Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Կարճ եղունգների մատնահարդարում. գաղափարներ ոգեշնչման համար

19.07.2022

Հարմարավետությունը միշտ էլ թրենդային է։ Սա վերաբերում է ոչ միայն հագուստին ու կոշիկներին, այլ նաև մատնահարդարմանը, քանի որ եղունգների ձևավորումը ցանկացած կերպարի ամբողջացումն է։ Կարճ եղունգներով պատկերները նույնպես կարող է լինել ոճային և վառ, եթե ընտրեք հետաքրքիր մատնահարդարում։

Ներկայացնում ենք մատնահարդարման նորաձև գաղափարներ` կարճ եղունգների համար:

Մուգ կամ վառ ծածկույթ

Լաքի մուգ գույները հիանալի տեսք ունեն կարճ եղունգների վրա, իսկ երկարներին դրանք կարող են չճան տեսք հաղորդել: Հրաժարվելով երկարությունից՝ արժե փորձել մատնահարդարման մեջ օգտագործել կարմիր, կանաչ, կապույտ և այլ հյութալի երանգներ։

Վարպետները խորհուրդ են տալիս այս սեզոնին հատուկ ուշադրություն դարձնել փափուկ շագանակագույն երանգին կամ վառ կապույտ մանիկյուրին։

600x400

600x400

600x400

600x400

600x400

Նյուդային երանգներ

Սեզոնի գլխավոր թրենդներից մեկը մաքուր մատնահարդարումն է։ Դա նշանակում է կամ խնամված եղունգներ՝ առանց ծածկույթի, կամ եղունգների թափանցիկ լաք։

Բնական մանիկյուրն ավելի հետաքրքիր դարձնելուն կօգնեն փափուկ մարմնագույն երանգներն ու հակապատկեր դիզայնը։

600x400

600x400

600x400

600x400

600x400

Պատկերներ եղունգների վրա

Մեկ այլ միտում է եղունգների վրայի պատկերները: Կախված անձնական նախասիրություններից՝ կարող եք ընտրել աբստրակտ նկարներ կամ նկարել զվարճալի պատկերներ: Արդիական կլինեն նաև կենդանական նախշապատկերները, որոնք լավ տեսք ունեն կարճ եղունգների վրա և կերպարն ավելի վառ են դարձնում։

600x400

600x400

600x400

600x400

600x400

600x400

600x400

Փայլեր եղունգների վրա

Ամռանը տարածված են վառ գույներն ու փայլերը, իսկ կարճ եղունգները խոչընդոտ չեն՝ փայլուն միագույն ծածկույթը կամ փայլուն նախշերը հիանալի տեսք ունեն դրանց վրա:

600x400

600x400

600x400

600x400

600x400

Կարճ եղունգների ձևավորման մեջ հետաքրքիր լուծում կլինեն հավելյալ դետալները՝ փայլաթիթեղի կտորներ, բարակ մետաղալարեր և այլն։ Այս տարբերակն այնքան էլ հարմար չէ առօրյա կյանքում, բայց կլինի երեկոյան կերպարի անսովոր ամբողջացում։

600x400

600x400

600x400

Մուգ ֆրենչ

Նրանք, ովքեր ձանձրանում են դասական ֆրենչ մանիկյուրից, պետք է ուշադրություն դարձնեն այս դիզայնի ավելի կրեատիվ տարբերակներին և նախապատվությունը տան մուգ երանգներին և աղեղի անսովոր ձևավորմանը։

600x400

600x400

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7264 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նորաձևության 3 հնարք, որոնք ձեզ ավելի բարձրահասակ և նիհար կդարձնեն

28.10.2026
Կա շատ պարզ միջոց ձեր ուրվագիծը տեսողականորեն երկարացնելու համար, և դա կարող է լինել լիովին անվճար։

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-11-2026 10:50
Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը: 
09-11-2026 10:26
Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան  բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41
Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է:
09-11-2026 05:47
Մեգան Մարքլի ընտանիքի շուրջ սկանդալն անսպասելի շրջադարձ է ստացել։ Նոյեմբերի 6-ին հաղորդվեց, որ Սասեքսի դքսուհու 82-ամյա հայրը՝ Թոմաս Մարքլ ավագը, Ֆլորիդայում ձերբակալվել է ՀԴԲ-ի կողմից։ Daily Mail-ի տվյալներով՝ ձերբակալությունը կապված է երեխաների սեռական բռնության վերաբերյալ նյութերի ենթադրյալ պահպանման հետաքննության հետ։ Նա կալանավորվել է Լեյքլենդի «Maravida Senior Living» ծերանոցում։
09-11-2026 03:34
Չինաստանում կայացած գեղասահքի ISU Գրան պրիում ոսկե մեդալը նվաճեց ճապոնացի Մոնե Չիբան՝ 224.48 միավորով: Արծաթե մեդալը բաժին հասավ ռուս Ալեքսանդրա Տրուսովային՝ ազատ և կարճ ծրագրերում հավաքեց 221.27 միավոր: Երրորդ տեղը գրավեց հարավկորեացի Լի Հա-ինը 210.79 միավորով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.11.2026
Դիտվել է 451 անգամ
04.11.2026
Դիտվել է 419 անգամ
05.11.2026
Դիտվել է 361 անգամ
06.11.2026
Դիտվել է 315 անգամ
09.11.2026
Դիտվել է 286 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster