Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ոճային արգելքներ, որոնք արդեն թույլատրելի են

08.11.2019

Այլևս ոք չի վախենում ռոմանտիկ շրջազգեստները համադրել սպորտային կոշիկների հետ, բայց նորաձև վախերը դեռևս մնում են: Ներկայացնում ենք, թե ինչ «ոչ»-եր կան, որոնց մասին ժամանակն է մոռանալ:

Արգելք 1. Մի դիր դաբատը երկարաճիտ կոշիկների մեջ:

Մի քանի տարի առաջ ոճաբանները համառորեն արգելում էին ջինսերը և տաբատները երկարաճիտ կոշիկների մեջ դնել (և դրանք վերև քաշել՝ նույնպես): Այլևս չարժե հագենել կարճ ճտքերով ձմեռային կոշիկներ. աշխարհահռչակ նորաձևության տները վերացրել են այս արգելքը և անգամ ուրախությամբ ներկայացնում են, թե ինչպես հագնել ջինսերը գերծանր կոշիկներով:

Այնուամենայնիվ, համադրություններին պետք է ուշադիր վերաբերվել և հետևել, որ տաբատը չթեքվի և չուռի: Օրինակ, նեղ տաբատները հեշտությամբ կարելի է «թաքցնել» կոշիկների տակ, բայց լայն փողքերովը՝ հաստատ չարժե:

600x580

Արգելք 2. Չի կարելի վերարկուից երկար կիսաշրջազգեստ հագնել

Այս արգելքը վաղուց դարձել է ոչ արդիական, բայց շատերը մինչև հիմա ամեն օր ուշադիր ընտրում են վերարկուի երկարությանը համապատասխան զգեստներ: Այժմ ոճաբանները չեն վախենում համատեղել երկարափեշ զգեստները և կարճ վերարկուները, և ոչ ոք չի կարծում, որ արտաքին հագուստի տակից երևացող փեշը կարճացնում է ոտքերը:

600x580

Արգելք 3․ Չի կարելի, որ ներքնազգեստը երևա հագուստի տակից

Դուք կարող եք մոռանալ այս նորաձև «ոչ»-ի մասին՝ շնորհիվ հոլիվուդյան աստղերի, ովքեր ապացուցեցին, որ ամաչելու ոչինչ չկա: Համադրել մուգ ներքնազգեստը բաց գույնի հագուստի հետ՝ ընդհանրապես հանցագործություն չէ, և նորաձևության բլոգերները հատուկ իրենց սվիտերները և բաճկոններն ընտրում են այնպես, որ կարողանան ցույց տալ գեղեցիկ ներքնազգեստների մի մասը:

Կարևոր է, որ նախքան համարձակ կերպով դուրս գալը, մտածեք համապատասխանության մասին. ոչ բոլոր ներքնազգեստները պետք է ցուցադրվեն, եւ, իհարկե, ոչ աշխատավայրում:

600x580

Արգելք 4․ Մեկ կերպարում երեքից ավելի գույն պետք չէ համադրել

Եվ ևս մեկ ոչ արդիական արգելք, որը մի ժամանակ նույնիսկ դասական էր համարվում: Այժմ մեկ հանդերձանքի մեջ գույների քանակի սահմանափակում չկա. կարող եք հավաքել հնարավորինս գունագեղ կերպար: Կարորը' խելամտորեն մոտենալ և ուշադիր ընտրել երանգները:

600x580

Արգելք 5․ Չի կարելի միաճամանակ հագնել խորը դեկոլտեով և կարճպեշ զգեստ

Արդեն կարելի է: Բայց, ինչպես մյուս արգելքների պարագայում, այս դեպքում էլ զգույշ եղեք: Պատկերը շատ բաց կստացվի, բայց այն կարելի է մեղմել՝ ավելի համեստ բաղադրիչներ ավելացնելով՝ երկար վերարկու կամ ուսերին գցած զանգվածեղ սվիտեր:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 10127 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2026-ի աշուն-ձմեռվա մազերի ամենանորաձև գույնը

10.11.2026
«Դդմային լատեն» դարձել է աշուն–ձմեռ սեզոնի գլխավոր գունային միտումը։

Նորաձևության 3 հնարք, որոնք ձեզ ավելի բարձրահասակ և նիհար կդարձնեն

28.10.2026
Կա շատ պարզ միջոց ձեր ուրվագիծը տեսողականորեն երկարացնելու համար, և դա կարող է լինել լիովին անվճար։

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-11-2026 13:19
Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39
Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա  դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36
Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47
Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58
Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.11.2026
Դիտվել է 499 անգամ
16.11.2026
Դիտվել է 368 անգամ
13.11.2026
Դիտվել է 336 անգամ
15.11.2026
Դիտվել է 268 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster