Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

5 քաղաքավարի խոսք, որոնք արժեզրկում են ձեզ

21.10.2022

Մեզ բոլորիս մանկության տարիներին սովորեցրել են «կախարդական բառեր». շնորհակալություն, ներողություն, խնդրում եմ… Բայց եթե դրանք շատ հաճախ, անտեղի, զրուցակցի հանդեպ ակնածանքով և ինքդ քո հանդեպ արհամարհանքով ես օգտագործում, այս բառերը դադարում են պարզապես քաղաքավարության արտահայտություն լինել։ Դրանք դառնում են ձեր թշնամիները:

Դրա պատճառը պարտադիր չէ, որ պայմանավորված լինի ցածր ինքնագնահատականով։ Խորն արմատավորված հաղորդակցման կաղապարները նույնպես կարող են դեր խաղալ: Մարդը, չնկատելով դա, չարաշահում է քաղաքավարի խոսքերը և դրանով իսկ անտեսում իր անհատականությունն ու դա ի ցույց դնում ուրիշներին: Արդյունքում նա չի ստանում ցանկալի ճանաչում ու հարգանք։

Այսպիսով՝ հաղորդակցության մեջ 5 տարածված բառ և արտահայտություն, որոնք նվազեցնում են անձնական նշանակությունը.

1. «ԿԱՐԵԼԻ՞ Է»

«Կարելի է» կամ «չի կարելի» բառերը մեզ դեպի մանկության են տեղափոխում, երբ մենք թույլտվություն էինք խնդրում և կախված էինք մեծահասակների վճռից: Սա ի սկզբանե անհավասար դիրքորոշում է։ Հասուն տարիքում «կարելի է» բառով որևէ մեկին դիմելը շատ տարածված է և ենթադրում է միայն ինչ-որ խնդրանք:

Հիշեք, օրինակ, թե ինչպես եք ռեստորանում մատուցողից ճաշացանկ խնդրում։ Շատերն ասում են՝ «Կարո՞ղ եմ ճաշացանկ ունենալ»: Պատկերացնու՞մ եք, թե ինչպես է ընկալվում նման մարդը։ Միջակ ու անդեմ։

Փոխարինեք թույլտվության խնդրանքը իրավիճակին համապատասխան ցուցումով և կստացվի. «Ինձ ճաշացանկը բերեք»: Ավելացրե՛ք հանգիստ ձայներանգ, և այժմ մենք ունենք ինքնավստահ մարդ, ով գիտի, թե ինչ է ուզում կյանքից։

2. «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»

Որոշ մարդիկ կարող են «շնորհակալություն» բառն անգամ երկու րոպեանոց զրույցի ընթացքում ասել անհամար անգամ: Պատճառը կարող է լինել զրույցն ավարտելու անկարողությունը, անհարմար իրավիճակում անընդհատ «շնորհակալություն» ասելու սովորությունը։ Ամեն դեպքում, սա անվստահ պահվածք է, որը կարդում են ուրիշները։

Պատկերացրեք, որ դուք հաշվետվություն եք բերել ձեր ղեկավարին, նա այնտեղ գրառումներ է կատարել և կարգադրել է վերափոխել այն։ Եվ դուք պատասխանում եք. «Այո, ես սխալներ եմ թույլ տվել, կներեք, շնորհակալություն ուղղումների համար, ես նորից կանեմ, կներեք»: Դուք խեղճ և անհամոզիչ տեսք ունեք: Քիչ հավանական է, որ ձեր թեկնածությունը դիտարկվի ավելի բարձր պաշտոնի համար։

Ավելի լավ չի՞ լինի արտահայտությունը փոխել ու արժանապատվորեն ասել՝ «ամեն ինչ հասկանում եմ, կուղղեմ»։ Մենք բոլորս մարդ ենք և ունենք սխալվելու իրավունք։ Հարկ չկա դրանց պատճառով անտեղի քննադատես քեզ և արդարանաս ուրիշների առջև։ Դա նվազեցնում է մեր արժեքը:

3. «ԵՍ ՔԵԶ ՉԵ՞Մ ԽԱՆԳԱՐՈՒՄ»

600x400

Ամենից հաճախ դա հատուկ են ասում, երբ ցանկանում են առանձնակի հարգանք ցուցաբերել այն մարդու հանդեպ, ում ուղղված են այս խոսքերը։ Ձեր անձնական նշանակությունը նվազեցնելը ցանկալի արդյունքի հասնելու լավագույն միջոցը չէ: Մարդիկ շատ ավելի են գնահատում իրենց հավասարներին:

Օրինակ, ղեկավարը կանչել է ձեզ, և որոշ ժամանակ անց գնացել եք նրա մոտ: Ինչու՞ ասել. «ես ձեզ չե՞մ խանգարի» կամ «ես ձեզ չե՞մ շեղում»: Ձեր գործերը և ժամանակը պակաս կարևոր չեն, քան ղեկավարինը: Փոխարինիր այդ արտահայտությունը «մտնե՞մ» բառով։ Սրանից էներգիա և հանգստություն է հաղորդում:

4. «ՉԷԻ՞Ք ԿԱՐՈՂ ԱՐԴՅՈՔ ԴՈՒՔ…»

«Չ» մասնիկն ամենասարսափելին է։ Դուք մարդուն անմիջապես առաջարկում եք պատրաստի լուծում՝ մերժման տեսքով։ Ենթատեքստն է՝ «Գիտեմ, որ կմերժեք, և ես ձեր ձեռքերում եմ»։ Եվ եթե մարդը համաձայնի ձեր խնդրանքին, դա ավելի շատ լավության տեսք կունենա։

Փոխարինեք այդ արտահայտությունը հաստատականով և ազատվեք «չ» մասնիկից՝ «Կարո՞ղ եք…»: Այստեղ ակնհայտ է հավասար դիրքորոշումն ու արդյունքի նկատմամբ վճռական հավատը։

5. «ԻՆՁ ՇԱՏ ԴՈՒՐ ԵԿԱՎ»

Արտահայտությունն ինքնին հաճելի է. այն լցված է անկեղծությամբ և կատարյալ է ընկերական ու մտերիմ շփման համար: Բայց եթե ցանկանում եք ընդգծել ձեր կարծիքը, ապա ավելի լավ է զգուշությամբ օգտագործեք այս արտահայտությունը։

Որոշակի իրավիճակներում կարող է տպավորություն ստեղծվել, թե ինչ-որ բան մակերեսորեն եք գնահատում կամ այնքան էլ դժվար չէ ձեզ վրա տպավորություն թողնելը։ Եթե ցանկանում եք կշիռ տալ ձեր գնահատականին, ապա պետք է այն ավելի խորացնեք և հստակեցնեք, օրինակ՝ «ես գոհ եմ», «սրանից գոհ եմ», «սրանից տպավորված եմ»։

Ինքնավստահություն ճառագելու համար երբեմն բավական է ձեր խոսքի սովորական բառերը փոխել ձեր արժեքն ընդգծողներով։ Այդ ժամանակ ներքին դրական փոփոխությունները չեն ուշանա։ Եվ դրանց հետ կգան նաև ճանաչումը, հարգանքը և սերը:

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 1348 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հոգեբանները նշել են շրջապատ ընտրելիս հիմնական սխալը

24.11.2023
Մարդիկ շրջապատն ընտրում են ելնելով իրենց նպատակներից՝ որպեսզի կյանքը լինի զվարճալի, հետաքրքիր, հարմարավետ, օգտակար: Բայց կա շրջապատ ընտրելու մի ռազմավարություն, որն սկզբունքորեն սխալ է:

Հայտնի է 2024 թվականի գլխավոր գույնը․ ինչպես կրել այն և ում կսազի

16.11.2023
Ըստ արևելյան օրացույցի՝ գալիք տարվա խորհրդանիշը Կանաչ վիշապն է։ Եվ հենց այս երանգներում էլ, ինչպես նշում են աստղագուշակները, նպատակահարմար է դիմավորել 2024 թվականը։

8 նշան, որ տղամարդը ձեզ դավաճանում է

26.10.2023
Փորձագետները բացատրել են տղամարդու դավաճանության պատճառը և նշել մի քանի կետեր, որոնք կօգնեն կասկածյալին «ջրի երես» դուրս բերել։

Ընտանիք առանց վեճերի. 10 խորհուրդ

03.10.2023
«Սիրելիները չեն վիճում, նրանք միայն զվարճացնում են միմյանց», - ասում է ասացվածքը: Բայց եթե դուք տարվեք այդ գործընթացով, մի օր կպարզվի, որ սիրելին այլևս սիրելի չէ, այլ պարզապես օտար:

Թե ինչու է տղամարդը լքում կնոջը, հավերժական հարց է

13.09.2023
Թե ինչու է տղամարդը լքում կնոջը. հավերժական հարց, որը հնչում է ավարտված հարաբերություններում: Իսկ հիմքում ընկած պատճառը շատ պարզ է. եկեք պարզաբանենք:

5 հարց, որ պետք է ինքներդ ձեզ տաք, ծնող դառնալուց առաջ

24.08.2023
Երեխա ունենալու որոշումն ամենակարևորն ու պատասխանատուն է այն ամենից, ինչ մարդը նախաձեռնում է կյանքում: Յուրաքանչյուրը դրան գնում է յուրովի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-11-2023 22:27
Prada-ն գլխավորել է 2023 թվականի առաջին եռամսյակում՝ Lyst-ի վարկածով զբաղեցնելով առաջին տեղը՝ որպես աշխարհում ամենահայտնի ապրանքանիշը: LOEWE-ն բոլորին գերազանցեց երկրորդ եռամսյակում, մինչդեռ Miu Miu-ն վերադարձավ եւ երկրորդ տարին անընդմեջ գրավեց առաջին տեղը:
30-11-2023 09:29
Մադրիդի համալսարանի մասնագետները հետաքրքիր օրինաչափություն են հայտնաբերել բնավորության որոշակի գծերի և կյանքի տևողության միջեւ: Առողջ երկարակեցությանը նպաստող հիմնական գործոնները երախտագիտություն և կարեկցանք ցուցաբերելու ունակությունն է, կենսուրախությունը, աշխուժությունը և, հատկապես, հետաքրքրասիրությունը:
30-11-2023 08:39
Լրագրող, հաղորդավար, ֆինանսների ոլորտի մասնագետ եւ «Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյանը հայտնվել է Forbes-ի 30 Under 30 հատուկ ցուցակում։ Քրիստինա Այանյանը Nasdaq-ի պատմության մեջ ամենաերիտասարդ գործադիր պրոդյուսերն ու հաղորդավարն է:
29-11-2023 11:02
Ճիշտ ձևակերպված սննդակարգը կարող է հեշտացնել ծխելը թողնելը: Մասնագետները խերհուրդ են տալիս ավելի շատ ջուր և բուսական թեյեր խմել՝ մարմնից տոքսինները հեռացնելու համար։ Որոշ մթերքներից հետո, օրինակ՝ մսից, ծխելն ավելի հաճելի է, իսկ պանիրը, մրգերն ու բանջարեղենն անտանելի են դարձնում ծխախոտի համը։ Գազարը, նեխուրը, վարունգը ևս կօգնեն չհասնել ծխախոտին։
29-11-2023 10:21
Կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող վրացի երգիչ և դերասան Կախա Աբուաշվիլին, նույն ինքը՝ Կաբուն, դատարանի որոշմամբ 10 հազար լարի գրավի դիմաց ազատ կարձակվի: Գումարը վճարելուց հետո Աբուաշվիլին կլքի քրեակատարողական հիմնարկը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․

01.11.2023
2023 թվականի նոյեմբերը կլինի մի շրջան, երբ Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան ակնկալել ճակատագրից, քանի որ աստղագուշակները կանխատեսում են, որ աշնան վերջին ամիսը կլինի ամենատարօրինակը աստղագիտական օրացույցում:

LADYNEWS TV
«Մանկական Եվրատեսիլ 2023» մրցույթում Հայաստանը ներկայացրած Yan Girls-ը «Do it my way» երգով զբաղեցրեց 3-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.11.2023
Դիտվել է 17756 անգամ
27.11.2023
Դիտվել է 526 անգամ
29.11.2023
Դիտվել է 160 անգամ
30.11.2023
Դիտվել է 137 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster