Ամերիկյան ռեալիթի շոուների եւ բարձրաշխարհիկ երեկույթների աստղ Քիմ Քարդաշյանը ժամանում է Հայաստան։ Այդ մասին նա տեղեկացրել է նաև Instagram-ի իր էջում։
Ակնկալվում է, որ նրան կուղեկցի նաև ավագ քույրը՝ Քորնին։ Հենց նրա հետ լուսանկարն է Քիմը զետեղել Instagram-ում մակագրելով․ «Մենք Հայաստան ենք գնում»։
Աստղը մինչ այս հայտարարել էր, որ մտադիր է իր Skims ապրանքանիշը բերել Հայաստան՝ նպատակ ունենալով նպաստել առևտրի ոլորտի զարգացմանը և «հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը»։
Նշենք, որ Քիմ Քարդաշյանը Երեւանում կլինի հոկտեմբերի 6-9-ը «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով։
05-08-2026 10:49 Արիանա Գրանդեն հայտարարել է կարիերայի ընդմիջման մասին: People-ի տվյալներով՝ երգչուհին սեպտեմբերին իր Eternal Sunshine համաշխարհային շրջագայության ավարտից հետո կդադարի ելույթ ունենալ և ժամանակավորապես կհրաժարվի հրապարակային ելույթներից: Դրա պատճառը արտիստուհու շուրջ ստեղծված «անվերջ և մշտական հանրային ուշադրությունն» է, որը վերջերս սրվել է նրա ծայրահեղ քաշի կորստի մասին քննարկումների ֆոնին:
05-08-2026 10:46 Թոմ Հոլանդի մասնակցությամբ նոր սուպերհերոսական «Սարդ-մարդ. Նոր օր» ֆիլմը համաշխարհային և ներքին կինովարձույթի ռեկորդներ է սահմանում: Այ նդարձել է տարվա ամենամեծ բլոկբաստերներից մեկը: Variety-ի տվյալներով՝ միայն առաջին հանգստյան օրերին այն համաշխարհային վարձույթում հավաքել է 927 միլիոն դոլար: Ֆիլմը գերազանցել է բոլոր նախորդ մասերը և դարձել 2026 թվականի ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմը:
05-08-2026 10:38 2026-ի հունիսի սկզբին ամերիկյան մի փոքրիկ քաղաքում տեղի ունեցավ մի բան, որը ցնցեց ամբողջ աշխարհը։ Ոստիկանությունը հայտնաբերեց 16 երեխաների, որոնք փակված էին տեղի տան փոքրիկ սենյակում։ Ոստիկանության տվյալներով՝ 18 ամսականից մինչև 18 տարեկան երեխաները նման էին «վայրի կենդանիների»։ Նրանցից ոչ մեկը չէր կարողանում կարդալ կամ գրել, իսկ ոմանք նույնիսկ` խոսել։ Ավելին, նրանց այսպիսին դարձրել էր ոչ թե սարսափելի սերիական մոլագարը, այլ նրանց ծնողները։ Վերջիններս, ինչպես նաև նրանց տատիկը, ներկայումս կալանքի տակ են։ Եթե մեղավոր ճանաչվեն բոլոր մեղադրանքներով, ըստ The New York Post-ի, նրանք կարող են դատապարտվել մինչև 192 տարվա ազատազրկման։
05-08-2026 03:42 Դուա Լիպան և Քալում Թըրները որպես ամուսնական զույգ իրենց դեբյուտը կատարեցին կարմիր գորգի վրա։ Զույգը ներկա գտնվեց «Միայն մեկ գիշեր» ֆիլմի պրեմիերային, որտեղ Թըրները խաղում է գլխավոր դերը։ Ցուցադրությունը տեղի ունեցավ Նյու Յորքի SVA թատրոնում։ Սա ռեժիսոր Ուիլ Գլաքի վերջին ֆիլմն է, որը հայտնի է «Թեթև վարքով գերազանցիկը», «Փիթեր ճագարը» և «Ընկերներական սեքս» ֆիլմերով։
03-08-2026 02:14 Ամեն ամառ հիշվում է իր շքեղ, գրեթե թագավորական հարսանիքով: Այս տարի բարձրաշխարհիկ իրադարձությունների գագաթնակետը, հավանաբար, կլինի Կրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի հարսանիքը, որը, ըստ պորտուգալական լրատվամիջոցների, տեղի կունենա հաջորդ շաբաթավերջին: Զույգը, ըստ լուրերի, որոշել է ամուսնանալ Մադեյրա կղզում, որտեղ մեծացել է ֆուտբոլիստը: Արարողության հիմնական մասը տեղի կունենա Ֆունշալի տաճարում, որից հետո նորապսակները և հյուրերը կուղևորվեն տոնական խնջույքի՝ հինգաստղանի Savoy Palace հյուրանոցում: