Marc Jacobs-ի ուտելի հավաքածուն՝ նորաձևության իսկական սիրահարների համար է։
Կաղամբից շորտերը, դդմից կրծկալը և ադիբուդիից մուշտակը հայտնի լուսանկարիչ Գաբ Բոիսի գեղարվեստական հավաքածուի հիմնական բաղադրիչներն են Marc Jacobs-ի համար։ Նախանշված «The Color Collection» թեմայի շրջանակներում աղջիկը ներկայացրել է մի քանի յուրօրինակ իր, որոնք, փաստորեն, օգտակար (և ոչ այնքան) մթերիքներ են՝ կաղամբ, դդում, կանաչ ոլոռ, ադիբուդի և կրեկեր։
Թերթելով @gabbois ինստագրամյան էջը՝ զգուշացնում ենք, որ դուք ոչ միայն անպայման կսովածանաք, այլև մեծ էսթետիկ հաճույք կստանաք։ Ուտելի հավաքածուի հագուստները հազիվ թե իրենց ներկայացուցչական տեսքը մի քանի օրից ավելի պահպանեն, բայց, ինչպես գիտեք, այս աշխարհում ոչինչ հավերժ չէ:
02-11-2026 09:33 Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան հաղթեց Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած Վալե դ'Աոստա կանանց բաց WTA 125 մրցաշարում: Նոյեմբերի 1-ին կայացած եզրափակիչ խաղում 24-ամյա թենիսիստուհին 6-3, 6-4 հաշվով առավելության հասավ գերմանացի Նոմա Նոհա Ակուգեի նկատմամբ: Եզրափակչի արդյունքը հրապարակվել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքում:
02-11-2026 08:52 Մարդիկ հաճախ արհեստական բանականության կարեկցող պատասխաններն ավելի բարձր են գնահատում, քան այլ մարդկանց աջակցության խոսքերը, բայց միևնույն ժամանակ նախընտրում են հուզական աջակցություն ստանալ մարդուց։ Այս եզրակացությանն են հանգել Փենսիլվանիայի պետական համալսարանի հետազոտողները՝ ուսումնասիրելով մարդկանց վերաբերմունքը ԱԲ-ի ապրումակցման նկատմամբ։ Գիտնականներն այս երևույթն անվանել են «ԱԲ-ի ապրումակցումն ընտրելու պարադոքս»։
02-11-2026 07:01 Սուպերմոդել և Calvin Klein-ի դեմք Լարա Սթոունը հայտարարել է, որ պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ։ Նա ախտորոշման մասին կիսվել է սոցիալական ցանցերում։ Մոդելը խոստովանել է, որ լուրը ցնցող էր, բայց հիվանդությունը վաղ է ախտորոշվել։
02-11-2026 06:03 Կիպրոսում անհետ կորած 61-ամյա ռուս կինը մահացած է գտնվել ջրհորում՝ սպանված իր երիտասարդ սիրեցյալի կողմից։ Օլգա Վասիլևան հինգ ամիս հանդիպում էր Սիրիայի քաղաքացու հետ, սակայն մի վեճից հետո դադարել է զանգերին պատասխանել։ Կնոջ դին հայտնաբերվել է Լիմասոլի մոտ գտնվող Սաիտասի լեռնային շրջանում, իսկ նրա 43-ամյա սիրեկանը խոստովանել է սպանությունը։
31-10-2026 10:13 Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Blindsight անվամբ, որը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցողներին տեսնել աշխարհը։