Աստղերին նորաձևության ցուցադրություններին որպես մոդելներ հրավիրելը նոր հնարք չէ, բայց, այնուամենայնիվ, նույնքան ազդեցիկ է:
Այսպես, անցած գիշեր Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակներում Marc Jacobs-ի հավաքածուի ցուցադրության ժամանակ, բեմում հայտնվեց դիզայներ Մարկ Ջեյքոբսի ընկերուհին և նրա ապրանքանիշի երկրպագուն՝ Մայլի Սայրուսը: Աստղը հյուրերին ներկայացավ սև կրծկալով, լայն տաբատով և երկար կաշվե ձեռնոցներով, իսկ նրա կերպարը լրացնում էր ադամանդներով զանգվածեղ վզնոցը:
Բացի երգչուհուց, տարբեր դարաշրջանների կանանց ոգեշնչած հավաքածուն ցուցադրեցին Ջիջի և Բելլա Հադիդները, Քայա Հերբերը, Միկա Արգանարազը և այլք: Աղջիկները բեմիի վրա հայտնվեցին խիստ կոստյումներով' ուղիղ ձևվածքի բաճկոններով, վառ մուշտակներով և 60-ականների ոճի զգեստներով:
10-02-2026 12:32 Թեև «զրո շաքար» պարունակող գազավորված ըմպելիքները գովազդվում են որպես առողջ ընտրություն, սակայն փորձագետները զգուշացնում են, որ դրանց ազդեցությունը մարսողական համակարգի վրա կարող է խնդրահարույց լինել։ Արհեստական քաղցրացուցիչների (ասպարտամ, սուկրալոզ, սախարին) նկատմամբ մարդկանց օրգանիզմը տարբեր կերպ է արձագանքում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս նյութերը կարող են փոփոխել աղիքային բակտերիաների կազմն ու գործառույթը։ Այն կարող է հանգեցնել գլյուկոզայի հանդեպ հանդուրժողականության խաթարման, ինչը նշանակում է, որ օրգանիզմն ավելի վատ է սկսում մշակել իրական շաքարը։
10-02-2026 12:19 Մարդու ֆիզիկական առողջությունն իր գագաթնակետին է հասնում մոտ 35 տարեկանում, որից հետո սկսվում է ֆիզիկական կատարողականի աստիճանական անկում՝ անկախ նրանից՝ մարդը սպորտով է զբաղվում, թե ոչ։ Science Alert գիտական հանդեսի հաղորդմամբ՝ արհետավարժ մարզիկների մասնակցությամբ նախորդ աշխատանքն արդեն ցույց է տվել, որ նույնիսկ կանոնավոր մարզումների դեպքում առավելագույն ֆիզիկական պատրաստվածությունն առավել հաճախ նկատվում է մոտ 30 տարեկանում:
10-02-2026 10:46 45-ամյա Քիմ Քարդաշյանը և 41-ամյա մրցարշավորդ Լյուիս Համիլթոնը առաջին անգամ միասին հայտնվել են հանրությանն այն բանից հետո, երբ տարածվեց լուր, որ նրանք հանդիպում են։ Զույգը ներկա է գտնվել 2026 թվականի Սուպերգավաթի խաղին։ Քարդաշյանը և Համիլթոնը միասին են ներկա գտնվել խաղին և տրիբունաներում շրջապատված են եղել Քիմի քրոջ՝ Քենդալ Ջենների, երգիչ Թայլերի, The Creator խմբի և այլ հայտնիներով։
10-02-2026 02:36 50-ամյա Անջելինա Ջոլին և Լուի Գարելը միասին հանրությանն են ներկայացել Փարիզում: Դերասանները, որոնց կասկածում են սիրավեպի մեջ, ներկայացնում էին իրենց նոր՝ «Կուտյուր» ֆիլմը: Ջոլին պրեմիերային ներկա էր Givenchy-ի արծաթագույն, մերկ զգեստով, մինչդեռ 42-ամյա ֆրանսիացի դերասանը նրա կողքին կեցվածք էր ընդունել սպիտակ վերնաշապիկով, բաճկոնով և սև տաբատով:
10-02-2026 01:40 Նյու Յորքի «Park Avenue Armory»-ում ցուցադրվել է Marc Jacobs-ի նոր հավաքածուն: Միջոցառմանը ներկա են եղել նորաձևության խմբագիրներ և դիզայների մտերիմ ընկերներ, այդ թվում՝ Սոֆիա Կոպոլան և նրա դուստրը՝ Կոզիման, Նիկի Հիլթոնը, Աննա Վինտուրը, Ջուլիա Ֆոքսը, Մերի Լիստը, Vogue-ի գլխավոր խմբագիր Քլոե Մալը, Vogue-ի 84-ամյա նախկին ստեղծագործական տնօրեն Գրեյս Քոդինգթոնը և ուրիշներ:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: