Lancôme-ի նոր հավաքածուն՝ նվիրված «Էմիլին Փարիզում» սերիալի երկրորդ եթերաշրջանին
30.11.2021
Ֆրանսիական հայտնի օծանելիքների և կոսմետիկայի Lancôme ապրանքանիշը՝ համագործակցելով Netflix ընկերության «Էմիլին Փարիզում» կատակերգական դրամա սերիալի հետ, թողարկում է սահմանափակ քանակությամբ հավաքածու։
Netflix ընկերության «Էմիլին Փարիզում» սերիալի երկրորդ եթերաշրջանին ընդառաջ՝ Lancôme-ը ստեղծել է հատուկ հավաքածու, որը ոգեշնչված է սերիալի հերոսների կերպարներից ու ֆրանսիական նորաձևության թրենդներից։
Հատուկ հավաքածուն ներառում է ապրանքանիշի արդեն իսկ հայտնի և շատ սիրված Idole օծանելիքը, դիմահարդարման և մաշկի խնամքի մի շարք միջոցներ։
Այն հասանելի կլինի շատ սահմանափակ քանակությամբ 2021 թվականի նոյեմբերի 30-ից։ Սա Lancôme-ի առաջին համագործակցությունն է Netflix ընկերության հետ՝ մեծ հաջողության ակնկալիքով։
Հավաքածուին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։
Սերիալի գլխավոր հերոսուհու՝ Էմիլիի կերպարը մարմնավորող Լիլի Քոլինզը դարձել է Lancôme ընկերության դեսպան և գովազդների դեմքը։
«Էմիլին Փարիզում» սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերան կկայանա սույն թվականի դեկտեմբերի 22-ին։
Նոր եթերաշրջանում Էմիլին հայտնվում է սիրային եռանկյունու մեջ, որտեղ նրան սպասվում են նոր արկածներ` լի ծանոթություններով, ճամփորդություններով և, իհարկե, ֆրանսիական շքեղությամբ։
Հիշեցնենք, որ առաջին եթերաշրջանի պրեմիերան տեղի էր ունեցել մեկ տարի առաջ՝ հոկտեմբերին։ Նախորդ եթերաշրջանի մասին կարող եք կարդալ այստեղ։
Լուսինե Զորյան
Նանտ, Ֆրանսիա
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 3319 անգամ
Читать на русском
|