Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը 2019 թ․

28.10.2019

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը. Խոյ

Փորձեք այս շաբաթ ավարտել ընթացիկ բոլոր գործերը: Հետագայում դուք պարզապես ժամանակ չեք ունենա դրանց համար: Սիրելի անձնավորությունը կարող է զարմացնել, պատրաստ եղեք պատասխան քայլերի:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը. Ցուլ

Նոր ծանոթություններն այժմ խոստանում են լինել չափազանց հաճելի և արդյունավետ: Այս շրջանում տանը մի նստեք. ավելի հաճախ հանդիպեք ընկերներին, այցելեք մշակութային միջոցառումներ: Աշխատավայրում հնարավոր են փոխհրաձգություններ գործընկերների հետ: Դրանք հնարավոր է կանխել, եթե չեզոքություն պահպանվի:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը. Երկվորյակ

Այն մարդը, ում վրա հույս էիք դնում, կարող է անսպասելի ձախողվել: Նախապես պատրաստեք այլընտրանքային տարբերակներ: Զգացմունքներն այս ժամանակահատվածում կսրվեն առավելագույնս: Մի վիճեք սիրելիի հետ: Այս դեպքում ավելի լավ է գնալ մարզադահլիճ կամ վազքով զբաղվել. ձեր ժամանակը ծախսեք նպատակային:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը. Խեցգետին

Այս շրջանում գուցե ցանկանաք ներգրավվել ինչ-որ արկածախնդրության մեջ: Բայց աստղերը նախազգուշացնում են. չարժի դա անել: Ընդհակառակը, ժամանակահատվածը լավ է հանգստանալու և ընթացիկ խնդիրները լուծելու համար: Դիետայի վրա գտնվողներին պետք է կամք ցանկանանք․ շատ գայթակղություններ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը. Առյուծ

Եթե դեռ չեք ծրագրել ռոմանտիկ հանդիպում, ապա ժամանակն է այն շտկելու: Այս շաբաթը նպաստավոր է խոստովանության և ջերմ գրկախառնությունների համար: Կարող եք և պետք է հոգ տանեք ձեր արտաքինի մասին: Սա կբարձրացնի ինքնավստահությունը և կօգնի ձեզ հավատալ ինքներդ՝ ձեզ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը. Կույս

Աստղերը խորհուրդ չեն տալիս հիմա ապավինել ուրիշներին: Այժմ սկսված ցանկացած կարևոր նախագիծ ձախողման ռիսկ ունի: Փոխարենը հանգստի հետ կապված բոլոր ծրագրերը հրաշալի կիրականանան: Այժմ լավագույնը մեծ խմբով հանգստանալն է:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը. Կշեռք

Շաբաթվա սկզբին ձեզ սպասում է հաճելի անակնկալ: Բայց դրանից հետո հարցերն ավելի շատ կլինեն, քան պատասխանները: Շաբաթվա կեսին դուք ցրված կլինեք, ինչը չի կարող չազդել ձեր աշխատանքի վրա: Ղոկավարությունը դժգոհ կլինի, ստիպված կլինեն շտկել սխալները:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը. Կարիճ

Հարցը, որը ձեզ հանգիստ չէր տալիս վերջերս, վերջապես հաջողությամբ կլուծվի: Փոխարենը՝ դժվար, թե սիրելին ձեզ ուրախացնի: Նրա հետ հնարավոր են անհամաձայնություններ, նույնիսկ՝ բաժանում: Փորձեք ավելի շատ հանգստանալ և ավելի քիչ մտածել գործի մասին: Աշխատավայրում մի քանի օր հանգիստ վերցրեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը. Աղեղնավոր

Պետք է հաշվի առնել այն խորհուրդները, որոնք կտան ձեզ մտերիմները: Հոկտեմբերի 28-ին պետք է չափազանց զգույշ լինել՝ ձեզ կարող են խաբել։ Նյութական խնդիրներ ունենալու դեպքում, մի կենտրոնացեք դրանց վրա: Պարզապես փողը մի շռայլեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը. Այծեղջյուր

Ծուլությունը կհետապնդի ողջ շաբաթվա ընթացքում: Այդ պատճառով վեճեր կարող են լինել թե աշխատավայրում, թե ընտանիքում: Երկար ուղևորություններն այժմ անցանկալի չեն. դրանք հետաձգեք այլ ժամանակի: Այս շրջանում մեծ է վնասվածքների հավանականությունը․ չափազանց զգույշ եղեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը. Ջրհոս

Կատարյալ շրջան է ինքնավերլուծության համար: Վերանայեք կյանքի նկատմամբ ձեր աշխարհայացքը: Գուցե դուք ներողամտությո՞ւն խնդրեք նրանցից, ում երբևէ վիրավորել եք: Մեծ է ինչ-որ կարևոր բան մոռանալու հավանականությունը. նշումներ արեք, որպեսզի խուսափեք դրանից:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը․ Ձկներ

Փողի հետ հարաբերությունները կհասնեն նոր մակարդակի: Դուք կկարողանաք շահութաբեր ձեռքբերումներ կատարել, սկսել խնայել կամ փակել վարկերի գծով պարտքը: Ընտանիքի անդամների հետ հարաբերությունները մի փոքր կվատթարանան: Փորձեք խուսափել վեճերից և առաջինն ընդառաջ գնալ։ Դա կօգնի կարգավորել հարաբերությունները:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 11269 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2026 թ․

02.11.2026
Գալիք շաբաթը կլինի լարված. ոմանք ստիպված կլինեն զբաղվել կուտակված գործերով, մյուսները՝ վերանայել սիրելիների հետ հարաբերությունները, իսկ մի մասը հնարավորություն կունենա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 12-18-ը 2026 թ․

12.10.2026
Այս շաբաթը կլինի աշնան ամենահեշտ շաբաթներից մեկը։ Նորալուսնից (հոկտեմբերի 10) հետո կենդանակերպի շատ նշաններ հիանալի հեռանկարներ են ստացել թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 5 - 11-ը 2026 թ․

07.10.2026
Աստղերն այս շաբաթ խոստանում են բարենպաստ փոփոխություններ աշխատանքի և ֆինանսների մեջ, բայց խորհուրդ են տալիս ավելի զգույշ լինել անձնական կյանքի և հարաբերությունների հարցում՝ հնարավոր անհաջողություններից խուսափելու համար:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4-ը 2026 թ․

28.09.2026
Առաջիկա օրերի գլխավոր կանոնն է պահպանել հանգստություն և չշտապել եզրակացություններ անել: Փորձեք առավելագույնս օգտագործել ձեր հնարավորությունները և մնալ դրական:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-11-2026 11:58
Մրցանակաբաշխությունների սեզոնը լիարժեք ընթացքի մեջ է. հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում մենք կտեսնենք մի քանի խոշոր արարողություններ և կարմիր գորգի միջոցառումներ՝ Հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ: 2026 թվականի WIF Honors-ը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 5-ի երեկոյան Լոս Անջելեսի հայտնի Beverly Hilton հյուրանոցում, կարևորագույն իրադարձություններից մեկն է: Հենց այնտեղ էլ մենք կդիտենք «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը հունվարի սկզբին, բայց առայժմ բոլորի հայացքներն ուղղված են Women in Film–ի հաղթողներին: Այս տարվա մրցանակակիրների թվում են Սալմա Հայեկը (ներկայացման կարիք չկա), Ադրիա Արջոնան (նոր «Սուպերմեն»–ի ապագա աստղը և Ջեյսոն Մոմոայի ընկերուհին), Պամելա Աբդին (Warner Bros.-ի գլխավոր տնօրենը), Հաննա Ուոդինգհեմը («Թեդ Լասո»–ի աստղը), Ջեմմա Չանը («Ջոզեֆինա» թրիլերի դերասանուհին) և Բեթ դե Արաուժոն (նույն այդ «Ջոզեֆինա»–ի ռեժիսորը):
06-11-2026 03:22
Կանանց թենիսում սկանդալ է բռնկվել։ Ամերիկացի թենիսիստուհի Ջեսիկա Պեգուլան խստորեն քննադատել է Միրրա Անդրեևային՝ չիմանալով, որ իրեն լսում են միկրոֆոնով։ Նա իր մարզչին ասել է, որ ինչ-որ մեկը պետք է ռուս թենիսիստուհուն իր տեղը դնի։ Սա տեղի է ունեցել ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում կայանալիք WTA եզրափակիչ մրցաշարից առաջ մարզումներից հետո։ People-ի փոխանցմամբ՝ Ջեսիկա Պեգուլայի զրույցը մարզչի հետ պատահաբար հեռարձակվել և հրապարակվել է։ Ջեսիկան կիսվել է Միրրայի և նրա մարզչի՝ Կոնչիտա Մարտինեսի հասցեին իր քննադատությամբ։
06-11-2026 02:18
Մարտին Ռոուզը նշանակվել է Balenciaga-ի նոր ստեղծագործական տնօրեն, հաղորդում է BoF-ը։ Նա փոխարինել է Պիերպաոլո Պիչոլիին՝ նորաձևության տանը երկու տարի աշխատելուց հետո։ Ռոուզն պատմության մեջ առաջին կինն է, որը կղեկավարի ապրանքանիշը։
06-11-2026 01:54
Բրիտանիայում կելտական ատրեբատների ցեղի տիրակալ Վերիկան, որին պատմաբանները երկար ժամանակ տղամարդ էին համարում, իրականում կին է եղել։ Նման եզրակացության է հանգել Բորնմութի համալսարանի հնագետ Մայլզ Ռասելը։ Նրա կարծիքով՝ Վերիկան առանցքային դեր է խաղացել մ.թ. 43 թվականին հռոմեացիների՝ Բրիտանիա ներխուժման գործում։
05-11-2026 11:08
Վերջերս լրատվամիջոցները հաղորդեցին Նանա Ուրուշաձեի մասին, ով քսան տարի երազում էր մայրության մասին և 59 տարեկանում ծննդաբերեց իր առաջնեկին: Մոսկվայի բնակիչ Մարինա Կ.-ն նույնպես շնորհավորանքներ ստացավ. 60 տարեկանում նա երրորդ անգամ մայր դարձավ: Նմանատիպ մեկ այլ լուր էլ ստացվել է Ադիգեյի Հապետությունից: Այնտեղ մի կին 51 տարեկանում առաջին անգամ ծննդաբերել է և երկվորյակներ ունեցել: Երջանիկ մայրը քսան տարուց ավելի փորձում էր հղիանալ, բայց ապարդյուն: Այս և շատ այլ պատմություններ ապացուցում են, որ տարիքը երեխա ունենալուն խոչընդոտ չէ: Գլխավորը բժշկների բոլոր ցուցումներին հետևելն է:   
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.11.2026
Դիտվել է 1200 անգամ
02.11.2026
Դիտվել է 1064 անգամ
03.11.2026
Դիտվել է 388 անգամ
04.11.2026
Դիտվել է 335 անգամ
05.11.2026
Դիտվել է 263 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster