Միայնակներ, զգոն եղեք: 2021 թվականի գարունը կարող է չափազանց ռոմանտիկ լինել կենդանակերպի այս երեք նշանների համար: Ըստ գերմանացի աստղագուշակների՝ մի քանի տարվա տխրությունից հետո նրանք կրկին կհավատան հավերժական սիրուն։
Երկվորյակներ
Կենսուրախ երկվորյակները մի քանի ամիս շարունակ ակտիվորեն փնտրում են կատարյալ զուգընկերոջ: Եվ թվում է, այս ընթացքում առաջին անգամ, կրկին, ոգեշնչված կլինեն ուժեղ և փոխադարձ զգացմունքից: 2021 թվականի մայիսին այս օդային նշանի ներկայացուցիչները կհանդիպեն իրենց հին ընկերոջ հետ: Եվ հանկարծ կգիտակցեն, որ չնայած շատ լավ ճանաչում են այդ մարդուն, բայց, կարծես, այլ աչքերով կտեսնեն նրան․ այո, սա առաջին հայացքից իսկական սիրո տեսակնեից մեկն է:
Կարիճ
Այս տարի շատ բան կախված է ձեր ցանկության ուժգնությունից: Այո, դուք երկար ժամանակ է պնդում եք, որ պատրաստ եք կյանքում նոր սիրո էջ բացելուն, բայց իրականում ի սրտե այդ գիտակցմանը եկել եք միայն հիմա: Կարիճները 2021 թվականին ցանկանում են սիրահարվել: Եվ պատրաստ են դրա համար անել հնարավոր ամեն ինչ: Բայց ե՞րբ և ինչպե՞ս դա տեղի կունենա: Ըստ աստղագուշակների՝ հավանականությունը շատ մեծ է, որ բաղձալի ծանոթությունը տեղի ունենա վաղ գարնանը՝ ծանոթությունների հավելվածի շնորհիվ: Ձեր սիրտը սկսում է արագ բաբախել մոտալուտ զգացողություններից:
Աղեղնավոր
2020-ի ողջ ընթացքում այս հրե նշանի ներկայացուցիչները փակվածությունից ծայրաստիճան անհարմար էին զգում' ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև զգացմունքային առումով: Մենակությունն իրեն հատկապես սուր էր զգացնել տալիս: Բայց 2021 թվականին դուք դարձյալ ուրախությունից գլուխը վեր կբարձրացնեք: Համաշխարհային լոկդաունի իրավիճակը հատկապես բարդ է եղել ձեռներեց Աղեղնավորների համար, ովքեր սովոր են իրենց երկրորդ կեսին հանդիպել ինչ-որ նոր վայրում: Այնուամենայնիվ, հավանականությունը, որ 2021 թվականի ապրիլին կհանդիպեք ձեր կյանքի սիրուն՝ շատ մեծ է:
12-10-2026 10:09 Zara-ի և Ջոն Գալիանոյի համատեղ հավաքածուն իսկական սենսացիա է առաջացրել. արդեն երկրորդ շաբաթն է, ինչ այն անընդհատ քննարկման առարկա է սոցիալական ցանցերում։ Ոմանք գովաբանում են այն և փորձում ձեռք բերել ամենապահանջված իրերը, որոնք արագորեն անհետանում են կայքից, մինչդեռ մյուսները քննադատում են։ Եվ խնդիրը միայն գինը չէ, որը զգալիորեն գերազանցում է Zara-ի ստանդարտ գները, կամ ոճերը։ Շատ օգտատերեր նշել են, որ համագործակցության արդյունքում ստացված իրերի որակը միշտ չէ, որ համապատասխանում է սպասումներին։
12-10-2026 09:45 Գիտնականները դաջվածքների համար թանաք են ստեղծել, որը կարելի է «միացնել» և «անջատել» լույսի օգնությամբ։ Կոլորադոյի համալսարանի Բոուլդերի մասնաճյուղի հետազոտողների մշակած PhotoTat տեխնոլոգիան թույլ է տալիս փոխել պատկերի գույնը կամ այն դարձնել գրեթե անտեսանելի։ Աշխատությունը հրապարակվել է Matter & Light ամսագրում։ Ապագայում այն կարող է օգտակար լինել ոչ միայն դաջվածքների սիրահարներին, այլև այն պացիենտներին, որոնց մաշկի վրա բժշկական նշումներ են անհրաժեշտ։
12-10-2026 09:13 Սիդնի Սուինիին իր կարիերայի սկզբից համեմատել են Հոլիվուդյան դիվաների հետ։ Նրան հաճախ անվանում են «21-րդ դարի Մերիլին Մոնրո»։ Այժմ այս համեմատությունը կարող է մի փոքր ավելի արդարացված լինել. հետազոտությունը ցույց է տվել, որ դերասանուհիներն իրականում հեռավոր ազգականներ են։ Ուսումնասիրությունն անցկացրել է ամերիկյան MyHeritage ընկերությունը։ Նրանք ուսումնասիրել են երկու հայտնիների տոհմածառերը և պարզել, որ ունեն ընդհանուր նախնիներ։ Մերիլինի և Սիդնիի հայրերը Մասաչուսեթսի առաջին բնակիչներից մեկի՝ Էզրա Փերիի սերունդներն են, ով ապրել է 17-րդ դարում։ Սա նշանակում է, որ դերասանուհիները իններորդ մակարդակի զարմիկներ են։
12-10-2026 05:55 ԱՄՆ Թենեսի նահանգում մահաբեր ներարկմամբ ձախողված մահապատիժ վերապրած 50-ամյա Քրիստա Փայքը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձվել բանտ։ Այդ մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, հայտնել են նրա փաստաբանները, տեղեկացնում է CBS News-ը։ Փայքին կրկին տեղափոխել են Նեշվիլի Դեբորա Ք. Ջոնսոնի անվան վերականգնողական կենտրոն, որտեղ նա պահվել է ավելի քան 30 տարի։ Պաշտպանների վկայությամբ, դատապարտյալը շարունակում է բժշկական օգնություն ստանալ բանտում, իսկ փաստաբանները հետևում են նրա վերականգնմանը։
12-10-2026 02:59 Արքայազն Հարրին հայտարարել է, որ իր և Մեգանի՝ Մեծ Բրիտանիայից 2020 թվականին մեկնելը իրեն հսկայական սթրեսի մեջ է գցել։ Նա հրապարակավ նկարագրել է, թե ինչպես է «ընկել դեպրեսիայի մեջ» և «ադրենալինի աղետ» զգացել, երբ ինքն ու իր ընտանիքը ժամանել են Կանադա։