Մայամիում բնակվող ռուս աղջիկը երկու մետրանոց մազեր է աճեցրել ու բացահայտել դրանց խնամքի գաղտնիքը:
Վլադիվոստոկից մոդել և ձեռներեց Ինգա Վոլկոշն իր մազերը սկսել է աճեցնել 14 տարեկանից: Այս պահին նա 32 տարեկան է, իսկ վարսերի երկարությունը՝ 178 սանտիմետր:
Այս պատմության հերոսուհին նշել է, որ իր սանրվածքի շնորհիվ միշտ գտնվում է տղամարդկանց ուշադրության կենտրոնում և պահանջված է նրանց շրջանում: Ինգան պատմել է, որ կանանց հաճախ հետաքրքրում է, թե ինչպես է իրեն հաջողվել աճեցնել այդքան խնամված ու գեղեցիկ մազեր:
Վոլկոշի խոսքով՝ մազերը առողջ պահպանելու համար նա փորձում է ճիշտ սննդակարդի հետևել. այս փաթեթում նա ներառում է միս, ձուկ, աղցաններ և ձիթապտղի յուղ:
«Ես փորձում եմ ուտել միայն առողջ, թարմ, օրգանական սնունդ: Ոչ մի արագ սնունդ և շատ սպիտակուցներ՝ ահա կարևորը մազերի համար»,-նշել է մոդելը:
Բացի այդ, ռուս կինը մազերը չի ներկում, վարսահարդարիչ և այլ սարքավորումներ չի օգտագործում: Վոլկոշն իր մազերը լվանում է յուրաքանչյուր հինգ օրը մեկ, իսկ ամբողջ գործընթացը տևում է 20 րոպե:
Վերջապես, նա տարին երկու անգամ թարմացնում է վարսերի ծայրերը ու միշտ նրբորեն սանրվում է, որպեսզի չվնասի մազերի կառուցվածքը:
13-07-2026 10:20 Վերջին ամիսներին Ռիհաննայի հնարավոր հղիության մասին լուրերը շատ են տարածվել։ Երգչուհու կերպարը ենթադրությունների տեղիք է տվել. պապարացիները նրան ավելի հաճախ են լուսանկարում մեծ չափերի հագուստով, քան նախկինում։ Այնուամենայնիվ, լուրերը, կարծես, հաստատվել են. չնայած երգչուհու պնդմանը, որ երեք երեխան բավարար է իր համար, հաղորդվում է, որ նա կարող է սպասել իր ընտանիքի ևս մեկ անդամի։ Այս մասին հայտարարել է ազդեցիկ Քսենիա Շիպիլովան։ Նա պնդում է, որ Լոս Անջելեսում իր ընկերները կիսվել են գաղտնիքով։ Նրանք բացահայտել են, որ Ռիհաննան ոչ միայն հատուկ իրավիճակում է, այլև հղի է երկվորյակներով։
13-07-2026 10:07 Շոգ եղանակին թուլությունը շատերը բացատրում են պարզ բառերով՝ «արևից է», «հոգնել եմ», «մի քիչ ջուր կխմեմ՝ կանցնի»։ Բայց երբ շոգին առաջանում են սրտխփոց, գլխապտույտ, ճնշման անկման զգացողություն, շնչահեղձություն կամ ուժերի կտրուկ պակաս, օրգանիզմը կարող է հուշել, որ սիրտ-անոթային համակարգը աշխատում է ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ։ Երբ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, անոթները լայնանում են, որպեսզի ավելի շատ արյուն հասնի մաշկին և մարմինը կարողանա ջերմությունը դուրս բերել։ Միաժամանակ ուժեղանում է քրտնարտադրությունը։ Սա բնական պաշտպանական գործընթաց է, բայց այն սրտի համար լրացուցիչ աշխատանք է նշանակում։
13-07-2026 05:12 Սուպերմոդել Եվա Հերցիգովան, 1990-ականների նորաձևության ամենամեծ աստղերից մեկը, 25 տարվա հարաբերություններից հետո ամուսնացել է իտալացի գործարար Ջորջիո Մարսիայի հետ։ Զույգն ամուսնական երդումներ փոխանակել է հուլիսի 11-ին, Թուրինում, իսկ տոնակատարությունը տեղի ունեցավ երեք փուլով։
13-07-2026 04:15 Հուլիսի 11-ին տեղի ունեցավ Ուիմբլդոնի պատմության մեջ ամենաերկար պատանեկան եզրափակիչը։ 14-րդը դասակարգված, 17-ամյա ռուս թենիսիստուհի Աննա Պուշկարևան նվաճեց աղջիկների մենախաղի տիտղոսը՝ 2 ժամ 23 րոպեում հաղթելով աշխարհի թիվ 1 պատանեկան թենիսիստուհի Սուն Սինրանգին։ Այս հաղթանակը ռևանշ էր Սանից նրանից կրած նախորդ երկու պարտությունների համար։
13-07-2026 01:24 Լաուրա Ջուգելիայի հետ անկեղծ հարցազրույցում Լյուբով Տոլկալինան բառացիորեն դուրս է թափել իր հոգում կուտակվածը։ Աստղը որոշել է բացահայտել մի մղձավանջ, որը պատահել էր իր հետ դեռևս համալսարան ընդունվելուց առաջ։ Դերասանուհու խոսքով՝ իր առաջին սեռական փորձը սարսափելի բռնություն է եղել, որը կատարվել էր մոդելային գործակալության հրահանգչի կողմից։ Նա կտրականապես հրաժարվում է նշել իրեն բռնաբարողի անունը. կամ վախենում է, կամ պարզապես ուզում է այս սարսափը անցյալում թողնել։ Բայց փաստը մնում է փաստ. տղամարդը զգալիորեն մեծ էր նրանից և և հայտնի ռեժիսորների տոհմից է։