22-ամյա Քայլի Ջեները հպարտանում է իր կազմվածքով և հաճախ է անձնական ֆոտոբլոգում հրապարակում լուսանկարներ, որտեղ կիսամերկ է։ Օրերս ռեալիթի-շոուի աստղը օգտատերերի հետ կիսվել է հերթական ֆոտոսեսիայի կադրերով։
Նոր լուսանկարներում Քայլին ներքնազգեստով է և բռնված է վարդագույն հաստ պարանից, որը գրկում է նրա իրանն ու կոնքերը։ Ջեների կերպարը լրացնում են նուրբ-վարդագույն դիմահարդարումն ու և մինչև ծնկները հասնող ալիքվոր մազերը։
«Խճճված»,-լուսանկարն այսպես է մակագրել Ջեները։
Նոր լուսանկարները բուռն արձագանք են գտել օգտատերերի շրջանում։ Իրենց մեկնաբանություններում նրանք հիացական խոսքեր են հղել Քարդաշյան-Ջեներ քույրերից ամենափոքրի հասցերին․
Սիրունիկ
Թեժ, ինչպես դժողքը
Անզուգական թագուհի
Ի դեպ, վերջերս Քայլի Ջեների նախկին սիրելին և դստեր՝ Սթորմիի, հայրը՝ Թրէվիս Սքոթն իր հարցազրույցներից մեկում պատմել է ռեալիթի-շոուի աստղի հետ իր հարաբերությունների մասին։
«Ես սիրում եմ Սթորմի մայրիկին և միշտ սիրելու եմ նրան։ Հարաբերություններում ամենաբարդը միլիոնավոր կողմնակի ձայներին ուշադրություն չդարձնելն է»,-խոստովանել է Թրէվիսը։
Քայլի Ջեները և Թրէվիս Սքոթը բաժանվել են 2019 թվականի հոկտեմբերին․ ըստ լուրերի՝ ռեփերը երկու տարվա հարաբերությունների ընթացքում դավաճանել է մոդելին։ Բաժանումից հետո Քայլին և Թրէվիսը փորձում են պահպանել բարեկամական հարաբերությունները ՝ հանուն իրենց ընդհանուր դստեր։
29-06-2026 09:31 Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Բժիշկները զգուշացնում են, որ շոգ եղանակին օրգանիզմը քրտնարտադրության միջոցով կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով արյունը դառնում է ավելի խիտ, իսկ սրտի համար դժվարանում է այն մղել անոթներով։ Միաժամանակ սուրճն ունի թեթև միզամուղ ազդեցություն, ինչի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում հավելյալ ջուր։
29-06-2026 09:26 Կոպենհագենի համալսարանի նոր հետազոտությունն ուսումնասիրում է ռոմանտիկ հարաբերություններում անազնվության բարդ բնույթը՝ «անվնաս» ստից մինչև դավաճանություն։ Աշխատանքը ցույց է տալիս, որ զուգընկերների միջև սուտը գրեթե միշտ խաթարում է վստահությունը և մեծացնում լարվածությունը, սակայն որոշ դեպքերում այն կարող է անսպասելիորեն նպաստել հարաբերությունների ամրապնդմանը և կուտակված խնդիրների լուծմանը։
29-06-2026 09:22 Եռանիվ մոտոցիկլ վարող կինը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և մխրճվել է Նյու Յորքի այգիներից մեկը՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով մարդկանց, ինը մարդ վնասվածքներ է ստացել, տուժել է նաև մոտոցիկլավարը, տեղական ոստիկանությանը հղում անելով հայտնում է New York Post թերթը։
29-06-2026 05:24 Ուորվիքի համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ խոշոր մարդանման կապիկները, հավանաբար, մարդկայինին մոտ ռիթմով ծիծաղել են դեռ մոտ 15 միլիոն տարի առաջ։ Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը կարող է լույս սփռել մարդկային խոսքի էվոլյուցիայի վրա։
29-06-2026 04:44 42-ամյա դերասանուհի Օլիվիա Ուայլդը խոստովանել է, որ պոտենցիալ զուգընկերոջ մեջ գնահատում է նախկին անհաջող հարաբերությունները։ «Ինչպես միշտ ասում եմ, ես չեմ վստահում որևէ մեկին, ում սիրտը չի կոտրվել։ Միայն սրտի կոտրվելուց հետո կարող ես իսկապես սիրել և լինել պատասխանատու զուգընկեր։ Դու պետք է հասկանաս, թե ինչ է վտանգված։ Դու պետք է տեսնես հետևանքները՝ հասկանալու համար, թե որտեղ ես կանգնած», - խոստովանել է դերասանուհին Vogue-ի փոդքասթի ժամանակ։