Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչպես պետք է կինն իրեն պահի տղամարդու հետ. իտալական իմաստնություններ

03.11.2020

Իտալացիները ձգտում են իրենց կյանքը վերածել վառ և քաղցր հեքիաթի: Դա չի նշանակում, որ նրանց տղամարդիկ և կանայք սրտեր չեն կոտրում, և ամուսնալուծությունների մակարդակն ավելի ցածր է, բայց նրանք բոլորովին այլ մոտեցում ունեն հարաբերություններին:

Տաքարյուն իտալացիներն առօրյա կյանքում ունեն այսպիսի ասացվածքներ. «Ամեն ինչ Աստված է տալիս, բացի կանանցից» կամ «Կնոջ հետ վիճելու երկու տարբերակ կա, սակայն ոչ մեկն էլ չի աշխատում»։

Տղամարդիկ կանանց հետ հարաբերություների պարզաբանումների և վեճերի չեն գնում․ նրանք կարծում են, թե կնայք չափազանց անկանխատեսելի արարածներ են: Ինչպես եղանակը։ Այսօր արև է փայլատակում, իսկ վաղը փոթորիկ է: Եվ վերլուծության կարիք չկա, պարզապես պետք է հանդուրժել:

Բայց կանայք, իրենց հերթին, իմաստուն են: Նրանք չեն ճանաչում տարիք կամ որևէ այլ խոչընդոտ: 27 տարեկան հասակում նրանք չեն մտահոգվում, որ դեռ ամուսնացած չեն և չեն նետվում հույսի վերջին վագոնի մեջ: Իտալացի կանայք պարզապես ապրում են՝ հանգիստ, շքեղ: Նրանք հավատում են, որ «Ոչ ոք չի վերցնի այն, ինչ քեզ համար է նախատեսված»:

600x580

Սա նշանակում է, որ ձեզ հարկավոր չէ վազել տղամարդու հետևից, պետք չէ նրան ընտանիքից տանել կամ ջանադրաբար փնտրել ծանոթությունների կայքերում: Կգա օրն ու ժամը: Եվ նա ինքը կհայտնվի ձեր տան շեմին:

Այդուհանդերձ, իտալացիներն ասում են. «Ոչ ոք չի ցանկանում միայնակ մնալ, անգամ՝ դրախտում»:

Արժնահիշատակ է իտալական հետևյալ ասացվածքը. «Գետի խորությունը երկու ոտքով մի չափիր»:

600x580

Սա նշանակում է, որ եթե դուք տղամարդուն բավարար չափով չեք ճանաչում, մի շտապեք ամուսնանալ նրա հետ և երեք երեխա ունենալ: Լիակատար հանձնվելու համար դուք պետք է ունենաք անվտանգության բարձիկներ: Օրինակ՝ ֆինանսական ապագովվածություն: Բայց մեր կանայք գտում են, որ տղամարդը պետք է ապահովի իրենց, և բոլոր հույսերը նրա վրա են: Արդյունքում՝ ընկնում են պատրանքների գիրկը:

Իսկ իրենց անձնական կյանքում անհաջողությունների մասին (որոնք, այդուհանդերձ, պատահում են), իտալացիներն այսպես են կատակում. «Կյանքը տոնածառի է նման. միշտ կգտնվի մեկը, որը կկորտրի խաղալիքերը»:

Բայց հիմնական կանոնը, որը տատիկները փոխանցում են մայրերին, իսկ մայրերը, իրենց հերթին՝ երիտասարդ դուստրերին, հնչում է այսպես. «Երբեք մի վազիր տրամվայի և տղամարդու ետևից: Կգա մեկը ուրիշը»:

Սա նշանակում է՝ սիրիր քեզ ավելի շատ, քան ուրիշներին: Եղիր երջանիկ, համբերատար և հանգիստ: Եվ դու մենայնակ չես մնա:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 9266 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում

22.07.2026
Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։

Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք

25.06.2026
Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-08-2026 10:37
Ամերիկացիների մեծամասնությունն աջակցում է սոցիալական ցանցերի գործունեության նկատմամբ պետական վերահսկողության խստացմանը, այդ թվում՝ օգտատերերի տարիքի պարտադիր ստուգմանը՝ երեխաների մուտքը հարթակներ սահմանափակելու համար։ Հարցվածների 61%-ը նշել է, որ սոցիալական ցանցերին անհրաժեշտ է ավելի խիստ պետական վերահսկողություն։ 66%-ը կողմ է արտահայտվել այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք սոցիալական ցանցերին կպարտավորեցնեն օգտագործել տարիքի ստուգման գործիքներ, որպեսզի մինչև 16 տարեկան երեխաներին թույլ չտան մուտք գործել հարթակներ։
10-08-2026 10:31
34 երկրից ավելի քան 10 հազար մարդու մասնակցությամբ հետազոտությամբ գիտնականները փորձարկել են երախտագիտության զգացում առաջացնելու վեց եղանակ։ Ամենաարդյունավետը եղել է հաղորդագրություն գրելն ու ուղարկելը այն մարդուն, որին մասնակիցը շնորհակալ էր։ Ամենափոքր ազդեցությունն ունեցել է ամենահայտնի պրակտիկան՝ կազմել հինգ բաների ցանկ, որոնց համար մարդը երախտապարտ է զգում։
10-08-2026 03:57
Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի կրտսեր դուստրն ամուսնացել է: Անցյալ շաբաթավերջին 32-ամյա Թալուլան ամուսնացել է երաժիշտ Ջասթին Էյսիի հետ: Արարողությանը ներկա էին հարսնացուի մայրը՝ Դեմի Մուրը, ինչպես նաև նրա ավագ քույրերը՝ 37-ամյա Ռումերը և 35-ամյա Սկաուտը: Հարսանիքը տեղի է ունեցել Բրյուս Ուիլիսի՝  ծանր նյարդաբանական խանգարման (ճակատային քունքային դեմենցիա) դեմ շարունակական պայքարի ֆոնին:
10-08-2026 01:48
Կոստառիկացի դիվանագետ և նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսպանը դարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի առաջատար թեկնածու։ Ընտրվելու դեպքում նա կլինի կազմակերպությունը ղեկավարող առաջին կինը։
10-08-2026 01:04
Օբրի Պլազան լույս աշխարհ է բերել իր առաջնեկին` ընկերոջ՝ 40-ամյա դերասան Քրիստոֆեր Աբբոտի հետ։ «Սպիտակ լոտոս» սերիալի աստղին երեխան գրկում լուսանկարել են Նյու Յորքի փողոցներից մեկում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 575 անգամ
05.08.2026
Դիտվել է 471 անգամ
06.08.2026
Դիտվել է 377 անգամ
07.08.2026
Դիտվել է 335 անգամ
08.08.2026
Դիտվել է 280 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster