25-ամյա չինուհին ոտքի վնասվածքով հոսպիտալացվել է, որտեղ անսպասելի իմացել է իր մասին ճշմարտությունը, գրում է Global Times-ը։
Հետազոտության արդյունքում բժիշկները պարզել են, որ Պինգփին անունով կինը կենսաբանորեն տղամարդ է։ Պարզվել է, որ նրա մոտ բացակայում են արգանդն ու ձվարանները, իսկ կանացի սեռական օրգանները թերզարգացած են։
Փինփինն ունի նաև արական քրոմոսոմ, որն էլ ավելի է հաստատում, որ նա գենետիկորեն տղամարդ է:
Անսպասելի բացահայտումը ստիպել է նրան մտածել, թե ով է լինելու ապագայում՝ կին, թե տղամարդ։ Մինչ այդ Պինգփինը փորձում է ըմբռնել կատարվածը։
04-11-2026 11:51 Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ Փերիս Ջեքսոնը, հոկտեմբերի վերջին դատական հայց է ներկայացրել Լոս Անջելեսի Գերագույն դատարան: 28-ամյա կինը հոր կտակի կատարող Ջոն Բրանկային մեղադրել է գումարը պահելու մեջ: Նա պնդում է, որ երաժշտի մահից 17 տարի անց ոչ ոք ոչինչ չի ստացել: Փերիսը պնդում է, որ ժառանգությունը ստանալու ուշացման իրական պատճառ չկա: Խոսքը գնում է պատկառելի 600 միլիոն դոլարի մասին:
04-11-2026 11:38 «Տեսնել ամեն ինչ» ֆիլմը, որը պատմում է խաբեբա Էլիզաբեթ Հոլմսի մասին, դարձել է այս տարվա ամենամեծ նախագծերից մեկը։ Այն անվերջ քննարկվել է սոցցանցերում, վավերագրական ֆիլմի համար գրանցել է վարձույթի ռեկորդ և նախատեսվում է, որ այս գալիք մրցանակաբաշխությունների սեզոնի ընթացքում կմրցի հեղինակավոր մրցանակների համար։ Ֆիլմի ազդեցությունն այնքան մեծ է եղել, որ այն նույնիսկ խախտել է «Օսկար»-ի կանոնը. արարողության 98-ամյա պատմության մեջ առաջին անգամ վավերագրական ֆիլմը կքննարկվի հիմնական, այլ ոչ թե հատուկ անվանակարգերում։
04-11-2026 10:42 Նյու Յորքի քաղաքապետի կինը՝ նկարչուհի Ռամա Դուվաջին, հավակնում է դառնալ նորաձևության խորհրդանիշ։ Նրան արդեն անվանում են «ժամանակակից արքայադուստր Դիանա»։ 29-ամյա Ռամա Դուվաջին սիրիական ծագում ունի։ Նրա էջն ունի 250,000 հետևորդ, և գրեթե բոլոր գրառումները նվիրված են իր արվեստին։ Նա ստեղծում է սև-սպիտակ գծանկարներ, գունագեղ մուլտֆիլմային ոճի նկարներ և անիմացիաներ, որոնք արտացոլում են նրա քաղաքական դիրքորոշումը։ Ռաման նաև համագործակցում է խոշոր ընկերությունների հետ. օրինակ՝ անձնական կայքում ներկայացված են նրա աշխատանքները The New Yorker-ի, The Washington Post-ի, Apple-ի, Spotify-ի և VICE-ի հետ։
04-11-2026 09:58 91-ամյա բրիտանացի դերասանուհի Ջուդի Դենչը հայտնել է, որ տեսողության խնդիրները ստիպել են իրեն դադարեցնել դերասանական կարիերան, հաղորդում է Page Six-ը: Աստղի խոսքերով՝ այլևս չի կարող աշխատել թատրոնում կամ կինոյում, և նույնիսկ սցենարներ կարդալն անհնար է դարձել:
04-11-2026 02:06 Սոցիալական ցանցերի օգտատերերը սուր քննադատում են երգիչ Ալեքսեյ Վորոբյովին՝ իր ենթադրյալ ապօրինի երեխային չճանաչելու համար, երբ ակտիվ հրապարակում է կնոջ՝ օպերային աստղ Աիդա Գարիֆուլինայի և նրա դստեր՝ Օլիվիայի հետ ընտանեկան կյանքը։ Աղմուկը ծագել է տղայի մոր՝ հայտնի առցանց սննդաբան Նատալյա Զուբարևայի կողմից հրապարակված տեսանյութից հետո։ Տեսանյութում նրա հնգամյա որդին՝ Լեոն, արտահայտիչ կերպով արտասանում է Ալեքսանդր Պուշկինի բանաստեղծությունը։