Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

2020-ի գարնան ամենանորաձև զուգագուլպաները

27.02.2020

    Ձմեռը մոտենում է իր տրամաբանական ավարտին, ինչը նշանակում է, որ շուտով կգա կանացի հագուստների և գայթակղիչ շրջազգեստների ժամանակը:

    Նորաձև և ներդաշնակ կերպար ստեղծելու համար ձեզ հարկավոր կլինեն ոչ միայն լավ ընտրված պարագաներ, այլև համապատասխան զուգագուլպաներ կամ գուլպաներ:

    Եկեք պարզենք, թե ինչպիսի զուգագուլպաները կդառնան գարնանային ցանկացած հանդերձանքի համապատասխան լրացում:

Պտավոր

Պտավոր գուլպաներն անցյալ տարի նորաձևության առաջատարներից էին և այդպիսին կմնա նաև առաջիկա գարնանը: Փոքր պտերով սև զուգագուլպաներն իրապես դասական են, որոնք օրգանապես ներդաշնակում են ինչպես խիստ գրասենյակային կերպարին, այնպես էլ ազատ փողոցային հանդերձանքին:

600x580

Իսկ պտերով գունավոր կիսագուլպաների հետ պետք է մի փոքր զգույշ լինել, քանի որ դրանք զգեստապահարանի ամեն մի առարկայի հետ չէ, որ սազում են։

Բացի այդ, պտավոր սպիտակ զուգագուլպաները տեսողականորեն կարող են ձեր ոտքերին ավելի գեր տեսք հաղորդել, իսկ բեժը, մոխրագույնը և շոկոլադե գույները կհամապատասխանեն բացարձակապես ցանկացած կնոջ՝ անկախ կազմվածքից:

Սրտիկներով

600x580

Սրտիկներով զուգագուլպաները, թերևս, հնարավոր ամենառոմանտիկ տարբերակն են, որոնք կատարկալ են ժամադրությունների և երեկոյան հանդիպումների համար: Նման զուգագուլպաները կարող են հուզականություն և գայթակղիչ տարրեր հաղորդել ձեր կերպարին, ինչը, անկասկած, կգնահատի ձեր սիրելի տղամարդը: Աշխատեք դյութիչ զուգագուլպաներն ու գուլպաները համադրել միաերանգ չեզոք գույներով հագուստի հետ՝ կանացի վերնաշապիկների, թեթև զգեստների, հարմարավետ սվիտերների և կարդիգանների հետ:

Կարերով

600x580

Հետևում բարակ գծով զուգագուլպաներն իրավամբ կարելի է համարել գայթակղության զենք. մատիտ կիսաշրջազգեստի և նավակ կոշիկների հետ դրանք ստեղծում են ծայրահեղ սեքսուալ և գաղթակղիչ տեսք:

Այնուամենայնիվ, պետք է զգոն լինեք, քանի որ ընտրելով զուգագուլպաների այդպիսի մոդելը, դուք գնում եք գռեհկ տեսք ունենալու ռիսկի: Այդ իսկ պատճառով ավելի լավ է նման զուգագուլպաները չհամադրել կարճ կիսաշրջազգեստների և կիպ գրկող կարճ շրջազգեստների հետ:

Վառ գույներ

600x580

Վառ գույների զուգագուլպաները կարող են հիանալի պայծառ շեշտադրում լինել ձեր միաերանգ կերպարին: Կարմիր, կապույտ, մանուշակագույն և կանաչ զուգագուլպաները կօգնեն ամենօրյա ձանձրալի կերպարին կենսուրախություն հաղորդել՝ ավելացնելով զվարթ գույներ: Ցանկալի է, որ զուգագուլպաների երանգները համընկնեն աքսեսուարների գույների հետ՝ պայուսակ, գոտի կամ զարդեր:

Գուլպայի պատկերով

600x580

Զուգագուլպաները, որոնք նմանակում են գուլպաներ կամ կիսագուլպաներ, աներևակայելի համարձակ են և հարմար են միայն հատուկ առիթների համար, ինչպիսիք են երեկույթներն ու մինչև առավոտ ձգվող դիսկոտեկները:

Այսպիսի մոդելներն իրենց գագաթնակետին հասան 2-3 տարի առաջ՝ բարակ կապրոներ գործվածքներով։ 2020-ին արդիական են առավել հաստ կիսագուլպաները, երբեմն՝ բարձրաճիտ կոշիկների պատկերով։ Հարկավոր է զգույշ լինել նման զուգագուլպաները կարճ կիսաշրջազգեստների ու զգեստների հետ կրելիս, որպեսի կերպարը շատ թեթևամիտ չստացվի։

Աղբյուր' LADYNEWS.am

 

Դիտվել է 8262 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Եթե կիսաշրջազգեստ եք գնում 2026 թվականի գարնան և ամառան համար, ապա միայն սա

13.03.2026
Ամեն ամիս թրենդների ցանկը թարմացվում է նոր, վառ հագուստով։ Օրինակ՝ այս մեկը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2026 11:28
Քայլի Ջենները թողարկել է արհեստական ինտելեկտով աշխատող ակնոցներ և դարձել արևային ակնոցների նոր գովազդային արշավի դեմքը: Արհեստական ինտելեկտով աշխատող Ray-Ban-ի ակնոցները, որոնք թույլ են տալիս նկարահանել առաջին դեմքից, արդեն որոշ ժամանակ է՝ հիթ են սոցիալական ցանցերում: Ակնոցը ներառում է տեսախցիկ, միկրոֆոն և վիջեթների հասանելիություն: 
03-07-2026 11:21
Էքստրեմալ սպորտի ռուս սիրահարներ Իվան Բիրկուսը և Անժելա Նիկոլաուն բարձրացել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողին։ Հենց 440 մետր բարձրության վրա էլ Բիրկուսն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել ռոմանտիկ ժեստը. զույգը ձերբակալվել է, և այժմ, ըստ ABC News-ի, նրանց ազատազրկում է սպառնում։
03-07-2026 11:15
Ամերիկացի անփորձ ալպինիստուհուն հաջողվել է ողջ մնալ այն բանից հետո, երբ սարից ընկել է ձյան մեջ՝ թռչելով ընդհանուր առմամբ մոտ 457 մ: Այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա կինը խմբի կազմում, որը ներառում էր նաեւ սկսնակ լեռնագնացներ, բարձրանում էր Կալիֆորնիա նահանգի Շաստա լեռը: Ինչ-որ պահի կինը տապալվել է, բայց նրան հաջողվել է ողջ մնալ։
03-07-2026 10:55
Ինդոնեզիայում կնոջն առաջին անգամ հրապարակավ ծեծել են փայտով՝ «սոցցանցերում անպարկեշտության» համար: Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Աչեհ նահանգում։ Տեղի բնակչուհին դարձել է առաջին մարդը, որը կրել է դաժան հրապարակային պատիժ «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Ամեն ինչի պատճառը TikTok-ի հեռարձակման ժամանակ սովորական համբույրն է եղել, գրել է Daily Mail-ը։ Կրոնական ոստիկանությունը երիտասարդ զույգի գործողությունները համարել է շարիաթի կոպիտ խախտում։
03-07-2026 01:24
Հայտնի ինֆլուենսեր և «tradwife» շարժման աջակից Նարա Սմիթը, հետևորդներին հայտնել է, որ իր երկու տարեկան դստեր՝ Ուիմսի Լուի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Աղջիկը ներկայումս բուժում է ստանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 934 անգամ
29.06.2026
Դիտվել է 843 անգամ
27.06.2026
Դիտվել է 354 անգամ
02.07.2026
Դիտվել է 187 անգամ
03.07.2026
Դիտվել է 85 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster