|
Victoria`s Secret-ի մոդել Ռուբինա Խանզադյանը նկարահանվել է Elle Indonesia-ի սեպտեմբերյան համարում
03.09.2020
Ամերիկաբնակ Ռուբինա Խանզադյանը, որը հայտնի է Ռուբինա Դայան կեղծանվամբ, շարունակում է երկրպագուներին ուրախացնել նոր ձեռքբերումներով։
news.am-ի հաղորդմամբ՝ 23-ամյա Ռուբինան, որը դարձել է Victorias Secret-ի հետ պայմանագիր կնքած առաջին հայուհին, իր միկրոբլոգում նոր կադրեր է հրապարակել։ Ռուբինան հրապարակմանը կից արված գրառման մեջ հայտնել է, որ նկարահանվել է Elle Indonesia ամսագրի սեպտեմբերյան համարում` համագործակցելով լուսանկարիչ Բրենդան Ուիքսթեդի հետ:


2016թ.-ին Ռուբինան առաջարկ է ստացել գովազդել Victoria`s Secret-ի ներքնազգեստը։ Այժմ բացի ֆոտոմոդելի աշխատանքից՝ նա առաջխաղացնում է հագուստի սեփական ապրանքանիշը՝ Rubina Dylan։

Ռուբինա Դայանը նկարահանվել է նաեւ Skims ապրանքանիշի գովազդային արշավում. ապրանքանիշը պատկանում է Քիմ Քարդաշյանին։

Ավելի վաղ Ռուբինան զարդարել էր «Harpers Bazaar Qatar»-ի ամառային համարի էջերը։

Դիտվել է 8663 անգամ
Читать на русском
|