Ֆիթնես ջրում. սեզոնի լավագույն ընտրությունը
07.05.2012
Դիետաներով ու ֆիթնեսով հագեցած սեզոնն արդեն սկսվել է: Եթե Ձեզ այդքան էլ հոգեհարազատ չէ զբոսնելը, երկար ժամանակ սպորտդահլիճներում վազքուղու վրա անցկացնելը, առաջարկում ենք օգտակար և հաճելի միջոց' լող և ֆիթնես լողավազանում: Սա սպորտի ամենաօգտակար ձևերից մեկն է: Միանգամից նշենք, որ ջրում սպորտով զբաղվելը շատ ավելի էֆեկտիվ է, քան «ցամաքում» :
Օգտակարությունը բարձրանում է ջրի' շարժումներին դիմադրության մեծացման շնորհիվ: Բացի այդ, Ձեզնից բավական էներգիա է գնում ջրի վրա մնալու համար, ինչն էլ օգնում է արագ կալորիաներ կորցնել: Ջրում աերոբիկայով զբաղվելն ունի մի մեծ առավելություն. կոտրվածքներ ստանալու հավանականությունը համարյա թե զրոյանում է: Լող և աերոբիկա. սա սպորտաձևերից երեւի թե ամենահանգստացնողն է: Լողում եք այս կողմ, այն կողմ, մտածում կյանքի մասին ու չեք էլ հասկանում' ինչպես նիհարեցիք:
Լողը գեղեցկացնում է կազմվածքը, ամրացնում բոլոր մկանները: Նաեւ բարձրացնում է սիրտ-անոթային համակարգի աշխատունակությունը, արյան շրջանառությունը և լավացնում շնչառությունը:
Եվս մեկ առավելություն, այս անգամ՝ հղիների համար: Չէ՞ որ հղիության ընթացքում որոշակիորեն կանայք անցնում են հանգիստ կենսաձեւի և չեն կարողանում ակտիվ սպորտով զբաղվել: Աերոբիկան հիանալի միջոց է մինչև ծննդաբերությունը կարգավորելու շնչառությունը , արյան շրջանառությունը, սիրտ-անոթային համակարգը, նաև մարզելու մարմնի մկանները, մանավանդ՝ որովայնի և ծննդաբերությանը մասնակցող մկաններին: Բացի այդ այն շատ օգտակար է նաև հետծննդաբերական վիճակում վերականգնվելու համար:
Դիտվել է 5235 անգամ
|