Նյու Յորքում տեղի է ունեցել աղմկահարույց իրադարձություն՝ «Սև հովազ. Վականդա ընդմիշտ» ֆիլմի պրեմիերան, որը պատմում է Վականդայի թագավորի մահից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին (առաջին մասում նրան մարմնավորել է Չադվիգ Բոսմանը, ով 2020 թվականին մահացել է աղիքի քաղցկեղից):
Միջոցառումը համախմբել է ֆիլմի գլխավոր հերոսներին, ինչպես նաև հոլիվուդյան այլ աստղերի, որոնց թվում իր վառ կերպարով հատկապես է աչքի ընկել երգչուհի Ռիհաննան։
Պրեմիերային երիտասարդ մոր հայտնվելը միանգամայն հասկանալի է. Ռին գրել է ֆիլմի հիմնական սաունդթրեքը, որը մենք կլսենք նոյեմբերի 4-ին:
Մինչ այդ առաջարկում ենք դիտարկել երգչուհու կերպարը, որն ուղղակի ապշեցուցիչ է ստացվել։ Ռիհաննան մերկ մարմնին հագել է Rick Owens-ի ավանգարդ ոճի զգեստ՝ մոխրագույն սեկվիզներով զարդարված, բարձր կաշվե ձեռնոցներով:
Նրա հետ միասին գորգի վրա փայլել է երեխայի հայրը՝ ռեփեր A $ AP Rocky-ն։ Նրա ընտրությունը կանգնել է ջինսե տաբատի և ջինսե ծավալուն բաճկոնի վրա։
02-04-2026 09:11 Մարդիկ, որոնք ավելի միապաղաղ են սնվում և հավատարիմ մնում կայուն կալորիականությանը, ավելի արդյունավետորեն են քաշգցում, քան նրանք, ովքեր մշտապես փոխում են իրենց օրաբաժինը։ Նման եզրակացության է հանգել գիտնականների միջազգային թիմը։
02-04-2026 09:04 Դեռահասը խորհուրդ է հարցրել ChatGPT-ից ինքնասպանության մասին, իսկ հաջորդ օրն ինքնասպան է եղել, հայտնում է Daily Mail-ը։ 16-ամյա Լուկա Ուոքերը գնացքի գծերի վրա մահից մի քանի ժամ առաջ արհեստական բանականության չաթ-բոտին հարցրել է ինքնասպանության մասին։ Լուկան, որը վերջերս էր ավարտել հեղինակավոր մասնավոր դպրոցը և նկարագրվում էր որպես «նուրբ և բարի», կարողացել է հեշտությամբ «շրջանցել» ChatGPT-ի անվտանգության արձանագրությունները՝ պնդելով, որ ինքնասպանության մասին հարցնում է «հետազոտական» նպատակներով։
02-04-2026 08:22 Աննդաբանները նշել են անփոխարինելի սննդարար նյութերի մասին, որոնք պարունակվում են ձվերում: Ձվի սպիտակուցը պարունակում է բոլոր 9 անհրաժեշտ ամինաթթուները, որոնք օրգանիզմը չի կարող ինքնուրույն արտադրել, բայց որոնք անհրաժեշտ են բջիջների կառուցման և նորացման համար։ Ձվերը պարունակում են նաև բազմաթիվ վիտամիններ. վիտամին A, որը կարևոր է մաշկի և տեսողության համար, վիտամին B, որը կարևոր է նյարդային համակարգի համար, վիտամին E, որը պաշտպանում է բջիջները ազատ ռադիկալների վնասումից, և վիտամին D, որը կարևոր է իմունային համակարգի համար։
01-04-2026 08:53 Իսպանիայի Գերագույն դատարանը որոշել է, որ ձեռքի համբույրը կարող է սեռական ոտնձգություն համարվել։ Դատարանը քննել է 2023 թվականին Մադրիդի մոտ գտնվող Ալկոբենդասում ավտոբուսի կանգառում կնոջ ձեռքը համբուրած տղամարդու գործը, գրում է DW-ն։ Տղամարդը նաև ժեստ է արել կնոջը, որ իր հետ գա և փող է առաջարկել։ Մեղադրյալի փաստաբանները փորձել են դա ներկայացնել որպես փողոցային ոտնձգություն, սակայն դատարանը որոշել է, որ ցանկացած սեռական ֆիզիկական շփում համարվում է հարձակում:
01-04-2026 08:00 Ըստ սննդաբանների՝ խնձորի չափից շատ օգտագործումը կարող է ստամոքս-աղիքային անհարմարության հանգեցնել զգայուն ստամոքսով մարդկանց մոտ: Ավելին, խնձորը պարունակում է մեծ քանակությամբ մանրաթել և շաքար, ուստի դրա չափից շատ օգտագործումը կարող է մարսողական խնդիրներ առաջացնել նույնիսկ առողջ մարդկանց մոտ։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ օրական մեկ խնձորն օգտակար է օրգանիզմի համար, քանի որ այն պարունակում է բազմաթիվ վիտամիններ, հակաօքսիդանտներ և մանրաթելեր:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: