5 ոճային ձևավորում ցանկացած երկարության եղունգների համար․ աշնան ամենահետաքրքիր տարբերակները
09.09.2022
Մենք ենք մեր երջանկության կերտողները։ Ուստի, նույնիսկ ամենատխուր եղանակին, փոքրիկ ուրախությունների օգնությամբ կարող ենք մեզ համար լավ տրամադրություն ապահովել։ Դա կարող է լինել հարմարավետ երեկո սրճարանում ընկերների հետ կամ, նույնիսկ, ուղևորություն դեպի մատնահարդարման աշխարհ:
Ծանոթացեք եղունգների մի քանի նորաձև գաղափարների, որոնց կարող եք հետևել ձեր եղունգները հարդարելիս:
Հոգնե՞լ եք սովորական դարձած գինու երանգներով աշնանային մատնահարդարումից և վերջապես ցանկանում եք ավելի հետաքրքիր բա՞ն փորձել: Շտապենք աջակցել ձեր այդ ցանկությանը և ներկայացնենք նոր գաղափարներ՝ ոգեշնչման համար: Ահա եղունգների ձևավորման 5 հիանալի տարբերակ, որոնք ձեզ անպայման կառանձնացնեն շրջապատից:
Ոսկե ծայրեր

Նման մանիկյուրը զուսպ, բայց միևնույն ժամանակ անսովոր տեսք ունի, ինչն ուշադրություն է գրավում։ Նվիրվում է դասական ոճի բոլոր երկրպագուներին, ովքեր վերջապես որոշել են ինչ-որ նոր բան փորձել։ Ոչ մի աչք ծակող տարրեր և անսովոր համակցություն. միայն կիսաթափանցիկ հիմք և ոսկեպատ ծայրեր: Գեղեցկությունը պարզության մեջ է։
Նուրբ ալիքներ

Ոչ, խոսքը ծովային թեմատիկայով մատնահարդարման մասին չէ, հավանաբար այդպիսի տարբերակները կհետաձգվեն հաջորդ ամառ։ Այստեղ որպես հիմք են վերցվել տաք սուրճն ու բաց դարչնագույն երանգները, իսկ այդ նույն ալիքները ոչ այլ ինչ են, քան հարթ գծեր, որոնք վերածվել են աշնանային գեղեցիկ զարդի։
Տաք գունապնակի բոլոր երանգները

Չե՞ք կարողանում կողմնորոշվել սերուցքային, շոկոլադե կամ մանանեխի երանգների ընտրության մեջ: Այդ դեպքում օգտագործեք նշված բոլոր աշնանային երանգները՝ ձեր երազանքի մատնահարդարումը ստեղծելու համար։ Գույները լավ համադրվում են, այնպես որ մի վախեցեք, թե կձոխողվեք:
Ձիթապտղի դրախտ

Կանաչի տարբեր երանգները հատկապես տարածված են աշնանը։ Այս տարբերակում նուրբ ձիթապտուղի երանգը գեղեցիկ միահյուսված է դարչնագույն-մոխրագույնի հետ: Համաձայնեք, որ այս համադրությունը շատ ակնահաճո է և աշնանային տրամադրություն է հաղորդում։
Գինով նախշեր

Չե՞ք կարող հրաժարվել գինու ձեր սիրելի երանգից: Դե, դրա կարիքը չկա։ Պարզապես ընտրեք եղունգների յուրահատուկ ձևավորում՝ օգտագործելով այդ երանգը: Օրինակ՝ զարդարեք ձեր եղունգները գեղեցիկ բորդո գույնի բծերով։ Համոզված եղեք, որ եղունգների վրա նման նախշը շատ «թանկ» տեսք կունենա։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 1154 անգամ
Читать на русском
|