Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 18-24-ը 2021 թ

18.10.2021

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 18-24-ը. Խոյ

Կհաղթահարեք կուտակված խնդիրները, բայց աշխատեք սխալներ թույլ չտալ: Մի՛ ընդունեք որոշումներ ոգևորված պահին: Այս օրերին կառուցողական քննադատությունը կարող է օգտակար լինել: Հատկապես լսեք մտերիմների կարծիքները: Հոկտեմբերի 23-ը նախընտրելի է անցկացնեք տանը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 18-24-ը. Ցուլ

Այս աշնանային շրջանը լավագույն ազդեցությունը կունենա ձեր վրա: Սա սիրո և նոր ծանոթությունների ժամանակաշրջան է: Այս շրջանում ղեկավարությունը ձեզ դրսևորվելու հնարավորություն կտա: Աշխատեք բաց չթողնել այդ հնարավորությունը: Մի վախեցեք այս օրերին լինել նախաձեռնող և խորաթափանց:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 18-24-ը. Երկվորյակ

Հեշտ չի լինի ինչ-որ բանով սահմանափակվել, բայց դա անհրաժեշտ է: Առողջությունը կարող է տեղի տալ. մի անտեսեք հիվանդության սկզբնական ախտանիշները: Հանգստյան օրերին հաճելի անակնկալ է սպասվում ձեզ: Փորձեք իմաստուն կերպով տնօրինել դրանք, որպեսզի հետագայում ոչ մի բանի համար չզղջաք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 18-24-ը. Խեցգետին

Հիմա չարժե լուրջ գործերին անդրադառնալ: Փոխարենը՝ ցանկացած ժամանց կանցնի հրավառությամբ: Մի մերժեք հետաքրքիր հրավերները և վերահսկեք ձեր զգացմունքներն ու հույզերը: Նրանց համար, ովքեր դիետա են պահում, խորհուրդ. հանգստացեք, որպեսզի անակնկալներ չլինեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 18-24-ը. Առյուծ

Տնային գործեր, տան անդամների հետ շփում ... Այժմ ձեր բոլոր մտքերը զբաղված կլինեն ձեր ընտանիքով և առօրյա կյանքով: Հոկտեմբերի 23-ի և 24-ի հանգստյան օրերին փորձեք ինչ-որ տեղ դուրս գալ: Ձեզ անհրաժեշտ է միջավայրի փոփոխություն: Դա կօգնի վերականգնել այն ուժը, որոնք դուք ուղղորդում եք ճիշտ ուղղությամբ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 18-24-ը. Կույս

Ֆինանսական հարցերը ոչ մի կերպ չեն ցանկանա ձեզ ենթարկվել: Այս ժամանակահատվածում ավելի լավ է չպլանավորել դրամական գործարքներ, հակառակ դեպքում շատ բան կորցնելու վտանգ ունեք: Սիրելիի հետ կարող են թյուրիմացություններ առաջանալ: Ամեն ինչ կարգավորեք հիմա, որպեսզի հետո ուշ չլինի:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 18-24-ը. Կշեռք

Վերջապես, դուք ձեր սրտով գործ կգտնեք: Որոշ դեպքերում, ժամանակի ընթացքում, այն կարող է նույնիսկ եկամուտ բերել: Այս օրերին ըմբռնում ցուցաբերեք երիտասարդ սերնդի նկատմամբ: Ավելի շատ աջակցություն և ավելի քիչ քննադատություն՝ սրանք են երեխաների հետ հաջող հարաբերությունների բանալիները:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 18-24-ը. Կարիճ

Ամպերի մեջ ճախրելն այժմ ձեզ համար հակացուցված է: Մի փոքր հապաղում՝ և կհայտնվեք տհաճ իրավիճակում: Ուշադրություն դարձրեք ձեր գործընկերներին. նրանցից մեկը կարող է ձեր մեջքի հետևում դավադրություն ծրագրել կամ բամբասանքներ տարածել: Գտեք նրան և կարգավորեք հարաբերություննորը, քանի դեռ ուշ չէ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 18-24-ը. Աղեղնավոր

Այս օրերին ձեր կյանքում իրարանցում շատ կլինի, բայց արդյունքները ... Գոնե մեկ գործ ավարտին հասցնելու համար փորձեք որոշել առաջնահերթությունները: Աստղերը կտրականապես խորհուրդ չեն տալիս վիճել որևէ մեկի հետ: Ավելի լավ է չեզոքություն պահպանել՝ դա իր պտուղները կտա:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 18-24-ը. Այծեղջյուր

Ձեր աշխատանքը կգնահատվի: Հնարավոր է դրամական պարգև ստանաք: Այնուամենայնիվ, ժամանակ տվեք՝ մի ծախսեք այն անմիջապես: Այս օրերին նպատակահարմար է երկար ճանապարհորդություններ պլանավորել, օրինակ՝ արձակուրդ արտերկրում: Կարող եք սկսել գումար խնայել այդ նպատակով:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 18-24-ը. Ջրհոս

Այս շրջանը բարենպաստ է ինքնաճանաչման և ինքնակատարելագործման համար: Ավելի լավ է հիմա երկար ճանապարհորդություններ չանեք: Շաբաթվա սկզբին հոգացեք տան մասին՝ դրա բարեկարգում, մաքրում: Այս շրջանում կարող եք շահավետ կերպով անշարժ գույք ձեռք բերել:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 18-24-ը․ Ձկներ

Դուք ավելի շատ կասկածներ կունենաք, քան երբևէ: Հարցերի դեպքում դիմեք բանիմաց մարդկանց: Եվ որոշումներ մի կայացրեք, եթե վստահ չեք դրանցում: Փորձեք լավագույն տեսք ունենալ հոկտեմբերի 18-ին և 19-ին: Այս օրերը կարող են փոխել ձեր կյանքը:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2603 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․սեպտեմբերի 18-24-ը 2023 թ․

18.09.2023
Էներգիա, տոկունություն, դիմացկունություն: Այս շաբաթ մենք կկարողանանք մոբիլիզացվել և հաղթահարել այն, ինչ նախկինում մեր ուժերից վեր էր թվում:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 11-17-ը 2023 թ․

11.09.2023
Կյանքը վերադառնում է իր սովորական հուն, ռիթմն արագանում է։ Ամեն ինչ ավելի արագ է ընթանում, մտքերը դառնում են ավելի հստակ և պարզ: 

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 4-10-ը 2023 թ․

04.09.2023
Այս շաբաթ Կենդանակերպի բոլոր նշանները կարող են անհամբեր սպասել երկարաժամկետ պլանների ի հայտ գալուն, որոնք կնպաստեն աշխատանքի ոճի և մակարդակի փոփոխությանը։ Կարող եք նաև նորություններ ստանալ, որոնք կնպաստեն էական փոփոխություններին ձեր անձնական կյանքում։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը 2023 թ․

28.08.2023
Շաբաթն ընդհանուր առմամբ դրական է, լի իրադարձություններով, բարդ տեսանկյուններով, երբ կենդանակերպի բոլոր նշանները պետք է շատ զգույշ լինեն, չշտապեն և մտածեն իրենց որոշումների մասին։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 21-27-ը 2023 թ․

21.08.2023
Առաջիկա շաբաթը Կենդանակերպի բոլոր նշանների համար բարենպաստ շրջան է գործընկերների հետ ոչ պաշտոնական շփման համար։ Այս ժամանակահատվածի բոլոր պայմաններն ուղղված են ձեր ֆինանսական վիճակի բարելավմանը։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 14-20-ը 2023 թ․

14.08.2023
Ընթացիկ շաբաթը Կենդանակերպի նշանների աչքերը կբացի կյանքի իրավիճակի վրա։ Աստղաբանական տեսանկյունից շաբաթն այնքան էլ բարենպաստ չի զարգանա։ Կենդանակերպի ներկայացուցիչներին սպասում են բազմաթիվ գործեր ու նախագծեր։ Դրանց իրականացումից է կախված ապագան։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-09-2023 11:31
Միլանի նորաձեւության շաբաթվա շրջանակներում կայացել է Ալբերտա Ֆերետիի գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությունը, որի գլխավոր հայտնագործությունը եղել է Քրիստի Թերլինգթոնի 19-ամյա դուստրը՝ Գրեյս Բերնսը։ Նա առաջին անգամ է մասնակցել նորաձեւության ցուցադրության։
23-09-2023 11:27
42-ամյա Ռամի Մալեկն ու 27-ամյա Էմմա Քորինը հանդիպում են. պապարացիները բռնացրել են աստղերին համբուրվելիս՝ Լոնդոնի այգիներից մեկում։ Ըստ ականատեսների՝ զույգը «անսահման երջանիկ և սիրահարված» տեսք է ունեցել։ Դերասանները չեն թաքնվել անցորդների հնարավոր հայացքներից ու չեն զսպել իրենց զգացմունքները։
23-09-2023 07:35
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի թիմն արգելել է նրան շփվել լրագրողների հետ։ Նշվում է, որ նման որոշում է կայացվել երգչուհու սոցցանցերում արված էքսցենտրիկ գրառումների պատճառով։ Սփիրսի շրջապատը կարծում է, որ նա պատրաստ չէ հարցազրույց տալ։
23-09-2023 03:43
Դերասանուհի Ագատա Մուչենիեցը և Պավել Պրիլուչնին, ովքեր ամուսնալուծվել են մի քանի տարի առաջ, շարունակում են միասին դաստիարակել երկու երեխաների։ Տղաները շատ ժամանակ են անցկացնում հոր և նրա երկրորդ կնոջ՝ Զեփյուռ Բրուտյանի հետ։ Նա պարբերաբար նկարներ և տեսանյութեր է տարածում իր խորթ որդու և խորթ դստեր հետ սոցիալական ցանցերում, ինչին Ագատան չէր կարող չարձագանքել. Մուչենիցեն Բրուտյանին մեղադրել է PR-ի մեջ։
22-09-2023 10:05
Եթե մայրական դեպրեսիվ ախտանշաններն ավելանում են հետծննդյան շրջանում, երեխայի մոտ աճում է վարքային և ուսումնական խնդիրների ռիսկը: Այս եզրակացության են եկել Կալիֆորնիայի համալսարանի (ԱՄՆ) հոգեբանները։ Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, երեխաների մոտ նկատված խանգարումները, որոնց մայրերը տառապում էին հետծննդյան շրջանում աճող դեպրեսիայից, մեծացնում են դպրոցական վատ արդյունքների և հետագա կյանքի ընթացքում վարքի ու զգացմունքների հետ կապված խնդիրների ռիսկերը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․

01.09.2023
Գաղափարներ շատ կլինեն, գլխավորն այն է, որ դրանք իրական հիմք ունենան։ Ֆինանսական վիճակն ուժեղացնելու համար ստիպված կլինեք այլ հայացքով նայել աշխատանքային դրվագներին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.09.2023
Դիտվել է 618 անգամ
20.09.2023
Դիտվել է 175 անգամ
22.09.2023
Դիտվել է 158 անգամ
19.09.2023
Դիտվել է 151 անգամ
23.09.2023
Դիտվել է 80 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster