Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

20 ասույթ կանանց տարիքի մասին

10.01.2020

Այս խոսքերի ընթերցումից հետո դուք կդադարեք քողարկել անձնագրում եղած տարեթվերը։


«Կինը երիտասարդ է այնքան ժամանակ, քանի դեռ նրան սիրում են»: Գյուստավ Ֆլոբեր

«Հարցրեք ինքներդ ձեզ. քանի՞ տարեկան կլինեիք, եթե չիմանայիք, թե քանի տարեկան եք»: Ուեյն Դայեր

«Երեսուն տարի ... Կար ժամանակ, երբ ինձ թվում էր, որ ես չեմ կարող ապրել մինչև քսանը, այնպես էի ուզում արագ դառնալ մեծահասակ: Իսկ հետո ... » Էրիխ Մարիա Ռեմարկ

«Եթե դուք դեռ ունակ եք հիասթափվել, նշանակում է դեռ երիտասարդ եք»: Սառա Չերչիլ

«Միակ բանը, որը կինը, երբեք չի մոռանում, ծննդյան տարեթիվն է, ճիշտ այն ժամանակ, երբ վերջապես ընտրել է նրան»: Դորոտի Փարկեր

«Տարիքը պարզապես թվեր են, ոչ թե մտավոր վիճակ կամ որևէ հատուկ պահվածքի պատճառ»: Սեսիլիա Ահերն

«Չի կարելի վստահել այն կնոջը, ով չի թաքցնում իր տարիքը: Նման կինը չի հապաղի ասել ցանկացած բան»: Օսկար Ուայլդ

«Որքան տարիքով է մարդը, այնքան ավելի շատ է նրա կյանքում այն, ինչն այլևս անհնար է ուղղել»: Հարուկի Մուրակամի

«Կինը յոթ տարի ավելի փոքր է, քան պնդում են նրա ընկերուհիները, և հինգ տարի ավելի մեծ է, քան նրան տղամարդիկ են տալիս»: Ջինա Լոլոբրիգիդա

600x580

«Բարությունն ու իմաստնությունը ծերության հատկություններ են: Քսան տարեկանում կնոջը շատ ավելի հետաքրքիր է լինել անսիրտ և թեթևամիտ»: Ռեյ Բրեդբերի

«20 տարեկանում ձեր դեմքը բնությունն է տալիս, 30-ում այն կերտում է կյանքը, բայց 50 տարեկան հասակում դուք ինքներդ պետք է վաստակեք այն ... Ոչինչ այնքան չի ծերացնում, որքան երիտասարդանալու մոլուցքը: 50-ից հետո ոչ ոք այլևս երիտասարդ չէ: Բայց ես գիտեմ 50 տարեկանների, ովքեր ավելի գրավիչ են, քան վատ խնամված երիտասարդ կանանց երեք քառորդը»: Կոկո Շանել

•«Մարդու անձնագիրը նրա դժբախտությունն է, քանի որ մարդը միշտ պետք է լինի տասնութ տարեկան, իսկ անձնագիրն ընդամենը հիշեցնում է, որ դուք կարող եք ապրել տասնութ տարեկանի նման»: Ֆաինա Ռանևսկայա

«Խնդիրը տարիքի մեջ չէ, այլ հաղորդակցության մշակույթի և մտավոր զարգացման մակարդակի»: Ուինսթոն Չերչիլ

«Քսանհինգ տարեկանում հանճարեղ կարող է լինել ցանկացած մեկը: Հիսունից հետո դրա համար արդեն ինչ-որ բան պետք է արվի»: Չարլզ Բուկովսկին

«Կնոջ գեղեցկությունն աճում է իր տարիքին զուգահեռ»: Օդրի Հեփբերն

«Ցանկացած տարիքում շատ ավելի հետաքրքիր է ժամանակ անցկացնել քեզանից տարիքով կամ փոքր ինչ-որ մեկի հետ, քան ձեր հասակակիցների»: Ջոդի Ֆոստեր

«Տարիքը ոչ թե այն է, թե քանի տարեկան եք, այլ այն, թե ինչպես եք դուք այն զգում»: Գաբրիել Գարսիա Մարկես

«Սեքսուալ և գեղեցիկ կարելի է լինել ցանկացած տարիքում: Եվ հակառակը՝ դուք կարող եք ձեզ զգալ ոչնչություն, անարժեք մետաղադրամ և թաքնվել սեփական բարդույթների կաղապարում ծաղկուն 18 տարեկանում։ Ոչ, ողջ խնդիրը ինքնագիտակցության և ներքին ներդաշնակության մեջ է»: Քիմ Քէթրոլ

«Նա, ով իրեն չի պահում տարիքին համապատասխան, միշտ վճարում է դրա համար»: Վոլտեր

«Տարիքն այն է, ինչ կա մեր մտքերում: Եթե դուք դրա մասին չեք մտածում, այն գոյություն չունի»: Մարկ Տվեն

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1851 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ կլինի մարմնի հետ, եթե դադարեք կրծկալ կրել

18.06.2020
Քչերը գիտեն, որ կրծկալից հրաժարվելը կարող է էական ազդեցություն ունենալ կանանց առողջության վրա:

Նորաձևության մասնագետները որոշել են բոլոր ժամանակների ամենապահանջված իրը

04.06.2020
Մեծ Բրիտանիայի փորձագետները եկել են այն եզրահանգման, որ կարճ կիսաշրջազգեստը կարելի է համարել բոլոր ժամանակների ամենապահանջված նորաձևության իրը:

Ռիհանան անձամբ է ներկայացրել ներքնազգեստի իր ապրանքանիշը

02.06.2020
Ներքնազգեստի իր Savage X Fenty ապրանքանիշի գոյության երկու տարիների ընթացքում Ռիհանան արդեն ապացուցել է, որ ոչ միայն լավ երգում է, այլև հաջողություններ է գրանցում նորաձևության մեջ:

Կատարյալ կազմվածք․ ինչպիսին են այն տեսնում կանայք և տղամարդիկ

28.05.2020
Հետաքրքիր է, որ կանայք արտաքին տեսքի առումով շատ ավելի քննատատաբար են մոտենում իրենք՝ իրենց և միմյանց:

6 բան, որոնց մասին վարսահարդարները չեն ասում, բայց կարևոր է իմանալ

14.05.2020
Որպեսզի իսկապես երկար և գեղեցիկ մազեր ունեք, հարկավոր չէ դրանք կտրել այդքան հաճախ, որքան գրում են գունազարդ ամսագրերում։

Ինչի վրա չպետք է խնայի կինը գնումներ կատարելիս

28.04.2020
Մտնելով հագուսի խանութ, շատերը մտածում են, թե ինչպե՞ս քիչ փող ծախսեն։ Ցավոք, որակով իրերը հաճախ բավականին թանկ են լինում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-07-2020 09:40
Հուլիսի 6-ը Համբույրի միջազգային օրն է, որն առաջին անգամ մտածել են Մեծ Բրիտանիայում:
06-07-2020 08:47
Աշխարհում առաջին ոսկեզօծ հյուրանոցը բացվել է Վիետնամի մայրաքաղաք Հանոյում։ Այդտեղ ամեն ինչ ոսկեզօծ է՝ սեղանի սպասքը, լողավազանները, զուգարանակոնքն ու լոգարանը, ինչը նոր նշանակություն է տվել «էքստրավագանտ» բառին։
06-07-2020 03:03
Ռուս երգչուհի Պելագեայի ձայնը ամուսնուց՝ հոկեիստ Իվան Տելեգինից բաժանվելու հետևանքով խզվել է: Հանրահայտ երգչուհու բժիշկը՝ Լև Ռուդինը, պատմել է, որ ամուսնուց բաժանվելու պատճառով Պելագեան ուժեղ սթրես է տարել, ինչն է ձայնի խզվելուն է հանգեցրել:
06-07-2020 02:52
Ավստրալացի 56-ամյա թոփ-մոդել Էլլ Մաքֆերսոնը ցուցադրել է իր կատարյալ մարմինը բիկինիով`նկարահանվելով Red ամսագրի շապիկի համար: Մաքֆերսոնը կիսվել է նաև երիտասարդության տարիներին սննդակարգում թույլ տված իր սխալների մասին:
06-07-2020 01:08
Համացանցում է հայտնվել Շարլիզ Թերոնի դերակատարմամբ «Անմահ գվարդիա» ֆիլմի թրեյլերը: Ֆիլմի հերոսուհի Էնդին է (Շարլիզ Թերոն) և իր անմահ մարտիկները տարբեր դարաշրջաններից, որոնք երկար ժամանակ է պայքար են մղում մարդկության փրկության համար:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2020 թ․

01.07.2020
Պատմեք աշխարհին ձեր մասին: Մոլորակների դիրքը հուլիսին այնպիսին է, որ ամսվա մի գեղեցիկ առավոտ դուք կարթնանաք հայտնիի կարգավիճակում

LADYNEWS TV
Սիրուշոն ներկայացրել իր նոր՝ անգլալեզու Vision երգը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2020
Դիտվել է 2650 անգամ
06.07.2020
Դիտվել է 871 անգամ
30.06.2020
Դիտվել է 820 անգամ
02.07.2020
Դիտվել է 600 անգամ
03.07.2020
Դիտվել է 506 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster