Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին պատմել է ծննդաբերությունից հետո կազմվածքի փոփոխությունների մասին

05.03.2021

33-ամյա Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին դարձել է Elle ամսագրի նոր հերոսուհին. մոդելը մասնակցել է ֆոտոսեսիայի, որում նկարահանվել է մերկ և հարցազրույց տվել հրատարակությանը:

Աստղը պատմել է իր 53-ամյա սիրեկանի՝ Ջեյսոն Սթեթհեմի, հետ ունեցած հարաբերությունների մասին և խոստովանել, որ իրենց կյանքում միշտ չէ, որ ամեն ինչ հարթ է ընթանում:

«Չեմ կարող ասել, որ ամեն ինչ միշտ էլ կատարյալ է: Դա այդպես չէ։ Բայց մենք ջանքեր ենք գործադրում, միմյանց խրախուսում, երբ հարկ է լինում լուծում տալ մեր խնդիրնեին»,- խոստովանել է նա:

600x400

Երեքուկես տարի առաջ մոդելն ու դերասանը ծնողներ դարձան. զույգը ունեցավ որդի՝ Ջեքին: Ինչպես խոստովանել է Ռոզին հարցազրույցներից մեկում, ծննդաբերությունից հետո նրա մարմինը փոխվել է, բայց նա լիովին ընդունել է դա:

600x400

«Ես 33 տարեկան եմ և սկսում եմ կնճիռներ նկատել: Այո, հնարավոր է, որ շատ բան այլևս այնպես չի նստում ինձ վրա, ինչպես դա լինում էր մինչև երեխայի լույս աշխարհ գալը, բայց ես դրան բնական եմ նայում: Իհարկե, ինքս ինձ լավ գիտեմ, և որքան մեծանում եմ, այնքան ավելի եմ հասկանում, որ այն գաղափարը, թե ես պետք է որոշակի տեսք ունենամ, ինձ ավելի ու ավելի սխալ է թվում»,- ասել է մոդելը:

600x400

Անցյալ տարի Ռոզին և Ջեյսոնը ԱՄՆ-ից, որտեղ նրանք ապրում էին վերջին շրջանում, վերադարձան Միացյալ Թագավորություն: Մոդելն ասում է, որ միշտ ցանկացել է երեխաներին դաստիարակել իր հայրենիքում և նրանց տեղական կրթություն տալ:

600x400

Նրա առավոտը սկսվում է բավականին վաղ, չնայած այն հանգամանքին, որ սիրում է քնել:

«Եթե բախտս բերում է, ապա Ջեյսոնը մատչա լատեն ինձ մատուցում է անկողնում»,-պատմում է մոդելը։
Հետո նա նախաճաշում է որդու հետ և տանում մանկապարտեզ: Իսկ այնուհետև գնում է այգի՝ վազելու և միաժամանակ լսում մոտիվացիոն պոդքասթեր:

600x400

33 տարեկանում Ռոզին շատ բաների է հասել: Բացի հաջող մոդելային կարիերայից և մեծ թվով գովազդային պայմանագրերից, նա նաև այլ նախագծեր ունի: Ավելի քան ինը տարի համագործակցում է Marks & Spencer ապրանքանիշի հետ, ընդ որում, ոչ միայն լինելով որպես նրա դեմքը, այլ նաև որպես դիզայներ: Ապրանքանիշի հետ համագործակցության ընթացքում նրա ստեղծած շարքից վաճառվել է ավելի քան 17 միլիոն ներքնազգեստ և սպորտային հագուստ: Իսկ այս գարնանը կհայտնվի կոշիկների նրա առաջին հավաքածուն՝ իտալական Gia Couture կոշկեղենի ապրանքանիշի համար: Ռոզին ունի նաև կոսմետիկայի սեփական ապրանքանիշը՝ Rose Inc, որը գործարկել է 2018 թվականին:

600x400

Նա նշել է, որ միշտ ցանկացել է լինել ավելին, քան պարզապես մոդել: Եվ դա նրան հաջողվել է:

«Ես հիշում եմ, որ հարցազրույցներ էի տալիս, և ինձ հարցնում էին՝ արդյո՞ք ես փորձում եմ ամեն ինչ վերահսկողության տակ պահել: Եվ ես ապշած էի, քանի որ մտածում էի, որ երբեք ինձ իրավիճակի հսկիչ չեմ համարի: Իրականում, ինձ դուր է գալիս, երբ շրջապատող մարդիկ անում են ինչ-որ իմը, բայց ինձ դուր չի գալիս նրանց կառավարել միկրո մակարդակում: Հոգու խորքում ես հավատում եմ, որ ինքներս ենք ղեկավարում մեր ճակատագիրը, մեր տրամադրությունը, մեր հաջողությունը», - եզրափակել է Ռոզին:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8682 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նոա Ուայլը ճանաչվել է 2026 թվականի ամենասեքսուալ տղամարդ

29.10.2026
Սա դարձավ ևս մեկ պատճառ քննարկելու տղամարդկայնության նոր մոտեցումը, քանի որ բարի «լաբրադորյան աչքերը» և նուրբ բնավորությունը նույնքան գրավում են կանանց, որքան մկանուտ կազմվածքը և խիստ վարքագիծը։

Դիանան և Դոդին. արքայադստեր վերջին սիրավեպի անհայտ մանրամասները

23.09.2026
1997 թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների ականատեսները պատմում են Ուելսի արքայադստեր անսպասելի քաջության մասին, որն իր վրա էր վերցրել գայթակղողի դերը։

Նրան համարում են աշխարհի ամենագեղեցիկ կինը․ Էլլա Ռուբին

21.08.2026
Երիտասարդ դերասանուհուն համեմատում են Էն Հեթուեյի, Ջուլիա Ռոբերտսի, Վայնոնա Ռայդերի և 90-ականների և 2000-ականների այլ խորհրդանիշների հետ։

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Շարլիզ Թերոնի գեղեցիկ ոտքերի գաղտնիքը. հիշեք այս երեք հիմնական վարժությունները

09.07.2026
Դերասանուհին հպարտանում է ոչ միայն հաջողակ կարիերայով, այլև գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-10-2026 10:13
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Blindsight անվամբ, որը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցողներին տեսնել աշխարհը։ 
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1873 անգամ
27.10.2026
Դիտվել է 415 անգամ
28.10.2026
Դիտվել է 353 անգամ
29.10.2026
Դիտվել է 291 անգամ
30.10.2026
Դիտվել է 248 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster