կիսաշրջազգեստ, իսկ 28-ամյա Էլ Ֆանինգը՝ Givenchy-ի գծավոր տաբատ-կոստյում:
09-04-2026 01:53
Համացանցում քննարկվում է Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի 19-ամյա դստեր՝ Շայլոյի, հայտնվելը հարավկորեացի երգիչ Դայոնգի տեսահոլովակում։ «What's a Girl to Do» երգի պաշտոնական տեսահոլովակը նախկինում հրապարակվել էր YouTube-ում, և այժմ երգչուհին հրապարակել է դահլիճից տեսանյութ՝ իր վերջին պարային ելույթի մասին, որտեղ Շայլոն ավելի հստակ երևում է։ Օգտատերերը սկսել են կիսվել իրենց կարծիքներով։ Մասնավորապես նշել են, որ Շայլոն «նույնիսկ կենտրոնականը չէր» երկրորդային պարողների շրջանում և չափազանց երկչոտ էր շարժվում պրոֆեսիոնալ պարողի համար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.04.2026
Դիտվել է 1530 անգամ
03.04.2026
Դիտվել է 334 անգամ
08.04.2026
Դիտվել է 156 անգամ
09.04.2026
Դիտվել է 127 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster