Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2021 թ․

01.04.2021

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2021 թ․ Խոյ

Ապրիլին Խոյերը կկարողանան իրականացնել իրենց վաղեմի ծրագրերից շատերը, սկսել մի բան, որի համար նախկինում բավարար ժամանակ, ուժ և միջոցներ չեն գտնվել։ Կհաջողվի ինչ-որ կերպ համաչափություն մտցնել մասնագիտական գործունեության մեջ, օրինակ՝ բաժանելով այն երկու ուղղությունների, և, միևնույն ժամանակ, հնարավորություն ունենալ ինչ-որ կերպ կազմակերպել հանգիստը։ Ավելին, այնպես անել, որ հանգստի չափաբաժինը սովորականից շատ ավելի մեծ լինի:

Բարենպաստ օրերը՝ 11, 18

Անբարենպաստ օրերը՝ 2, 3, 16, 17, 23, 24, 30:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2021 թ․ Ցուլ

Ապրիլին Ցուլերը շատ բան կանեն իրենց ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու համար։ Նրանք կլուծեն ֆինանսական, կազմակերպչական և որոշ ձևական խնդիրներ, կզբաղվեն պաշտոնական փաստաթղթերով, կպաշտպանեն իրենց ունեցվածքը հնարավոր սպառնալիքներից։ Ամենակարևորը՝ բարոյապես և գործնական առումով կպատրաստվեն ինչ-որ իսկապես շքեղ մի բանի, որը տեղի կունենա այս ամսվա վերջին կամ հաջորդի սկզբին:

Բարենպաստ օրերը՝ 2, 14, 16, 30

Անբարենպաստ օրերը՝ 20, 27:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2021 թ․ Երկվորյակ

Ապրիլին երկվորյակները մեծ հնարավորություն կունենան իրենց աշխատանքային գործունեությունն ավելի շահավետ և բազմապատիկ ավելի հետաքրքիր դարձնելու, սկսելու մի բան, որը կփոխի առկա իրավիճակը ոչ միայն իրենց մասնագիտական ոլորտում, այլև բոլոր այն բնագավառներում, որոնք նրանց համար պակաս կարևոր չեն (գուցեև՝ ավելին), քան աշխատանքը։ Երկվորյակներն ունակ կլինեն ապացուցելու իրենց արժանիքներն ու մասնագիտական հմտություններն այնտեղ, որտեղ կորցրել էին իրենց դիրքերը, կամ կասկածներ էին առաջացել դրանց նկատմամբ: Դրան մեծապես կօգնի որոշակի տեղեկություն:

Բարենպաստ օրերը՝ 16, 17, 18

Անբարենպաստ օրերը՝ 1, 8, 22, 29:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2021 թ․ Խեցգետին

Խեցգետիններն ապրիլին հաճախ կդիմադրեն ինչ-որ մեկի անկասելի, ժամանակավրեպ, ավելորդ գործունեությանը, կզսպեն ինչ-որ մեկի շռայլ և ազդեցիկ, բայց անարդյունավետ և, նույնիսկ, ոչ շահավետ մղումները։ Ստիպված կլինեք ինչ-որ մեկին ապացուցել, որ պետք է լինել ավելի շրջահայաց և խնայող: Արդյունքում, դուք կարող եք ձեր դեմ տրամադրել շրջապատից որևէ մեկին, բայց փոխարենը կխնայեք ձեզ համար կարևոր ռեսուրսներ, կամ, համենայն դեպս, կիջեցնեք դրանց սպառումը հնարավոր նվազագույնի՝ խուսափելով անցնել անթույլատրելիի սահմանը:

Բարենպաստ օրերը՝ 5, 8, 15, 18, 19, 22, 26

Անբարենպաստ օրերը՝ 3, 13, 17, 20, 27:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2021 թ․ Առյուծ

Առյուծներն ապրիլին ակտիվ կլինեն և՛ որպես անհատներ, և՛ որպես իրենց համար կարևոր մի թիմի մաս։ Բազմաթիվ անգամ կօգնեք ձեր շրջապատի մարդկանց կողմնորոշվել և նշանակալի որոշումներ կայացնել: Հնարավոր է սկսեք մասնագիտական մի նախագիծ, որին այդքան էլ քաջածանոթ չեք, բայց վաղուց մեծ հետաքրքրություն եք տածել: Բացի այդ, դուք, հավանաբար, զգալի գումար կծախսեք որոշակի ստեղծագործական գործունեության, ինչպես նաև նվերների վրա մի մարդու համար, ով պարբերաբար շատ լավ բաներ է անում ձեզ համար և իր ողջ գործունեությամբ ձեզ դրդում նոր նվաճումների:

Բարենպաստ օրերը՝ 11, 21, 22

Անբարենպաստ օրերը՝ 3, 10, 17, 24:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2021 թ․ Կույս

Կույսերն ապրիլին, հիմնվելով նախորդ 12 ամիսների ընթացքում ձեռք բերված փորձի վրա, անձնական կյանքում ինչ-որ կարևոր մի բանի հիմք կդնեն։ Մի քանի գործոնների հիման վրա կարևոր որոշում կկայացնեն, որը միտված կլինի ապագային։ Կհավաքեն իրենց ողջ քաջությունը և աննախադեպ մի բան կանեն, ինչը, իր հերթին, նրանց անձնական կյանքը կդնի բոլորովին այլ ուղու վրա ու այն ավելի բուռն կդարձնի: Բայց մասնագիտական ոլորտում չեն բացառվում խնդիրներ և սայթաքում, ինչը պայմանավորված կլինի կեղծ կամ թերի տեղեկություններով, որոնք չեն ստուգվել ձեր կամ այն գործընկերների կողմից, ում հետ սերտ համագործակցում եք:

Բարենպաստ օրերը՝ 24

Անբարենպաստ օրերը՝ 8, 16, 29

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2021 թ․ Կշեռք

Ապրիլին Կշեռքները մեծ հաջողություն կունենան այն ամենում, ինչ կանեն համախոհների թիմում, այն մարդկանց հետ, ովքեր շատ տարված են կատարվածով: Իսկ ահա անհատական գործունեությունը և անձնական ջանքերը դժվար, թե դրական արդյունք տան: Այս ամիսը մասնավոր հավակնությունները բավարարելու և ինչ-որ բան սկսելու ժամանակը չէ, որոնցում ձեր առանձնահատկություններից ելնելով չեք կարող ստանալ ուրիշների աջակցությունը:

Բարենպաստ օրերը՝ 2, 9, 16, 24, 26, 30

Անբարենպաստ օրերը՝ 4, 11, 13, 20, 27:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2021 թ․ Կարիճ

Կարիճներն ապրիլին ակտիվորեն «կհավաքեն բերք» այն ամենից, ինչ նրանք արել են վերջին 12 ամիսների ընթացքում։ Արդեն ավարտված նախագծերից կսկսեն գալ պարգևատրումեր, ստացված արդյունքների հիման վրա նոր առաջարկներ կստանաք այն մարդկանցից, ում հետ ժամանակին գործնական հարաբերություններ եք ունեցել։ Այնպիսիք, որոնցից անգամ շահույթ չեք էլ ակնկալել: Այն ամենը, ինչ դուք արել եք, կուրախացնի իր հզոր փոխհատուցմամբ:

Բարենպաստ օրերը՝ 28

Անբարենպաստ օրերը՝ 2, 12, 16, 19, 23, 26, 30

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2021 թ․ Աղեղնավոր

Աղեղնավորներն ապրիլին կկարողանան շատ բան փոխել իրենց անձնական կյանքում, բերել այն նոր հուն։ Նրանք կկարողանան ակտիվացնել այն ոլորտները, որոնք նախկինում լճացած վիճակում էին, ուշադրություն դարձնել ապագային հետաձգված գործերին: Ճիշտ է, շատ հավանական է, որ այս ամենը հնարավոր դառնա մասնագիտական ոլորտում առկա դժվարությունների պատճառով, այն բանի հետևանքով, որ ստիպված կլինեք փոխել ձեր աշխատանքի վայրը (պաշտոնը, աշխատակարգը, հաստիքը)։ Դրան համապատասխան փոխակերպումներ կմտնեն ձեր կենսակերպի այլ ոլորտներում ևս:

Բարենպաստ օրերը՝ 1, 2, 8, 15, 29, 30

Անբարենպաստ օրերը՝ 7, 14:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2021 թ․ Այծեղջյուր

Ապրիլին Այծեղջյուրներն իրենց անձնական կյանքում կարող են բախվել ոմանց դժգոհությանը՝ փորձելով ստիպել նրանց այնպիսի գործողություններ անել, որոնք չեն հասկանում, ուստի կգնահատեն որպես տհաճ և անարդյունավետ: Որոշ արտաքին հանգամանքներ ձեզ անհանգստություն կպատճառեն, համենայն դեպս, եթե դուք անմիջապես դրանք փոխելու կտրուկ միջոցառումներ չձեռնարկեք:

Բարենպաստ օրերը՝ 3, 24

Անբարենպաստ օրերը՝ 1, 12, 15, 19, 22, 26, 29

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2021 թ․ Ջրհոս

Ջրհոսներն ապրիլին կլինեն շատ կենսունակ, առույգ, զվարթ և նախաձեռնող։ Նրանք իրենց ավելի ազատ կզգան շատ իրավիճակներում և հանգամանքներում, կցանկանան մեկ հարվածով հետ բերել թողած հնարավորություններն ու իրականացնել մի ժամանակ հետաձգված ծրագրերը: Ոգեւորության աճի հետ մեկտեղ, առանց ջանք թափելու, դուք կհաղթահարեք այն խոչընդոտներըը, որոնք երկար ժամանակ ձեզ որոշակի դժվարություններ էին պատճառում, և դա վերաբերում է և՛ ձեր անձնական կյանքին, և՛ աշխատանքին:

Բարենպաստ օրերը՝ 5, 6, 7, 24, 28

Անբարենպաստ օրերը՝ 4, 25

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2021 թ․ Ձկներ

Ապրիլին անձնական կյանքում Ձկները հաճույքով կհետևեն իրենց նոր առաջնորդին (ընկեր, սոցիալական գործունեությամբ զբաղվող մարդ և այլն) կամ հենց նոր հայտնված նորաձեւությանը։ Կոգեշնչվեք ուրիշի օրինակով և աչքի կընկնեք ստեղծագործական կամ աշխատանքային հատուկ նվաճումներով։ Կլինեք ավելի ակտիվ, համարձակորեն որոշումներ կկայացնեք, կկարողանաք պաշտպանել ձեր շահերը: Եվ միեւնույն ժամանակ, դուք ինչ-որ կերպ հավատարիմ կմնաք ինքներդ ձեզ:

Բարենպաստ օրերը՝ 8, 9, 22

Անբարենպաստ օրերը՝ չեն սպասվում։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 5183 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2022 թ

04.01.2022
Եթե հունվարը պայծառությամբ չհամեմատվի ամանորյա տոնի հետ, ապա, ամեն դեպքում, իրադարձություններով ու անակնկալներով հագեցած լինելու առումով հետ չի մնա նրանից։

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2021 թ

02.12.2021
Դեկտեմբերին ստիպված կլինեք հաղթահարել հին պարտքերը՝ բարոյական և ֆինանսական։ Ավելի լավ է հասցնել դա անել մինչև նոր տարի, որպեսզի հաջորդ տարի կյանքը սկսի զրոյից՝ առանց պարտքային պարտավորությունների։

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2021 թ

31.10.2021
Ժամանակն է համախմբվելու և դադարելու բացասական վերաբերմունք ցուցաբերել, հայհոյել ճակատագիրին: Նոյեմբերը փոփոխությունների ժամանակաշրջան է, հիմնականում՝ դրական:

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2021 թ

01.10.2021
Ամսվա դժվար մեկնարկը հնարավորություն կտա աճել որպես անհատականություն, կենտրոնանալ և ցույց տալ ուժեղ կողմերը: Դա ոչ միայն կհանգեցնի դրական արդյունքների, այլև հնարավորություն կտա կառավարելի դարձնել իրադարձությունները:

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2021 թ

01.09.2021
Անհրաժեշտ է ռազմավարական հեռանկարների տեսլականը համատեղել իմպրովիզացիայի կարողության հետ: Այդ դեպքում ճակատագրի բոլոր անակնկալներն ու շրջադարձերը, նույնիսկ եթե դրանք անմիջական օգուտ չբերեն, հաճելի տպավորություններ կավելացնեն:

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2021 թ․

01.08.2021
2021 թվականի ամռան վերջին ամսին հաջողությունն ուղեկցելու է նպատակասլացներին, չէ՞ որ օգոստոսն անցնելու է Մերկուրիի հովանու ներքո:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-01-2022 10:03
Ռուսաստանցի յոթնամյա Անաստասյա Ռաձինսկայան 2021թ. վաստակել է 28 մլն դոլար: Այդ ընթացքում նա ամենահարուստ YouTube-բլոգերների ցանկում, որը կազմել է ամերիկյան պարբերականը, բարձրացել է վեցերորդ հորիզոնական։ Աղջիկը այս ցուցակում հայտնվում է արդեն երրորդ անգամ։
17-01-2022 09:55
44 տարեկանում մահացել է դերասանուհի Լաուրա Քեոսայանի նախկին ամուսինը՝ «Խոհանոց» եւ «Մեդիում» սերիալներից հայտնի ռուս դերասան Իվան Ռուդակովը։ 
17-01-2022 07:24
Կանադացի փոփ երգչուհի Սելին Դիոնըն առողջական խնդիրների պատճառով չեղյալ է հայտարարել հյուսիսամերիկյան ծրագրված շոուները: Պատճառը վերջին շրջանում ուժեղ մկանային սպազմերն են:
17-01-2022 02:17
Հունվարի 15-ին Երևանում մեկնարկել է Հայաստանի Կանանց ֆուտզալի բաց առաջնությունը։
17-01-2022 01:21
The Sun թերթը բացահայտել է Մեծ Բրիտանիայի 95-ամյա Եղիսաբեթ II թագուհու լավ քնի գաղտնիքները։ Նորին Մեծության սովորությունների ցանկում ներառված են ամենօրյա զբոսանքները, շամպայնը և առանձին ննջասենյակը, պնդում է թերթը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2022 թ

04.01.2022
Եթե հունվարը պայծառությամբ չհամեմատվի ամանորյա տոնի հետ, ապա, ամեն դեպքում, իրադարձություններով ու անակնկալներով հագեցած լինելու առումով հետ չի մնա նրանից։

LADYNEWS TV
Սոֆի Մխեյանն ու Նիկ Էգիբյանը հանդես են եկել համատեղ երգով: Նրանք երկրպագուների դատին են հանձնել «Բոց ու հրդեհ» ստեղծագործությունը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.01.2022
Դիտվել է 743 անգամ
17.01.2022
Դիտվել է 525 անգամ
14.01.2022
Դիտվել է 433 անգամ
12.01.2022
Դիտվել է 406 անգամ
13.01.2022
Դիտվել է 283 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster