Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 30-ից հունիսի 5-ը 2022 թ

30.05.2022

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 30-ից հունիսի 5-ը. Խոյ

Լավ շաբաթ է քայլելու, ճանապարհորդություն սկսելու, նոր մարդկանց հետ ծանոթանալու և տարբեր ոլորտներում գիտելիքներ կուտակելու համար։ Ցույց տվեք այնպիսի որակներ, ինչպիսիք են վճռականությունը և ակտիվությունը, և դրանք աննկատ չեն մնա։ Աջակցեք միայն նրանց, ովքեր ձեզ համար իսկապես կարևոր և հետաքրքիր են, աշխատեք իզուր չվատնել ձեր էներգիան։ Չորեքշաբթի օրը եռուզեռը կարող է օգտակար լինել ու բերել անսպասելի արդյունքների։ Հանգստյան օրերին աշխատեք լինել ավելի ուշադիր ու հանդուրժող սիրելիների հանդեպ, ներեք նրանց փոքրիկ թերություններն ու թուլությունները։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 30-ից հունիսի 5-ը. Ցուլ

Աշխատավայրում և գործընկերների հետ հարաբերություններում աշխատեք ձեզ ավելի զուսպ պահել, բացասական հույզեր մի դրսևորեք։ Խոսեք հանգիստ և ճշգրիտ, նույնիսկ, եթե բացահայտել եք ինչ-որ մեկի շահադիտական դիրքորոշումը: Ավելի լավ է ձեր ուժն ու էներգիան ուղղեք նոր գործնական հարաբերությունների հաստատմանը։ Հինգշաբթի օրը ղեկավարները կնկատեն ձեր վճռականությունն ու գործարար խելամտությունը և, հավանաբար, կմտածեն պարգևատրման մասին։ Հանգստյան օրերին տանը, ամառանոցում, ընտանիքում ձեզ խաղաղություն և բարեկեցություն է սպասվում։ Աստղերը վստահեցնում են, որ այս շաբաթ ձեզ համար ամենաբարենպաստ օրը կլինի կիրակին։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 30-ից հունիսի 5-ը. Երկվորյակ

Այս շաբաթ արժե ձեռնարկել հին երազանքի իրականացումը։ Ճակատագիրն ինքնին կօգնի ձեզ հասնել ձեր ուզածին։ Շաբաթվա կեսին պլանավորեք կարեւոր հանդիպումներ ու բանակցություններ, ինչքան ակտիվ լինեք, այնքան մեծ հաջողությունների կհասնեք։ Հինգշաբթի օրվա իրադարձություններն արժեքավոր գործնական փորձ կապահովեն: Եթե որևէ կասկած ունեք, մի հապաղեք հարց տալ։ Հաջողակ կլինեք բիզնեսում և սիրո մեջ։ Դուք կարող եք ակնկալել ամուսնության առաջարկ ստանալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 30-ից հունիսի 5-ը. Խեցգետին

Այս շաբաթ կարող եք որոշում կայացնելու և հրատապ գործերն ավարտին հասցնելու անհրաժեշտության առաջ կանգնել: Լրացուցիչ ծանրաբեռնվածություն կլինի, կենտրոնանալն էլ ավելի կդժվարանա։ Ազատորեն օգնություն խնդրեք գործընկերոջից կամ ընկերոջից: Լավագույն լուծումը կլինի ողջ պատասխանատվությունը վերապահել ակտիվ ինչ-որ մեկին և այս շաբաթ նվիրել ձեզ հանգստին: Եթե սա պարզապես երազանք է, գոնե փորձեք ավելի շատ քնել: Շաբաթ օրը չափից դուրս ինքնավստահ մի եղեք, դա սպառնում է բարդացնել հարաբերությունները ուրիշների հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 30-ից հունիսի 5-ը. Առյուծ

Այս շաբաթ հավանական են փոփոխություններ, որոնք դրականորեն կանդրադառնան ձեր կյանքի շատ ոլորտներին, հնարավոր է նույնիսկ նոր բնակավայր տեղափոխվել՝ պայմանավորված մասնագիտական նոր պարտավորություններով: Այժմ լավ է կազմակերպել ընդհանուր մաքրում և դեն նետել այն աղբը, որը ձեզ նյարդայնացնում է: Եվ դուք անմիջապես ավելի լավ կզգաք։ Շաբաթը բարենպաստ օր է ամեն ավելորդ, հնացած ամեն ինչ մաքրելու համար։ Սա վերաբերում է նաև անձնական հարաբերություններին։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 30-ից հունիսի 5-ը. Կույս

Այս շաբաթ դուք կարող եք բեկում մտցնել ձեր կարիերայում դեպի նոր բարձունքներ: Ձեզ համար շատ կարևոր կլինի ընկերների և գործընկերների օգնությունը։ Կենտրոնացեք աշխատանքի վրա, դա ձեզ պարզապես անհրաժեշտ է, հաջողությունը կբարձրացնի ձեր ինքնագնահատականը։ Փորձեք ավելի համբերատար լինել ուրիշների աննշան թերությունների նկատմամբ, հակառակ դեպքում ձեր անընդհատ մանրուքների վրա սևեռվելը սպառնում է հունից հանել ցանկացած մեկին: Ուրբաթ օրը կազմակերպեք հանդիպում ընկերների հետ կամ հավաքույթ ամառանոցում։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 30-ից հունիսի 5-ը. Կշեռք

Դուք կարող եք ակնկալել մտորումների և վերլուծությունների շաբաթ: Բազմաթիվ խնդիրներ եք կուտակել, սակայն առաջիկա օրերին շատերը կկարողանաք լուծել։ Թույլ մի տվեք, որ ձեզ պատեն հանկարծակի աճող մելամաղձությունն ու հուսահատությունը, դրանք արագ կցրվեն, քանի որ ձեզ հետ տեղի ունեցող իրադարձությունները շատ դրական կլինեն: Երկուշաբթի օրը խնդրանքով դիմեք ղեկավարությանը, եթե դա իրատեսական է, ապա կկատարվի։ Չորեքշաբթի իրադարձությունները ձեզ կուրախացնեն, իսկ մռայլ տրամադրության հետք չի մնա։ Հինգշաբթի օրը ուղեւորություններն ու գործուղումները հաջող կանցվեն։ Այս օրը լավ է հինը քանդելու և նորը ստեղծելու համար։ Հանգստյան օրերին հրավիրեք ընկերներին կամ ընտանիքին և լրացրեք շփվելու պակասը:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 30-ից հունիսի 5-ը. Կարիճ

Այս շաբաթ դուք կարող եք վստահորեն սկսել արմատապես փոխել ձեր կյանքը: Ազատվեք նրանից, ինչը խանգարում և նյարդայնացնում է։ Ավելի շատ շփվեք ձեր սիրելիի հետ, դա ձեզ սխրանքների կոգեշնչի: Աշխատանքը հաջողություն և շահույթ կբերի։ Ժամանակն է բարձրաձայն հայտարարելու ձեր արժանիքների ու նվաճումների մասին։ Այս շաբաթ մի մոռացեք ձեր սիրելիների մասին, նրանք ձեր ուշադրության կարիքն ունեն։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 30-ից հունիսի 5-ը. Աղեղնավոր

Երկուշաբթի օրը հավանական է հետաքրքիր գործուղում, որը կընդլայնի շփումների շրջանակը և կբացի նոր հեռանկարներ։ Փորձեք կարողանալ լսել և հասկանալ ուրիշներին, դուք ինքներդ ձեզ համար շատ հետաքրքիր բաներ կսովորեք և ավելի իմաստուն կդառնաք: Հնարավոր է առաջխաղացում կարիերայում։ Փորձեք փիլիսոփայորեն վերաբերվել ներքին լարվածությանը, դա կնպաստի այն հանգստությանը, որը ձեզ անհրաժեշտ կլինի կարևոր նպատակներին հասնելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 30-ից հունիսի 5-ը. Այծեղջյուր

Այս շաբաթ ձեզ սպասում են մի շարք միջոցառումներ ու հանդիպումներ, որոնք սպառնում են հոգնեցնել ձեզ։ Զգույշ եղեք ժամանակն ու էներգիան բաշխելիս, դրանք ձեզ պետք կգան ոչ միայն աշխատավայրում, այլեւ տանը։ Հինգշաբթի օրը չեն բացառվում թյուրիմացություններն ու կոնֆլիկտները, քանի որ ձեր շահերը կարող են որոշակիորեն շեղվել գործընկերների շահերից։ Հաջորդ օրը ողջախոհությամբ կհասնեք նրանց հետ ցանկալի փոխզիջման։ Կիրակի օրը պատրաստ եղեք ձեր ժամանակն անցկացնել սիրելիների հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 30-ից հունիսի 5-ը. Ջրհոս

Թվում է, թե ձեր որոշ հայացքներ փոքր-ինչ հնացած են․ մի կառչեք դրանցից, հավաքեք ուժերը փոխվեք։ Սովորեք իրադարձություններից վեր կանգնել․ սա է հաջողության ճանապարհը: Հանգստյան օրերին կարող եք սեփական տանը փոփոխություններ ակնկալել: Ի վերջո, մտերիմների հետ փոխըմբռնման կհասնեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 30-ից հունիսի 5-ը․ Ձկներ

Հարմար ժամանակ է ծովափին հանգստանալու համար: Դե, եթե առայժմ պետք է աշխատեք, փորձեք զսպել ձեր էմոցիաները, քանի որ կարող եք չափազանց բռնկվող և նույնիսկ ագրեսիվ լինել: Եվ դա կարող է խնդիրներ առաջացնել: Նաեւ մի ստեք ձեր մտերիմներին, ցանկացած գաղտնիք կբացահայտվի։ Հանգստյան օրերին պարզապես անհրաժեշտ կլինի լրջորեն զբաղվել տնային գործերով։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 7595 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 20- 26-ը 2026 թ․

20.07.2026
Հուլիսի վերջը շատ մոտ է, բայց տխրելու պատճառ չկա. առջևում դեռ ամառվա մի ամբողջ ամիս կա։ Իսկ մինչ այդ, ծանոթացեք մեր ավանդական շաբաթական աստղագուշակին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 13-19-ը 2026 թ․

13.07.2026
Շաբաթվա աստղագուշակը կբացահայտի, թե ում է հաջողություն սպասվում սիրային կյանքում, ում՝ կոնֆլիկտներ, և ում՝ ֆինանսական կորուստներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 6-12-ը 2026 թ․

06.07.2026
Մերկուրիի հետադարձ շարժման երկրորդ շաբաթն է, և հենց նոր է մոլորակը սկսում հասնել իր «վնասակարության» գագաթնակետին։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 29-ից հուլիսի 5-ը 2026 թ․

29.06.2026
Այս անգամ Մերկուրին հենց երկուշաբթիից սկսում է իր հետադարձ ցիկլը՝ ապահովելով, որ բոլորն անմիջապես զգան դրա բացասական ազդեցությունը: Սակայն, չնայած հետադարձ շարժման ջանքերին, կենդանակերպի շատ նշաններ այս շաբաթ հաջողություն կունենան:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 22-28-ը 2026 թ․

22.06.2026
Սա Մերկուրիի երկարատև հետադարձ շրջանից առաջ վերջին շաբաթն է։ Այն հաջողակ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար, հատկապես սիրային գործերում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 15-21-ը 2026 թ․

15.06.2026
Հանգիստ և չեզոք շաբաթ կլինի. նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Ամեն ինչ կախված կլինի բացառապես ձեր տրամադրությունից և ներդրած ջանքերից:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-07-2026 10:46
ԵՄ հրահանգի՝ Էկոդիզայնի կանոնակարգի (ESPR) համաձայն՝ 2026 թվականի հուլիսի 19-ից խոշոր ընկերությունները չեն կարողանա ոչնչացնել չվաճառված կամ վերադարձված հագուստն ու կոշիկը։ Փոխարենը արտադրանքը պետք է վերաօգտագործվի, փոխանցվի բարեգործությանը կամ վերամշակվի։ Նպատակն այն է, որ ապրանքներն ավելի երկար մնան շրջանառության մեջ և վաղաժամ աղբ չդառնան, հաղորդում է Tagesschau-ն։
20-07-2026 10:17
«Spice Girls»-ի նախկին երգչուհի 52-ամյա Մելանի Չիզհոլմն (Մել Սի) ամուսնացել է ավստրալացի մոդել և սցենարիստ Քրիս Դինգվոլի հետ, ով իրենից 10 տարով փոքր է, հայտնում է Daily Mail-ը։
20-07-2026 05:04
Այս տարի «Էմմի» մրցանակաբաշխության ժյուրին բրիտանական արքայական ընտանիքի երկու անդամ ներառել է նոմինանտների թվում։ Մեգան Մարքլի անվանակարգման մասին լուրից անմիջապես հետո հայտարարվեց, որ արքայազն Ուիլյամը նույնպես արժանացել է այդ պատվին: Ուելսի արքայազնը 2025 թվականի հոկտեմբերին հայտնվեց Յուջին Լևիի «The Reluctant Traveler» կատակերգական ճամփորդական սերիալում: Այնուհետև նա տվեց իր ամենաանկեղծ հարցազրույցներից մեկը, որում պատմեց այն ճակատագրական տարվա մասին, որի ընթացքում իր կնոջը՝ Ուելսի արքայադստերը, և նրա հորը՝ Չարլզ թագավորին, 2024 թվականին ախտորոշեցին քաղցկեղ:
20-07-2026 01:01
Եվս մեկ աստղային հարսանիք տեղի ունեցավ Կաստիլյո դել Լագոյում՝ Մադոննայի նախկին Լոս Անջելեսի կալվածքում: Այս անգամ միմյանց «Այո՛» ասացին Մեթի Հիլին և Գաբրիել Բեխտելը:
18-07-2026 10:51
2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը։ Ծրագրի շրջանակում չորս հայ և չորս արտասահմանցի ռեժիսոր Հայաստանում համատեղ կստեղծեն չորս կարճամետրաժ ֆիլմ, որոնք 2027 թվականին կներկայացվեն Կաննի կինոփառատոնում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
14.07.2026
Դիտվել է 406 անգամ
15.07.2026
Դիտվել է 405 անգամ
16.07.2026
Դիտվել է 365 անգամ
20.07.2026
Դիտվել է 314 անգամ
17.07.2026
Դիտվել է 272 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster