Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 14-20-ը 2020 թ

14.09.2020

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 14-20-ը. Խոյ

Առաջին տեղում ձեզ համար կլինի սերը: Դուք ինքներդ կզարմանաք կրքի նման բռնկումից: Նոր հեռանկարներ կբացվեն աշխատանքում, բայց դրանց դուք անլուրջ կվերաբերվեք: Ստիպված կլինեք ժրաջան զբաղվել գործերով և ապացուցել, որ միայն դուք գիտեք, թե ինչպես պետք է դրանք անել:


Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 14-20 -ը. Ցուլ

Այս ժամանակահատվածը ձեզ հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ հատկացնել տանը և վերջապես քնել: Այնուամենայնիվ, ձեր սիրելին չի թողնի, որ լիարժեք հանգստություն ունենաք: Նա շատ նոր գաղափարներ կունենա, որոնք ձեզ կմղեն լուրջ խոսակցությունների և գործողությունների:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 14-20-ը. Երկվորյակ

Դուք լավ տպավորություն եք թողնում անհրաժեշտ մարդկանց վրա, այնպես, որ ավելի շատ շփվեք և մի նստեք տանը: Ուղևորությունները և հանդիպումները ձեզ լավ հնարավորություն կտան առաջխաղացման համար, և նոր նախագծերը ձեզ կոգեշնչեն աշխատանքային սխրանքների: Սիրո մեջ պետք է համբերատար լինել և չշտապեցնել իրադարձություները:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 14-20-ը. Խեցգետին

Գործնական ոլորտում նախկինի նման առաջատար եք: Ձեր ստեղծագործական ազդակներն ուղղեք ճիշտ հունով: Այս ժամանակահատվածը ձեզ խոստանում է նաև փողի հոսք: Բայց զգույշ եղեք, դուք կարող եք կտրել ինչ-որ մեկի ճանապարհը, և ձեր հաջողությունը կարող է հարվածել ինչ-որ մեկի հիվանդ ինքնասիրությանը:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 14-20-ը. Առյուծ

Արկածներով և ռոմանտիկ հանդիպումներով արձակուրդը կփոխարինվի ոչ պակաս բուռն առօրյայով: Ձեր արհեստավարժությունը կգնահատվի ըստ արժանվույն: Արձանագրեք գաղափարներ և սկսեք ծրագրեր կազմել: Անձնական կամ ընտանեկան կյանքում նախաձեռնությունը փոխանցեք ձեր զուգընկերոջը:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 14-20-ը. Կույս

Այս ժամանակահատվածում ձեր հավակնոտ ցանկությունները կարող են կատարվել: Ուստի զգուշորեն ձևակերպեք այն, թե ինչ եք հիմա ուզում կյանքից: Անցյալից եկած անսպասելի զանգը կամ անձի հետ հանդիպումը կտրուկ կփոխի ձեր կյանքը: Աշխատավայրում դուք ինքնադրսևորվելու հնարավորություն կունենաք և կգրավեք ձեր վերադասների ուշադրությունը:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 14-20-ը. Կշեռք

Սիրելիի հետ հարաբերություններում մի կորցրեք չափի զգացումը: Այս ժամանակահատվածում դուք հակված եք ձեզ իրական սեփականատիրոջ պես պահել: Դուք ցանկանում եք սեր և կիրք, այնպես որ չափազանց մեծ ակտիվություն և խանդ եք ցուցաբերում: Հանգստյան օրերին զսպեք ձեր հույզերը և զբաղվեք առօրյա խնդիրներով:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 14-20-ը. Կարիճ

Սկսվում է բարենպաստ ժամանակահատված: Ազդեցիկ մեկը պատրաստ է ձեզ իր հովանու տակ վերցնել: Ձեր առջև կբացվեն դռներ, որոնք երկար ժամանակ թակել եք: Գործարքները լավ կընթանան, կհայտնվեն նոր գործընկերներ և նրանց հետ՝ նաև գումար: Այս ժամանակահատվածում ռոմանտիկ հանդիպումները նույնպես շատ դրական հույզեր կթողնեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 14-20-ը. Աղեղնավոր

Որքան ավելի ազատ ու անկախ եք դառնում, այնքան ավելի եք թեժացնում ձեր զուգընկերոջ զգացմունքները: Դուք հիմա իրար շատ ավելի լավ եք հասկանում, քան նախորդ մի քանի շաբաթների ընթացքում: Գործընկերների հետ շփումը նույնպես ավելի մեծ վստահություն և անմիջականություն ձեռք կբերի: Ուրախացրեք ինքներդ ձեզ հաճելի նվերով՝ դուք արժանի եք դրան:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 14-20 -ը. Այծեղջյուր

Ձեր էներգիան միշտ չէ, որ ուղղված կլինի դեպի լավ գործեր: Գայթակղիչ է վրեժ լուծել մանր դժգոհությունների համար, որոնք, հնարավոր է, գոյություն ունեն միայն ձեր երեւակայության մեջ: Սիրային գործերում դժվար․ թե ինտրիգները հաջողությամբ պսակվեն: Այս ոլորտում ավելի լավ է որդեգրել առավելագույն անկեղծության քաղաքականություն:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 14-20-ը. Ջրհոս

Ուշադրություն դարձրեք հետաձգված գործերին: Ձեզ լավ նախապատրաստություն է պետք առաջիկա «ճակատամարտից» առաջ: Օգտակար կապեր հաստատելու ձեր ունակությունը հատկապես այժմ անհրաժեշտ կլինի ձեզ համար: Մի վատնեք ժամանակը մանրուքների վրա: Ամենից շատ հաջողության կհասնեք երկարաժամկետ ներդրումների հետ կապված ձեռնարկներում:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 14-20-ը․ Ձկներ

Հորիզոնում հայտնվում են նոր նպատակներ, որոնց շուտով ձգտելու եք: Ժամանակն է հավաքել մտքերը, ծրագիր կազմել, ճիշտ բաշխել ուժերը: Այս շաբաթ հաղթողի դափնիները ձեզ երաշխավորված են: Գլխավորը՝ չշեղվել անցողիկ հետաքրքրություններով: Ճամփորդելու համար սա ամենալավ ժամանակն է:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 11171 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 10-16-ը 2026 թ․

10.08.2026
Շատերը ստիպված կլինեն վերանայել իրենց անմիջական ծրագրերն ու ֆինանսական ռազմավարությունները, իսկ շաբաթավերջի մոտենալուն պես որոշ նշաններ կբախվեն համբերության և դիմացկունության փորձության։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 3-9-ը 2026 թ․

03.08.2026
Աստղաբանական կանխատեսումը խոստանում է նոր հնարավորություններ և բարենպաստ փոփոխություններ նշանների մեծ մասի համար, բայց միայն այն դեպքում, եթե դուք գործեք մտածված և չտրվեք զգացմունքներին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 2026 թ․

27.07.2026
Այս շաբաթը կլինի ամռան ամենասթրեսայիններից մեկը։ Լիալուսինը խոչընդոտներ կստեղծի թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 20- 26-ը 2026 թ․

20.07.2026
Հուլիսի վերջը շատ մոտ է, բայց տխրելու պատճառ չկա. առջևում դեռ ամառվա մի ամբողջ ամիս կա։ Իսկ մինչ այդ, ծանոթացեք մեր ավանդական շաբաթական աստղագուշակին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 13-19-ը 2026 թ․

13.07.2026
Շաբաթվա աստղագուշակը կբացահայտի, թե ում է հաջողություն սպասվում սիրային կյանքում, ում՝ կոնֆլիկտներ, և ում՝ ֆինանսական կորուստներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 6-12-ը 2026 թ․

06.07.2026
Մերկուրիի հետադարձ շարժման երկրորդ շաբաթն է, և հենց նոր է մոլորակը սկսում հասնել իր «վնասակարության» գագաթնակետին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-08-2026 10:18
Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը նոր գլուխ սկսեցին իրենց հարաբերություններում՝ այս անգամ որպես ամուսիններ։ 2026 թվականի օգոստոսի 11-ին զույգը պաշտոնապես գրանցեց իրենց հարաբերությունները Պորտուգալիայում՝ երկար սպասված առիթի համար ընտրելով մտերիմ քաղաքացիական արարողություն`իրենց ընտանիքի հետ։
12-08-2026 10:08
Արհեստական բանականությունը մարդկանց սովորեցնում է բարություն: ԱԲ–ն կարող է օգնել մարդկանց զարգացնել էմպատիան․ այսպիսի նախնական եզրակացության են եկել Ֆինիքսի համալսարանի հետազոտողները, որոնք ներկայացրել են պիլոտային հետազոտության արդյունքները Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի ամենամյա համաժողովում:
12-08-2026 09:27
«Վայրի հրեշտակ» սերիալի աստղեր Նատալիա Օրեյրոն և Ֆակունդո Արանան վերամիավորվել են կարմիր գորգի վրա սերիալի թողարկումից 28 տարի անց. 54-ամյա դերասանը Բուենոս Այրեսում աջակցել է 49-ամյա դերասանուհուն՝ նրա «Ես նարցիսիստ եմ» կատակերգական ֆիլմի պրեմիերայի ժամանակ:
12-08-2026 05:24
45-ամյա Ալեսանդրա Ամբրոսիոն ամուսնանում է իր 44-ամյա ընկերոջ՝ Բաք Փալմերի հետ՝ երկու տարվա հարաբերություններից հետո: Զարդերի դիզայներն իր սիրելիին ամուսնության առաջարկ է արել լողափում՝ Ինդոնեզիայում հանգստանալիս: Իր Ինստագրամում սուպերմոդելը կիսվել է պահով և գրել. «Ես քեզ կընտրեի այս կյանքում և հաջորդ բոլոր կյանքերում: Մեր հավերժության համար, իմ սեր»:
12-08-2026 01:12
Մոտ 2,4 միլիոն աֆղան աղջիկներ «Թալիբան» շարժման իշխանության գալուց հինգ տարի անց շարունակում են զրկված մնալ միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունից։ Իրավիճակի մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ կոչ անելով անհապաղ և առանց որևէ նախապայմանի վերականգնել աղջիկների և կանանց՝ միջնակարգ և բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը, հաղորդում է Associated Press-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 970 անգամ
07.08.2026
Դիտվել է 412 անգամ
08.08.2026
Դիտվել է 406 անգամ
12.08.2026
Դիտվել է 163 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster