Այսօր լրացավ 10 տարին, ինչ ամենօրյա ռեժիմով եւ հայերեն ու ռուսերեն լեզուներով մենք հաղորդակցվում ենք www.ladynews.am կայքի էջերի միջոցով, որտեղ անդրադառնում ենք կանաց աշխարհին առնչվող բազմապիսի դրսեւորումներին։
Նորություններ, նորաձեւվություն, հոգեբանություն, սեր եւ ամուսնություն, խոհանոց, գեղեցկության գաղտնիքներ, առողջություն, հետաքրքիր կանացի պատմություններ ու կերպարներ, խայտաբղետ փաստեր ու աստղագուշակներ։ Սա ոչ ամբողջական ներկապնակն է, որը մատուցել ու մատուցելու ենք մեր ընթերցողներին։
Հոբելյանական այս օրը մեր երախտիքի խոսքը բոլոր նրանց, որքեր անցած մեկ տասնամյակում իրենց ավանդն են ունեցել կայքի կայացմանն ու առաջմղմանը՝ լրագրողներ, խմբագրեր, լուսանկարիչներ, ծրագրավորողներ, կամավորներ, ովքեր ստեղծագործ աշխատանքով հարստացրել են www.ladynews.am-ի բովանդակությունը։
Շնորհակալություն նաեւ մեր հավատարիմ ընթերցողներին, ովքեր ամեն օր նոր սպասումով են այցելում կայքի էջեր, նաեւ՝ բարի խոսքով ու կարծիքներով իրենց աջակցությունը բերում։ Մենք միշտ ուրախ ենք լսելու ձեր խոսքը, դատողութունները, խորհուրդները թե՜ այստեղ՝ կայքում, թե՜ նրա ֆեյսբուքյան, ինստագրամյան ու թվիթերյանէջերում։
Իսկ 10-ամյակի կապակցությամբ www.ladynews.am-ի տարբեր խորագրերից ընտրել ենք 10 հրապարակում, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է տասնյակ հազարավոր ընթերցումներ, եւ որոնց ընդհանուր ընթերցումների քանակը կազմում է շուրջ 685 000: Բարի վայելում։
15-09-2026 09:07 Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Լոս Անջելեսում տեղի ունեցավ 78-րդ «Էմմի» մրցանակաբաշխությունը: Երեկոյի գլխավոր հաղթողը «Փիթ» ֆիլմն էր, որը գլխավորում էր անվանակարգերի ցանկը՝ 25 անվանակարգով և, ի վերջո, հաղթեց «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում, իսկ Նոա Ուայլը, ինչպես և սպասվում էր, հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում: Կատակերգության անվանակարգում «Այրիների ծոց»-ը իսկական առաջընթաց գրանցեց՝ տուն տանելով գլխավոր մրցանակը և մի շարք մրցանակներ, մինչդեռ Ռեա Սիհորնը վերջապես հաղթեց իր առաջին «Էմմին»՝ «Շատերից մեկը»-ի համար: Հեռուստատեսային ծանրքաշայինները նույնպես մասնակցեցին. Ջին Սմարթը կրկին հաղթեց «Խորամանկություններ»-ի համար, իսկ Մեթյու Ռիսը ստացավ երկու դերասանական մրցանակ:
15-09-2026 08:27 Աշխարհի միլիոնավոր մարդիկ վեց երկար տարիներ սպասել էին այս պահին, և այն վերջապես եկավ։ Տասնամյակի ամենամեծ վերադարձը, որը մինչև վերջերս քչերը կարող էին հնարավոր համարել երգչուհի Սելին Դիոնի ծանր հիվանդության պատճառով, պաշտոնապես տեղի ունեցավ։ Սեպտեմբերի 12-ին Փարիզի «Պլենիտյուդ Արենան» ցնցվեց 35,000 հանդիսատեսի աղմուկից։ Սելին Դիոնը վերադարձավ։ Եվ նա դա արեց այնպես, ինչպես միայն ինքը գիտի՝ բարձր, տպավորիչ և առանց բեք թրեքի։
10-09-2026 09:31 Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի 83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները:
10-09-2026 09:29 Apple-ը ներկայացրել է իր նոր սերնդի առաջատար սմարթֆոնները՝ iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը: Հիմնական թարմացումների թվում են նոր 2nm A20 Pro չիպը, ավելի հզոր արհեստական ինտելեկտի համակարգը՝ թարմացված Siri-ով, մարտկոցի աշխատանքի բարելավված տևողությունը և զգալիորեն վերաձևավորված տեսախցիկը: Արտաքինից սմարթֆոնները պահպանում են անցյալ տարվա շարքի ճանաչելի դիզայնը, բայց ունեն նոր գունային տարբերակներ և մի շարք նշանակալի տեխնիկական փոփոխություններ:
10-09-2026 09:25 Կանանց դեմքերը միջինում գնահատվում են որպես ավելի գրավիչ, քան տղամարդկանցը, և այդ ազդեցությունը պահպանվում է տարբեր մշակույթներում, տարիքային խմբերում և անկախ գնահատողների սեռական կողմնորոշումից։ Այս եզրակացությանն են եկել Ֆրանկֆուրտում գտնվող Մաքս Պլանկի ընկերության Էմպիրիկ էսթետիկայի ինստիտուտի հետազոտողները։