Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 6-12-ը 2021 թ

06.09.2021

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 3-9-ը. Խոյ

Լավատեսությունն այն է, ինչն այժմ ձեզ կօգնի հաղթահարել ցանկացած խնդիր: Ամենադժվարը ֆինանսների հետ է կապված. հնարավոր է՝ վարկ վերցնելու կարիք ունենաք: Դիմեք սիրելիների աջակցությանը: Աշխատեք աշխատանքից չուշանալ. ղեկավարությունը մանրուքների համար ձեզ կքննադատի:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 6-12-ը. Ցուլ

Ժամանակաշրջանը կարող է ճակատագրական դառնալ: Եթե ցանկանում եք իրականացնել որևէ գաղափար, նախաձեռնեք այն: Ձեր սիրելիի հետ աշխատեք չեզոքություն պահպանել և չվիճել: Եթե ինքներդ եք մեղավոր, անպայման ներողություն խնդրեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 6-12-ը. Երկվորյակ

Փորձեք ուրիշներից գաղտնի պահել ձեր կյանքում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները: Զգուշացեք թշնամիներից և բամբասանքներից: Ժամանակը բարենպաստ է ցանկացած նախաձեռնության համար, հատկապես, եթե պլանավորում եք գործունեության փոփոխություն: Սեպտեմբերի 7-ին ինքներդ ձեր ծանրաբեռնվածությունը հասցրեք նվազագույնի:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 6-12-ը. Խեցգետին

Այս ընթացքում կարող եք և պետք է պլանավորեք կարևոր նախաձեռնություններ: Աստղերը կհամապատասխանեն դրան լավագույն կերպ: Մի վախեցեք աշխատանքից. դուք ամեն ինչ կանեք ժամանակին և համարժեք հատուցում կստանաք: Աշխատեք ոչ ոքի չքննադատել թիկունքից, հակառակ դեպքում գաղտնիքը շուտով կարող է ակնհայտ դառնալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 6-12-ը. Առյուծ

Կյանքը փայլելու է նոր գույներով: Ինքներդ ձեզ ինչ-որ բան նվիրեք՝ գոնե նոր զգեստ: Սեպտեմբերի 6-8-ն ընկած ժամանակահատվածում պարտք մի վերցրեք, նույնիսկ, եթե անհրաժեշտությունը ստիպի: Դուք կհամոզվեք՝ այդպես ավելի հեշտ կլինի: Ավելի շատ զբոսնեք․ դա օգտակար է ձեր առողջության համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 6-12-ը. Կույս

Երեխաները լիովին դուրս կգան վերահսկողությունից, ինչը կարող է շատ դժվարությունների պատճառ դառնալ: Գործընկերները նույնպես ամեն ինչ կձախողեն. այս շրջանում ավելի լավ է նրանց վրա հույս չդնել: Ամեն ինչ կբարելավվի սեպտեմբերի 9-ից: Այդ օրը պլանավորեք հաճելի հանդիպում ձեր ընկերների հետ:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 6-12-ը. Կշեռք

Այս ընթացքում տեղի ունեցող վեճերից հետո հաշտվելն այդքան էլ հեշտ չի լինի: Ուստի ավելորդ հակամարտություններ մի սկսեք: Լրջորեն մտածեք ձեր կյանքի փոփոխությունների մասին. դրանք երկար ժամանակ թակում են ձեր դուռը: Լավ շրջան է, որպեսզի ժամանակ հատկացնեք ձեր հետաքրքրություններին:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 6-12-ը. Կարիճ

Խիզախորեն համաձայնվեք չպլանավորված ուղևորությունների առաջարկների հետ: Դրանք ձեզ անմոռանալի հույզեր ու փորձառություն կտան: Ժամանակը բարենպաստ է հարսանիքների և այլ հատուկ առիթների համար: Հատկապես ուշադիր հետևեք ձեր խոսքին: Լավ մարդու վիրավորելու մեծ վտանգ կա:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 6-12-ը. Աղեղնավոր

Նոր ծանոթներին սովորականից ավելի ուշադիր ուսումնասիրեք՝ ձեր ճանապարհին խաբեբայի հանդիպելու մեծ վտանգ կա: Շաբաթվա երկրորդ կեսին Աղեղնավորները հակված կլինեն խառնաշփոթի: Ընկերների և ընտանիքի հետ ջերմ մթնոլորտում անցկացրած երեկոները կօգնեն այն ցրել: Իսկ աշխատանքը կսպասի։

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 6-12-ը. Այծեղջյուր

Պատրաստվեք նրան, որ այժմ ոչինչ չեք կարողանա անել: Գործերը կսկսեն կուտակվել, կնյարդայնանաք: Գուցե ժամանակն է արձակուրդ վերցնելու և հանգստանալու՞: Հողի հետ աշխատանքն այս օրերին խաղաղություն կբերի: Օրինակ, կարող եք այգի տեղափոխել տնային ծաղիկները:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 6-12-ը. Ջրհոս

Փողը կգա այնտեղից, որտեղից չէր սպասվում: Բայց այն դուք պետք է ծախսեք բառացիորեն հենց այդտեղ: Մի անհանգստացեք դրա համար: Աշխատավայրում կարող է հայտնվել հետաքրքիր նախագիծ, որը կբերի կարիերայի առաջխաղացում: Նոր ծանոթները լավ ընկերներ կդառնան:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 6-12-ը․ Ձկներ

Ձեր ընտանիքում կարող են թյուրիմացություններ լինել տան անդամների միջև: Ստիպված կլինեք հանդես գալ որպես խաղաղարար: Այս ժամանակահատվածում նախընտրելի է ամուսնու համար անակնկալներ կազմակերպել: Դրա համար առավել բարենպաստ օրերն են սեպտեմբերի 9-ը և 11-ը: Եվ նրանից պատասխան ակնկալեք:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 3039 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․սեպտեմբերի 18-24-ը 2023 թ․

18.09.2023
Էներգիա, տոկունություն, դիմացկունություն: Այս շաբաթ մենք կկարողանանք մոբիլիզացվել և հաղթահարել այն, ինչ նախկինում մեր ուժերից վեր էր թվում:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 11-17-ը 2023 թ․

11.09.2023
Կյանքը վերադառնում է իր սովորական հուն, ռիթմն արագանում է։ Ամեն ինչ ավելի արագ է ընթանում, մտքերը դառնում են ավելի հստակ և պարզ: 

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 4-10-ը 2023 թ․

04.09.2023
Այս շաբաթ Կենդանակերպի բոլոր նշանները կարող են անհամբեր սպասել երկարաժամկետ պլանների ի հայտ գալուն, որոնք կնպաստեն աշխատանքի ոճի և մակարդակի փոփոխությանը։ Կարող եք նաև նորություններ ստանալ, որոնք կնպաստեն էական փոփոխություններին ձեր անձնական կյանքում։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը 2023 թ․

28.08.2023
Շաբաթն ընդհանուր առմամբ դրական է, լի իրադարձություններով, բարդ տեսանկյուններով, երբ կենդանակերպի բոլոր նշանները պետք է շատ զգույշ լինեն, չշտապեն և մտածեն իրենց որոշումների մասին։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 21-27-ը 2023 թ․

21.08.2023
Առաջիկա շաբաթը Կենդանակերպի բոլոր նշանների համար բարենպաստ շրջան է գործընկերների հետ ոչ պաշտոնական շփման համար։ Այս ժամանակահատվածի բոլոր պայմաններն ուղղված են ձեր ֆինանսական վիճակի բարելավմանը։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 14-20-ը 2023 թ․

14.08.2023
Ընթացիկ շաբաթը Կենդանակերպի նշանների աչքերը կբացի կյանքի իրավիճակի վրա։ Աստղաբանական տեսանկյունից շաբաթն այնքան էլ բարենպաստ չի զարգանա։ Կենդանակերպի ներկայացուցիչներին սպասում են բազմաթիվ գործեր ու նախագծեր։ Դրանց իրականացումից է կախված ապագան։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-09-2023 11:31
Միլանի նորաձեւության շաբաթվա շրջանակներում կայացել է Ալբերտա Ֆերետիի գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությունը, որի գլխավոր հայտնագործությունը եղել է Քրիստի Թերլինգթոնի 19-ամյա դուստրը՝ Գրեյս Բերնսը։ Նա առաջին անգամ է մասնակցել նորաձեւության ցուցադրության։
23-09-2023 11:27
42-ամյա Ռամի Մալեկն ու 27-ամյա Էմմա Քորինը հանդիպում են. պապարացիները բռնացրել են աստղերին համբուրվելիս՝ Լոնդոնի այգիներից մեկում։ Ըստ ականատեսների՝ զույգը «անսահման երջանիկ և սիրահարված» տեսք է ունեցել։ Դերասանները չեն թաքնվել անցորդների հնարավոր հայացքներից ու չեն զսպել իրենց զգացմունքները։
23-09-2023 07:35
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի թիմն արգելել է նրան շփվել լրագրողների հետ։ Նշվում է, որ նման որոշում է կայացվել երգչուհու սոցցանցերում արված էքսցենտրիկ գրառումների պատճառով։ Սփիրսի շրջապատը կարծում է, որ նա պատրաստ չէ հարցազրույց տալ։
23-09-2023 03:43
Դերասանուհի Ագատա Մուչենիեցը և Պավել Պրիլուչնին, ովքեր ամուսնալուծվել են մի քանի տարի առաջ, շարունակում են միասին դաստիարակել երկու երեխաների։ Տղաները շատ ժամանակ են անցկացնում հոր և նրա երկրորդ կնոջ՝ Զեփյուռ Բրուտյանի հետ։ Նա պարբերաբար նկարներ և տեսանյութեր է տարածում իր խորթ որդու և խորթ դստեր հետ սոցիալական ցանցերում, ինչին Ագատան չէր կարող չարձագանքել. Մուչենիցեն Բրուտյանին մեղադրել է PR-ի մեջ։
22-09-2023 10:05
Եթե մայրական դեպրեսիվ ախտանշաններն ավելանում են հետծննդյան շրջանում, երեխայի մոտ աճում է վարքային և ուսումնական խնդիրների ռիսկը: Այս եզրակացության են եկել Կալիֆորնիայի համալսարանի (ԱՄՆ) հոգեբանները։ Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, երեխաների մոտ նկատված խանգարումները, որոնց մայրերը տառապում էին հետծննդյան շրջանում աճող դեպրեսիայից, մեծացնում են դպրոցական վատ արդյունքների և հետագա կյանքի ընթացքում վարքի ու զգացմունքների հետ կապված խնդիրների ռիսկերը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․

01.09.2023
Գաղափարներ շատ կլինեն, գլխավորն այն է, որ դրանք իրական հիմք ունենան։ Ֆինանսական վիճակն ուժեղացնելու համար ստիպված կլինեք այլ հայացքով նայել աշխատանքային դրվագներին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.09.2023
Դիտվել է 618 անգամ
20.09.2023
Դիտվել է 175 անգամ
22.09.2023
Դիտվել է 158 անգամ
19.09.2023
Դիտվել է 151 անգամ
23.09.2023
Դիտվել է 79 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster