Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Մատնահարդարման ամենատարածված սխալները, որոնք դուք թույլ եք տալիս

21.09.2022

Մենք սիրում ենք, երբ մեր ձեռքերը խնամված և հարթ տեսք ունեն: Ժամանակակից աշխարհում մատնահարդարումը կարևոր դեր է խաղում, քանի որ մեր ձեռքերն առաջինն են նկատում:

Այդուանդերձ, կան հսկայական թվով սխալներ, որոնք մենք թույլ ենք տալիս մատնահարդարում անելիս, և որոնց մասին կարող ենք անգամ տեղյակ չլինել։ Դուք երբեք չեք մտածել, սակայն, նույնիսկ ձեր մատնահարդարը կարող է թույլ տալ այս սխալները:

Ցանկանում ենք պատմել մատնահարդարման ամենատարածված սխալների մասին, որոնք դուք թույլ եք տալիս:

1. Մի կտրեք ձեր կուտիկուլները

Հասկանալի չէ, թե ինչու են այդքան շատ սրահներ շարունակում մատնահարդարման ժամանակ հեռացնել կուտիկուլները: Այն կարևոր դեր է խաղում բակտերիաների մուտքը կանխելու գործում:

600x400

Պետք է միայն մի փոքր հետ մղել այն, իսկ դրա համար անհրաժեշտ է օգտագործել համապատասխան փայտիկ։

600x400

2. Մի օգտագործեք արագ չորացող լաքեր

Սրահների մեծ մասում հաճախ օգտագործվում է արագ չորացող լաքեր: Խնդիրն այն է, որ նույնիսկ եղունգների արագ չորացման դեպքում կարող են լինել հետքեր և թերություններ: Արագ չորացող լաքը ձեր եղունգների վրա կարող է առաջացնել բծեր, ճաքեր կամ անհարթություններ: Ավելի վատ բան չկա, քան նոր արված ու փչացած մատնահարդարումը։

600x400

3. Չափից շատ լաք մի քսեք

Գունավոր լաքի երկու շերտն ավելի քան բավարար է որակյալ և տպավորիչ մատնահարդարման համար։ Եթե դուք ավելի շատ շերտեր քսեք, եղունգների վրա կարող են առաջանալ փոսիկներ, գնդեր կամ բացեր: Եթե դուք արդեն լաքի քանակի չափն անցել եք, ապա ձեր լավագույն տարբերակն այն մաքրելը և նոր կոկիկ շերտ քսելն է:

600x400

4. Մի մոռացեք օգտագործել և ախտահանել մատնահարդարման գործիքները

Ոմանք կարծում են, որ չարժե օգտագործել մատնահարդարման գործիքներ, սակայն առանց դրանց արդյունքն այնքան էլ արդյունավետ ու դիմացկուն չի լինի։ Նաև հիշեք ձեր գործիքներն ախտահանելու և դրանք մաքուր պահելու մասին՝ բակտերիաներից խուսափելու համար:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 3922 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ապահովել լողախցիկի կատարյալ մաքրություն

07.05.2025
Պարզ եղանակներ՝ լողախցիկը մաքուր և գրավիչ պահելու համար։

Չափազանց վաղ. ինչու են որոշ մարդկանց մազերը ճերմակում 18 տարեկանից

09.04.2025
Մելանինն այն պիգմենտն է, որից բաղկացած են մարդու մազերը: Երբ այն օրգանիզմում դադարում է արտադրվել, մազերը կորցնում են գույնը և դառնում թափանցիկ, այսինքն՝ ճերմակ։

Ինչպես տունը լցնել հաճելի բուրմունքով. 3 արդյունավետ տարբերակ

27.03.2025
Տան հոտերն անտեսանելի մոգություն են, որոնք ստեղծում են հարմարավետություն, ազդում տրամադրության վրա և տարածքը դարձնում իսկապես ձերը:

Ինչպես երկարացնել կանացի գուլպաների կյանքը. փորձարկված խորհուրդներ

05.03.2025
Սառեցնելը, խոնավացնելը և լաքով վերանորոգելն ապացուցված մեթոդներ են, որենք կօգնեն երկարացնել բարակ նեյլոնե գուլպաների կյանքը:

Ինչպես ազատվել աչքերի տակի պարկերից. շտապ օգնության ընթացակարգեր

07.02.2025
Անքուն գիշերից կամ բուռն խնջույքից հետո դուք պետք է հնարավորինս արագ կարգի բերեք ձեզ: Առաջին բանը, որը ցույց է տալիս հոգնածությունը, աչքերի տակ առաջացած պարկերն են։

Ինչից են նրանք վախենում. կենդանակերպի յուրաքանչյուր նշանի գաղտնի վախերը

31.01.2025
Մենք բոլորս էլ բախվում ենք տագնապների, և դրանց էությունը հասկանալն ու դրանց հետ աշխատելը միայն մեզ ավելի ուժեղ և ներդաշնակ է դարձնում: Այս առումով աստղերը ձեզ կարող են ուղղություն ցույց տալ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2025 15:45
45-ամյա Միխայիլ Գալուստյանի դիմահարդարը, ում վերջերս կասկածում էին նրանից հղիության մեջ, կրկին խոսել է դերասանի հետ իր ենթադրյալ սիրավեպի մասին։ Միլենան իր սոցիալական ցանցերում դիմել է լրագրողներին. «Այս գրառումը ձեզ համար է։ Ես տեսնում եմ, թե ինչպես է ներկայացվում այն դերասանի մասին տեղեկատվությունը, որի հետ ես աշխատել եմ։ Ուզում եմ պարզաբանել իրավիճակը... Ես Միխայիլ Սերգեևիչի հետ միայն աշխատանքային հարաբերություններ եմ ունեցել։ Այո, ես աշխատել եմ Աֆրիկայում մի նախագծի վրա, բայց դա ավելի քան երկու տարի առաջ էր։ Եվ իմ գրառումը՝ հղի լուսանկարով, ոչ մի կապ չունի նրա անձնական կյանքի հետ», - գրել է աղջիկը։
09-05-2025 12:03
Սայմոն Քոուելը հիշել է երկրպագուների հետ շփման ամենատարօրինակ դրվագներից մեկը՝ ամուսնական զույգն իրեն 150,000 դոլար է առաջարկել սեքսի ժամանակ իրենց գնահատելու համար։ Էլիզաբեթ Դեյի հետ How To Fail փոդքասթի 65-ամյա նախկին American Idol-ի ժյուրին պատմել է այդ դրվագը՝ խոստովանելով, որ նույնիսկ կարճ ժամանակ մտածել է այդ խելահեղ առաջարկի մասին:
09-05-2025 12:01
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհի Ջուլիա Ֆոքսը մերկացել է Քորթնի Քարդաշյանի նոր գովազդային հոլովակի համար։ Գովազդային հոլովակում Ջուլիան նստած է լոգարանում և նայում է մանուշակագույն շշին՝ Քորթնի Քարդաշյանի Lemme ապրանքանիշի խորհրդավոր նոր ապրանքը գովազդելու համար։
08-05-2025 11:44
Միխայիլ Գալուստյանի կինը՝ 38-ամյա Վիկտորիան, խոսել է իրենց ամուսնալուծության մասին։ Մինչ այս պահը նա ձեռնպահ էր մնացել հրապարակային հայտարարություններ անելուց՝ սահմանափակվելով միայն կարճ մեկնաբանությամբ։ Վիկտորիան իր Stories-ում հրապարակել է կրտսեր դստեր՝ Էլինայի հետ լուսանկար և շնորհակալություն հայտնել բաժանորդներին աջակցության համար՝ նշելով, որ այժմ որոշել է կենտրոնանալ իր երեխաների վրա։
08-05-2025 11:40
Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն որպես զույգ առաջին անգամ պաշտոնապես ներկայացել են հանրությանը։ Զույգը միասին կեցվածք է ընդունել Հռոմում կայացած David di Donatello 70-րդ մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա, որտեղ «Դյուն» ֆիլմի  29-ամյա  աստղը պետք է ստանա կինոյում ունեցած ակնառու նվաճումների համար մրցանակը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2025
Դիտվել է 1167 անգամ
06.05.2025
Դիտվել է 748 անգամ
07.05.2025
Դիտվել է 498 անգամ
08.05.2025
Դիտվել է 449 անգամ
09.05.2025
Դիտվել է 345 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster