Քաղաքամայր Երևանի 2801 ամյակին է նվիրված «ՆԵ» ապրանքանիշի եղունգների լաքերի աշուն-ձմեռ 2019 նոր հավաքածուն, որը ներառում է տասներկու երանգ։
Սա «ՄԵՆՕԿ» ընկերության նվերն է Էրեբունի-Երևանին և կրում է «Գույների քաղաք» խորագիրը։
«ՄԵՆՕԿ» ՍՊԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժի հաղորդմամբ՝ յուրահատուկ մոտեցում է ցուցաբերվել ոչ միայն երանգների ստացման, այլ նաև դրանց անունների ընտրության հարցում։ «Բուսաբանականի գույՆԵրը», «Մարզահամերգային համալիր», «Ազատության հրապարակ», «Եթերում ԵրևանՆԵ», «Մայր Հայաստան», «Հայկի զավակ», «Թումանյանի այգի», «Հայրենիք կինոթատրոն» և համանման անուններից յուրաքանչյուրը խորհրդանշում է մայրաքաղաքի այս կամ այն համայնքին բնորոշ վայր կամ հուշարձան։
««ՆԵ» ապրանքանիշի եղունգի լաքերն ու խնամքի միջոցներն իրենց տեսակի մեջ լինելով եզակի Հայաստանում, հասցեագրված են հենց ներքին սպառողին։ Էրեբունի-Երևանին ձոնված շարքն առաջինն է այն հավաքածուների թվում, որոնք հետագայում մտադիր ենք նվիրել մեր երկրի տարբեր մարզերին՝ նոր գույներին տալով տվյալ տարծաշրջաններին բնորոշ անուններ»,-նշել է «ՄԵՆՕԿ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Եղիա Մկրտչյանը։
15-04-2026 12:07 58-ամյա Նիկոլ Քիդմանը և 61-ամյա Սանդրա Բուլոքը միասին հայտնվել են «Գործնական մոգություն 2» ֆիլմի պրեմիերային, որը թողարկվում է օրիգինալ ֆիլմից 28 տարի անց։ Շնորհանդեսը տեղի է ունեցել Լաս Վեգասի CinemaCon փառատոնում։ «Գործնական մոգություն» ֆիլմի շարունակության պրեմիերան նախատեսված է 2026 թվականի սեպտեմբերի 11-ին։ Դերասանուհիները կվերադառնան իրենց կերպարներին, և պատմությունը կծավալվի 25 տարի անց՝ ուսումնասիրելով կախարդների նոր սերունդը և նրանց պայքարը մութ ուժերի դեմ։
15-04-2026 11:53 Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը պրոֆեսիոնալ ռինգում իր երրորդ մենամարտը կանցկացնի մայիսի 1-ին: Անիi հաջորդ մենամարտը նորից կկայանա Երևանում, իսկ մրցակիցը համաշխարհային վարկանիշային աղյուսակի 14-րդ համար Ռեհեմա Մադուդոն է: Անի Հովսեփյանը կանանց հավաքականի միակ անդամն է այս պահին պրոֆեսիոնալ ռինգում ու անկախ Հայաստանի միակ Եվրոպայի չեմպիոնը կանանց բռնցքամարտում:
15-04-2026 07:18 Ապրիլի 15-ին Ալլա Պուգաչովան նշում է իր 77-ամյակը և այդ օրը երգչուհին կանցկացնի սիրելիների շրջապատում։ Նրա հետ են երեխաները՝ Լիզան և Հարրին, ինչպես նաև ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը։
15-04-2026 02:11 Հեյլի Բիբերը հայտնվել է Interview ամսագրի նոր համարի շապիկին։ Ազդեցիկ անձը և Ջասթին Բիբերի կինը լուսանկարվել են Saint Laurent, Hermès, Alexander McQueen, Dior և Chloé ապրանքանիշերի հագուստներով։ Հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես է սովորել հանգիստ հաղթահարել առցանց ատելությունը և խոսել է մայրության մասին։
14-04-2026 10:38 56-ամյա Լորեն Սանչեսը հայտարարել է, որ երեխա է ուզում իր 61-ամյա ամուսնու՝ միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հետ։ The New York Times-ին տված հարցազրույցում Սանչեսն ասել է, որ սիրում է երեխաներին և ուզում է երեխա ունենալ Ջեֆ Բեզոսից. «Ես վաղը ևս մեկ երեխա կունենայի»։ Այս խոստովանությունից հետո Լորենը նույնիսկ ստիպված էր զանգահարել թերթի լրագրողին՝ հաստատելու համար, որ ներկայումս հղի չէ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: