Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 1-7-ը 2021 թ
01.11.2021
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 1-7-ը. Խոյ
Խոյերն այժմ գտնվում են իրենց կյանքում լուրջ փոփոխությունների նախաշեմին կամ հնարավոր է՝ արդեն էպիկենտրոնում: Կանգնած լինելով «հրաբխային խառնարանի» եզրին՝ մտածեք՝ արժե՞ շարունակել ավելի հեռուն գնալ։ Որքանո՞վ եք դուք փոփոխություններ ցանկանում: Եթե դրանք ձեզ անհրաժեշտ են, ազատորեն շարունակեք ձեր ճանապարհը, եթե ցանկանում եք խուսափել դրանցից՝ պետք է զերծ մնաք չմտածված գործողություններ կատարելուց: Այս շաբաթը կարող է լիովին փոխել ձեր կյանքը. «ով ոչինչ էր, նա կդառնա ամեն ինչ», և, ցավոք, հնարավոր է նաև հակառակը:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 1-7-ը. Ցուլ
Ցուլերի բախտը միշտ բերում է մանրուքներում՝ հավաքելով «երջանկության հատիկներ», նրանք դառնում են մեծ հարստության տեր։ Այս շաբաթը նշանավորվում է մոլորակների բարենպաստ դասավորվածությամբ, ձեր բոլոր գործերը կուղեկցվեն հաջողությամբ։ Հաճախ ժպտալը կօգնի կարիերայում։ Նորալուսնից հետո ձեր կյանքը կվերափոխվի, դուք կունենաք շատ դրական հույզեր, հավանաբար կանեք մի բան, որին երկար սպասել եք, որից փախել եք, ինչից վախենում էիք. բայց դուք հաղթահարել եք ինքներդ ձեզ, և այս տրամադրությամբ ձեզ հաջողություն է սպասվում:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 1-7-ը. Երկվորյակ
Այս շաբաթ դուք պետք է գործ ունենաք ձեր ենթագիտակցության խորը շերտերի հետ, ջրի երես հանեք ձեր սեփական բարդույթները և դրանց հետ աշխատեք Ֆրոյդի տեսությունների մակարդակով։ Այս շաբաթն ասոցացվում է բեկման, իմպուլսների հետ՝ կամ դուք ինքներդ ձեզ հետ անհավասար պայքարում հաղթող դուրս կգաք, կամ ձեր բարդույթները «կուտեն ձեզ»։ Սեփականության զգացումը, գիշատիչ բնազդը, լիովին տիրելու և գերիշխելու ցանկությունը՝ սրանք ձեր բնավորության այն գծերն են, որոնք այժմ կարող են դրսևորվել:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 1-7-ը. Խեցգետին
Ամեն ինչ միանգամից՝ տեխնիկան փչանում է, հագուստը մաշվում է, բիզնեսը ներդրումներ է պահանջում, անգամ հարազատներն են նեղ դրության մեջ: Դե ինչ, շաբաթվա սկզբին ստիպված կլինեք վերահսկել ծախսերը, իսկ բարեգործությամբ զբաղվել՝ միայն ծայրահեղ դեպքերում։ Նորալուսնի մոտ, որը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, պետք է խուսափեք կոնֆլիկտներից՝ ուժերի հարաբերակցությունը ձեր օգտին չէ։ Հանգստյան օրերին անձնական հետաքրքրությունները պետք է լինեն առաջին տեղում, հակառակ դեպքում դուք երկար ժամանակ դրա առիթը չեք ունենա: Փորձեք չնյարդայնանալ մանրուքների պատճառով, ավելի շատ հանգստացեք և վիտամիններ ընդունեք։
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 1-7-ը. Առյուծ
Այս մեկ շաբաթվա ընթացքում ծախսվելիք էներգիան հավասար կլինի ամբողջ ամսվա չափաբաժնին։ Շաբաթվա սկզբին ձեզ սպասվում են խնդիրներ, որոնք օրեցօր կնվազեն, իսկ շաբաթվա վերջում կդառնաք Երկրի ամենաերջանիկ մարդը։
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 1-7-ը. Կույս
Այս շաբաթ ձեզ օգտակար է միայնակ մնալը. սա էներգիա կուտակելու, այն մանրուքների վրա չծախսելու շրջան է, նոր նախագծերի մասին մտածելու ժամանակ, որոնք, հնարավոր է, կապված են ձեր աշխատանքի վայրի կամ ձեր առողջության հետ։ Շաբաթվա վերջում հնարավորություն ունեք հաղթանակած դուրս գալ բարդ իրավիճակից՝ շնորհիվ «կանացի» համառության և ձեր ուզածին հասնելու անկոտրում կամքի։
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 1-7-ը. Կշեռք
Այս շաբաթ կբացահայտվեն ձեր նշանի ներքին պաշարները։ Ձեզ գործելու կմղեն հանգամանքները, կյանքը, ընկերները և «կողմնակի» սիրային կապերը: «Պետք է գումար վաստակել», - այս կարգախոսի հետ կկապվեն ձեր էմոցիոնալ հուզմունքն ու գործողությունները։
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 1-7-ը. Կարիճ
Զգուշությունը չի խանգարի։ Դուք այժմ միաժամանակ և սենտիմենտալ եք, և ագրեսիվ. լաց լինելու ցանկությունը, որը կարող է առաջանալ առանց առիթի, կարող է փոխարինվել ափսեներ կոտրելու ցանկությամբ։ Նոր գործերն ավելի լավ է հետաձգել, իսկ հիմա պետք է զբաղվել արդյունքների գնահատմամբ, հին խնդիրների լուծմամբ ու կարգավորմամբ։
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 1-7-ը. Աղեղնավոր
Ձեր նշանի համար սա հեռանկարային ժամանակաշրջան է, երբ ապագայի պլանները հեշտությամբ կկառուցվեն։ Այժմ դրվում են ապագա գործերի, բիզնեսի ու հարաբերությունների «առաջին աղյուսները»։ Այս ժամանակահատվածում կարող եք կազմել առաջիկա ծրագրերը, խորհուրդներ հարցնել աստղագուշակներից կամ ինքնուրույն ձեր համար ճանապարհ հարթել:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 1-7-ը. Այծեղջյուր
Սա ձեր ընտանիքին և ընկերներին օգնելու շաբաթ է. ձեզանից կարող են օգնություն խնդրել տանը, ինչ-որ մեկին ավտոմեքենայով դիմավորել կամ ճանապարհել, հյուրեր կունենաք, կամ ինքներդ կօգնեք սեղան դնել ուրիշի տանը, վազել խանութներ, դեղատներ կամ ինչ-որ տոմսեր ճարել: Ձեր հարազատներն ու ընկերները առավելագույնս ձեր ուշադրության կարիքը կունենան՝ աշխատեք ոչ ոքի չմերժել և գոնե մի փոքր ժամանակ հատկացնել բոլոր կարիքավորներին:
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 1-7-ը. Ջրհոս
Հանգիստ ու ներդաշնակ շաբաթ է, հատկապես, եթե այս ժամանակի համար որպես առաջնահերթություն ընտրել եք հանգիստը, բայց ոչ ընտանեկան, այլ «վայրի», միայնակ, պարապ ու հանդարտ։ Միայն ձեռքի աշխատանքով զբաղվող ստեղծագործ մարդիկ կարող են այժմ իսկական «հուզմունք» ապրել սեփական ստեղծածից։ Մնացածը պետք է հանգստանան ... և, ցանկալի է, միայնակ ...
Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 1-7-ը․ Ձկներ
Այս շաբաթ ամեն ինչ պարզապես հիասքնչ կընթանա. գործընկերները կգնահատեն ձեզ, ընկերները՝ կպաշտեն, ընտանիքի անդամները պատրաստ կլինեն ձեռքերի վրա տանել: Գործերն առաջընթաց կապրեն, փողը կհոսի, տրամադրությունն օրեցօր կլավանա. էլ ինչի՞ մասին կարելի է երազել: Վայելեք կյանքը, բայց շատ մի թուլացեք:
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 5449 անգամ
Читать на русском
|