Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2021 թ․

01.03.2021

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2021 թ. Խոյ

Մարտին Խոյերը կօգտվեն իրենց ընձեռված բոլոր հնարավորություններից և ոչ միայն նյութական միջոցները զգալի մեծացնելու, այլև իրենց հորիզոնները էապես ընդլայնելու առումով, անելու բաներ, որոնք ենթադրում են շփումներ շատերի հետ, նոր հմտություններ ձեռք բերելու, տպավորություններ ստանալու, որոնք կչեզոքացնեն առօրյայի ունայնությունը ...

Բացի այդ, ձեզ համար պետք է որոշեք կարևոր մի բան, կատարեք բարոյական ինչ-որ ընտրություն, և դրանում, ամենայն հավանականությամբ, ձեզ կօգնի այն անձը, ում համարում եք քաջատեղյակ և վստահելի: Դուք նաև գործ կունենաք մի խնդրի հետ, որից նախկինում չէիք կարողանում ձերբազատվել՝ ինչ-որ պահպանողական անհատի պատճառով:

Ամսվա սկզբին ցանկացած գործում գոհացուցիչ արդյունքներ ստանալու համար արժե հաշվի առնել այլոց հոգեբանական տրամադրվածությունը: Մարտի կեսին ձեզ կարող է անհրաժեշտ լինել վիճահարույց և, ձեր կարծիքով, ոչ այնքան հավաստի աղբյուրից ստացված տեղեկատվություն: Ամսվա վերջին դուք կունենաք զգացմունքային և ֆիզիկական վերելք, ամեն ինչ կլինի «5+»-ի:

Բարենպաստ օրերը՝ 1, 5, 9, 14, 19, 24, 28

Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 12, 16, 22, 26, 30

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2021 թ․ Ցուլ

Ցուլերը մարտ ամսին կարող են որոշ նոր գեղարվեստական տաղանդներ հայտնաբերել կամ էապես զարգացնել գոյություն ունեցողները: Բացի այդ, սպասվում է ջերմ և արդյունավետ շփում ձեր համակիրների հետ։ Եթե դա ճիշտ դիտարկեք, ապա ընթացքում ձեռք կբերեք անհրաժեշտ և հետաքրքիր հմտություններ, կկուտակեք անհրաժեշտ իմաստություն, ինչն իր հերթին կավելացնի ձեր կշիռը նրանց աչքերում:

Բայց մասնագիտական ոլորտում խառնաշփոթը չի բացառվում, ստիպված կլինեք բազմապատկեք ձեր ջանքերը՝ միանգամից մի քանի ուղղությամբ գործելու համար։ Հնարավոր են լրացուցիչ ծախսեր, որոնք դժվար թե փոխհատուցվեն. այնուամենայնիվ, ծախսերն այսպես, թե այնպես կարդարացնեն իրենց:

Ամսվա սկզբին ձեզ սպասվում է շատ շահավետ գործարք: Մարտի կեսին բազմաթիվ խոսակցություններ կլինեն, այդ թվում՝ այնպիսիք, առանց որոնց միանգամայն հնարավոր կլիներ գործել: Ամսվա վերջին ինչ-որ մեկի ակտիվությունը կստացվի վարակիչ, և դուք կմիանաք ինչ-որ մասնագիտական կամ սոցիալական թիմային նախագծի:

Բարենպաստ օրերը՝ 4, 8, 13, 17, 23, 27, 31

Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 10, 15, 21, 25, 29

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2021 թ․ Երկվորյակ

Մարտին երկվորյակները, հավանաբար, այնքան էլ գոհ չեն լինի իրենց անձնական կյանքում տեղի ունեցող իրադարձություններից, ուստի կշտապեն հնարավորինս զարգացնել և բարելավել իրենց մասնագիտական գործունեությունը: Ամենայն հավանականությամբ, դուք կունենաք բազմաթիվ բանակցություններ և ձեր հմտությունների շնորհանդեսներ, տարբեր ուղղություններով կսկսեք մի քանի զուգահեռ նախագծեր, կփորձեք օգտվել տարբեր ծագմամբ և կազմակերպությունների մարդկանց աջակցությունից:

Բացի այդ, դուք անընդհատ անորոշ մի բան կցանկանաք և, եթե կարողանաք հասկանալ, թե կոնկրետ ինչ է փափագում ձեր հոգին, կդառնաք շատ ավելի երջանիկ, քանի որ կկարողանաք այն ստանալ գրեթե անմիջապես և վայելել:

Ամսվա սկզբին չարժե վիճել հարազատների հետ, այլապես այդ դեպքում նրանք կարող են խանգարել իրականացնել ձեզ համար ինչ-որ կարեւոր բան: Մարտի կեսին ինչ-որ գաղափարի իրականացումը կարող է ցնցել ուրիշներին, բայց անձամբ այն ձեզ շատ նոր հնարավորություններ և հաճելի պահեր կպարգևի: Ամսվա վերջին կկարողանաք անել այն, ինչ երկար ժամանակ հետաձգում էիք:

Բարենպաստ օրերը՝ 1, 5, 9, 14, 19, 24, 28

Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 12, 16, 22, 26, 30

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2021 թ․ Խեցգետին

Խեցգետինները մարտին կմասնակցեն շատ հետաքրքիր նախագծերի՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ սոցիալական, ստեղծագործական բնույթի, և որոնք կապված կլինեն որոշ տեղեկատվության հետ: Ճիշտ է, միևնույն ժամանակ զգացողություն կլինի, որ ձեր շրջապատում կարող էին ավելի քիչ մարդիկ լինել, այդուհանդերձ, հանգստի ճիշտ կազմակերպումն արագորեն կազատի ձեզ շփվելու հոգնածությունից:

Բացի այդ, դուք ստիպված կլինեք ձեռք բերել մի քանի նոր հմտություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, փոխառելու եք ձեր գործընկերներից մեկից: Ձեզ սպասվում են նաև նյութական բնույթի ձեռքբերումներ. ինչ-որ բան հոգու համար, որոշ բան հարմարավետության համար, մի մասն էլ՝ այն մարդկանց համար, ովքեր շնորհակալ կլինեն դրա արդյունքում։

Ամսվա սկզբին ձեզ սպասվում է ֆինանսական անակնկալ, որը ոչ միայն հաճելի կլինի, այլև կբարձրացնի ձեր ինքնագնահատականը: Մարտի կեսին մի նախագիծ կպահանջի ինտուիտիվ ընդգրկում և ձեր որոշ առանձնահատկություններ: Ամսվա վերջում ուրիշի գործունեությունը կարող է ձեզ որոշակի անհարմարություն պատճառել:

Բարենպաստ օրերը՝ 4, 8, 12, 16, 23, 27, 31

Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 10, 14, 21, 25, 29

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2021 թ․ Առյուծ

Մարտին առյուծները կօգտագտագործեն տարիների ընթացքում կուտակված փորձը՝  հնարավորինս ընդլայնելու իրենց մասնագիտական գործունեության ոլորտը, նախաձեռնելու մի քանի տարբեր նախագծեր և դրանց առավել հաջող իրականացման համար օգտագործելով այն տեղեկությունները, որոնք նրանք երկար ժամանակ հավաքել են գիտակցաբար կամ ենթագիտակցորեն։

Ամսվա սկզբին ինչ-որ մեկը ձեզ կօգնի օգտվել հետաքրքիր հնարավորությունից: Մարտի կեսին կլինեն բազմաթիվ նախագծեր, որոնք հիմնված են անձնական համակրանքի վրա. ինչ-որ մեկը ձեզ փող կտա միայն նրա համար, որ դուք եք: Ամսվա վերջին անձնական ու երկարաժամկետ ինչ-որ բան կսկսեք:

Բարենպաստ օրերը՝ 2, 6, 11, 15,21,25, 29

Անբարենպաստ օրերը՝ 4, 8, 13, 17, 23, 27, 31

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2021 թ․ Կույս

Կան բաներ, որոնք դուք պարզապես անկարող եք պատկերացնել՝ դա ձերը չէ: Եվ, այնուամենայնիվ, որքան երկար եք մտածում գործողությունների որոշակի ծրագրի մասին, այնքան ավելի տրամաբանական է այն թվում, և, ի վերջո, ինքներդ ձեզ կհամոզեք դա անել: Մի անհանգստացեք. ձեր սկզբունքներին և համոզմուքներին դավաճանելու կարիք չի լինի: Դուք պարզապես վերջապես հնարավորություն կունենաք աճելու և ժամանակին համընթաց շարժվելու հնարավորություն:

Ընդհանուր առմամբ, ամիսը չի խոստանում դյուրին լինել, բայց ավելի լայն առումով և երկարաժամկետ հեռանկարում դա կօգնի ազատվել նրանից, ինչը վաղուց ձանձրալի է և փոխարինման կարիք ունի։ Կօգնի հարթել հարազատների, ընկերների, գործատուների հետ հարաբերությունները և կբացահայտի, թե որն է ձեզ համար նոր և շատ հարմար ուղին:

Մարտի սկզբին որոշակի շահույթ կունենաք, բայց դրա համար պետք է պայքարել նրանց հետ, ովքեր մրցակցության մեջ են: Ամսվա կեսին կարևոր է օբյեկտիվորեն գնահատել այն ամենը, ինչ տեղի է ունենում և ձեր սեփական գործողությունները: Մարտի վերջին դուք ստիպված կլինեք ընտրել այն բազմաթիվ առաջարկներից մեկը, որոնք այդքան էլ պարզ չեն, նույնիսկ՝ երկիմաստ, բայց գոնե ձեզ համար՝ օգտակա են:

Բարենպաստ օրերը՝ 3, 7, 12, 16, 22, 26, 30

Անբարենպաստ օրերը՝ 1, 5, 9, 14, 19, 24, 28

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2021 թ․ Կշեռք

Մարտին Կշեռքները շատ կշփվեն նրանց հետ, ում վստահում են, և այդ փոխազդեցությունից կարող է ծնվել մի շատ հեռանկարային նախագիծ։ Վերջինս կօգնի ձեզ ցույց տալ գրեթե բոլոր տաղանդները, բավարարել որոշ թաքնված հավակնություններ, ձեռք բերել նոր հովանավորներ կամ հզոր ու հմուտ դաշնակիցներ:

Ամսվա սկզբին ձեր անցյալը շատ բան կանի ձեր ներկայի համար՝ ինչպես գործերում, այնպես էլ անձնական կյանքում: Մարտի կեսին դուք ստիպված կլինենք ինչ-որ կերպ հավասարակշռել հուզական և հոգեբանական ճոճանակը: Ամսվա վերջին կդառնաք մի փոքր այլ անձնավորություն:

Բարենպաստ օրերը՝ 2,6, 11, 15, 20,24, 29

Անբարենպաստ օրերը՝ 4, 8, 13, 17, 22, 27, 31

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2021 թ․ Կարիճ

Կարիճների համար մարտը կլինի նոր հնարավորությունների, հետաքրքիր և հագեցած ժամանակահատված՝ անձնական զարգացման, նոր առաջարկների, մասնագիտական ինքնիրացման, ինքնաճանաչման և ձեզ համար ծայրաստիճան օգտակար զուգադիպությունների տեսանկյունից: Եվ այն մարդիկ, որոնց հետ դուք սերտորեն համագործակցում եք, ձեզ կտրամադրեն բազմակողմանի աջակցություն:

Ամսվա սկզբին չնախատեսված փոքր ծախսերը կփակեն մի հարց, որն արդեն հասունացել է։ Մարտի կեսին ամեն ինչ կստացվի ձեզ համար առավել բարենպաստ կերպով: Ակնկալվում է, որ ամսվա վերջին կսկսեք անհատական նախագիծ, որի ընթացքում կհանդիպեք բազմազան մարդկանց հետ և որոշակի օգուտ կստանաք յուրաքանչյուր հանդիպումից:

Բարենպաստ օրերը՝ 3, 7, 12, 18, 22, 26, 30

Անբարենպաստ օրերը՝ 1, 5, 9, 15, 20, 24, 28

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2021 թ․ Աղեղնավոր

Մարտին աղեղնավորները սովորականից ավելի անհանգիստ կլինեն: Կարող է լինել դժգոհության զգացում այն բանի հետ կապված, ինչ կատարվում է ձեր հետ ու շրջապատում, և արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կառաջանա: Ճիշտ է, կա հավանականություն, որ դուք թույլ կտաք ամեն ինչ առաջ գնա իր ընթացքով և կտեսնեք, թե ուր կարող են ձեզ տանել այն հանգամանքները, որոնք զարգանում են առանց ձեր մասնակցության:

Բացի այդ, դուք պետք է ստուգեք երկարատև հարաբերությունների ամրությունը՝ պրոֆեսիոնալ, ընկերական, ընտանեկան, և փաստ չէ, որ դրանից հետո սովորական ընկերական շրջապատից ինչ-որ բան կմնա: Բայց արդյունքում դուք կստանաք ամբողջական թարմացում, ինչը ճիշտ մոտեցմամբ ձեզ համար իսկապես օգուտ կլինի:

Բարենպաստ օրերը՝ 1, 6, 10, 14, 20, 24, 29

Անբարենպաստ օրերը՝ 3, 8, 12, 18, 22, 27, 31

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2021 թ․ Այծեղջյուր

Ամսվա սկզբին դուք կշահեք ձեր հանդեպ եղած բարի վերաբերմունքից: Մարտի կեսերին ստիպված կլինենք մեկտեղ հավաքել ցրված և հակասական տեղեկություններ: Ամսվա վերջին հնարավոր է, որ բախվեք ինչ-որ նորարարի, որին դժվար կլինի հասկանալ:

Բացի այդ, դուք պետք է հասկանաք, թե ձեր շրջապատից ում կարող եք վստահել, և ումից ավելի լավ է հեռու մնալ: Կստանաք նոր հմտություններ, որոնք նախկինում լուրջ չէիք ընդունում։ Ստիպված կլինեք համբերել ու տանել բարդ, բայց անհրաժեշտ մի զրույց:

Բարենպաստ օրերը՝ 4, 8, 13, 17, 23, 27, 31

Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 11, 15, 20, 25, 29

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2021 թ․ Ջրհոս

Ամսվա սկզբին որոշ կորուստներ ձեզ կստիպեն եկամտի լրացուցիչ աղբյուր փնտրել և (կամ) կստիպեն ձեզ հրաժարվել որոշ ոչ այնքան օգտակար սովորություններից: Մարտի կեսին շատ բան կախված կլինի ձեզանից: Ամսի վերջին ձեզ անակնկալ է սպասվում:

Բացի այդ, դուք, ամենայն հավանականությամբ, կունենաք երկարաժամկետ աշխատանքային ծրագիր' ոչ միայն ձեր, այլ նաև այլ մարդկանց համար։ Գնացեք այնտեղ, որտեղ արդեն եղել եք, բայց որտեղ դեռ ձեզ հետաքրքիր է լինել. փորձեք ձեր ուժը ինչ-որ յուրահատուկ բանում։

Բարենպաստ օրերը՝ 1, 5, 10, 14, 21, 25, 28

Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 12, 18, 23, 26, 30

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2021 թ․ Ձկներ

Մարտին Ձկները ստիպված կլինեն միաժամանակ միանգամից մի քանի նախագծերի մեջ ներգրավվել։
Բայց ձեր անձնական կյանքում դուք կգտնեք շատ ավելի հաճելի բաներ՝ շփում նրանց հետ, ովքեր իսկապես սիրում են ձեզ, զարմանալիորեն աննախադեպ հանգստություն, նոր տպավորություններ, որոնք ձեզ նյութ կտան ձեր երազանքների և ստեղծագործական ինքնարտահայտման համար:

Ամսվա սկզբին սպասվում է հետաքրքիր գործարար առաջարկ, սակայն, որպես արդյունք, դա կարող է հանգեցնել բազմաթիվ լրացուցիչ քաշքշուկների: Մարտի կեսին, ի հեճուկս ոմանց, դուք, հավանաբար, ի կատար կածեք ձեր որոշ ցանկություններ: Ամսվա վերջին ինչ-որ բանում հաստատակամություն կդրսևորեք:

Բարենպաստ օրերը՝ 4, 8, 13, 17, 22, 27, 30

Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 11, 15, 19, 25, 28

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում։

 

Դիտվել է 5936 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2021 թ

02.12.2021
Դեկտեմբերին ստիպված կլինեք հաղթահարել հին պարտքերը՝ բարոյական և ֆինանսական։ Ավելի լավ է հասցնել դա անել մինչև նոր տարի, որպեսզի հաջորդ տարի կյանքը սկսի զրոյից՝ առանց պարտքային պարտավորությունների։

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2021 թ

31.10.2021
Ժամանակն է համախմբվելու և դադարելու բացասական վերաբերմունք ցուցաբերել, հայհոյել ճակատագիրին: Նոյեմբերը փոփոխությունների ժամանակաշրջան է, հիմնականում՝ դրական:

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2021 թ

01.10.2021
Ամսվա դժվար մեկնարկը հնարավորություն կտա աճել որպես անհատականություն, կենտրոնանալ և ցույց տալ ուժեղ կողմերը: Դա ոչ միայն կհանգեցնի դրական արդյունքների, այլև հնարավորություն կտա կառավարելի դարձնել իրադարձությունները:

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2021 թ

01.09.2021
Անհրաժեշտ է ռազմավարական հեռանկարների տեսլականը համատեղել իմպրովիզացիայի կարողության հետ: Այդ դեպքում ճակատագրի բոլոր անակնկալներն ու շրջադարձերը, նույնիսկ եթե դրանք անմիջական օգուտ չբերեն, հաճելի տպավորություններ կավելացնեն:

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2021 թ․

01.08.2021
2021 թվականի ամռան վերջին ամսին հաջողությունն ուղեկցելու է նպատակասլացներին, չէ՞ որ օգոստոսն անցնելու է Մերկուրիի հովանու ներքո:

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2021 թ

01.07.2021
Մտավոր ունակությունը պետք է ավելի ուժեղ գտնվի, քան զգացմունքներն ու գայթակղությունները, որոնք ի հայտ կգան ներսից և դրսից:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-12-2021 11:29
Արցախցի երիտասարդ կինոռեժիսոր Մարիամ Ավետիսյանի «Ապրելու ցանկություն» ֆիլմը Կաննի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Բնիկ մարդկանց մասին լավագույն ֆիլմ» անվանակարգում: Իսկ Մարիամ Ավետիսյանը ճանաչվել է լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի ռեժիսոր:
03-12-2021 09:13
Իսպանիայի երեք խոշորագույն ընկերությունները նախկին թագավոր Խուան Կառլոսի ենթադրյալ սիրուհուն` «Միսս աշխարհ» մրցույթի մասնակից Բարբարա Ռեյին, վճարել են 4,6 միլիոն ֆունտ ստերլինգ՝ նրանց սիրավեպի մասին ապացույցները գաղտնի պահելու համար, ասվում է ոստիկանության նախկին կոմիսարի՝ արտահոսած հուշագրերում:
03-12-2021 08:46
Դմիտրի Լեւիցկու (1735-1822)' ռուս կայսրուհի Եկատերինա 2-րդի (1729-1796) դիմանկարը, ինչպես նաեւ նրան գրված նամակը ջրծաղիկի դեմ պատվաստման առավելությունների մասին, MacDougall's աճուրդի տանը վաճառվել է 951 հազար ֆունտ ստերլինգ (1.26 մլն դոլար):
03-12-2021 08:42
Բրիտանացի գիտնականները նախազգուշացրել են կենդանի եղեւնիների վտանգի մասին։ Ըստ մասնագետների՝ յուրաքանչյուր ծառ ալերգեններ եւ 53 տեսակի բորբոս է պարունակում, որոնք մարդկանց մոտ գլխացավեր են առաջացնում։ Ալերգիայով տառապողները շատ զգայուն են բույսերի եւ խոտաբույսերի հոտերի նկատմամբ: Արդյունքում հազ, հարբուխ է առաջանում, հնարավոր են ականջի ցավեր։
03-12-2021 05:20
Ամերիկացի հայտնի երգչուհի Բրիթնի Սփիրսը դեկտեմբերի 2-ին դարձավ 40 տարեկան։ Այս առիթով աստղը որոշել է հանգստի մեկնել ԱՄՆ-ից դուրս։ Բրիթնին 13 տարվա մեջ առաջին անգամ կլքի Միացյալ Նահանգները։ Ինչպես նաև առաջին անգամ կկարողանա նշել ծննդյան օրն այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Ի վերջո, ավելի վաղ իր հոր՝ Ջեյմի Սփիրսի խնամակալության ներքո, նա զրկված էր նման հնարավորությունից։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2021 թ

02.12.2021
Դեկտեմբերին ստիպված կլինեք հաղթահարել հին պարտքերը՝ բարոյական և ֆինանսական։ Ավելի լավ է հասցնել դա անել մինչև նոր տարի, որպեսզի հաջորդ տարի կյանքը սկսի զրոյից՝ առանց պարտքային պարտավորությունների։

LADYNEWS TV
Սոֆի Մխեյանն ու Նիկ Էգիբյանը հանդես են եկել համատեղ երգով: Նրանք երկրպագուների դատին են հանձնել «Բոց ու հրդեհ» ստեղծագործությունը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
30.11.2021
Դիտվել է 8000 անգամ
29.11.2021
Դիտվել է 7609 անգամ
02.12.2021
Դիտվել է 1507 անգամ
30.11.2021
Դիտվել է 310 անգամ
03.12.2021
Դիտվել է 223 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster