Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 16-22-ը 2019 թ․

15.09.2019

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 16-22-ը. Խոյ

Խոյեր, աստղերը ողջ շաբաթվա ընթացքում ձեզ տրամադրել են հիանալի տրամադրություն և օգնություն բոլոր հարցերում: Օգտվեք դրանից: Այժմ լավ ժամանակ է գումարային հարցերը լուծելու, ձեր երազանքի աշխատանքը ստանալու և այն անձի գտնվելու վայրն իմանալու, որին երկար ժամանակ սիրահարված եք: Սպասվում են նաև նվերներ և անակնկալներ երեխաների կողմից:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 16-22-ը. Ցուլ

Կարող եք պլանավորել բաներ, որոնք նախկինում մտահոգություն էին առաջացնում: Այժմ դուք ի վիճակի եք կայացնել անսպասելի և շատ հաջող որոշումներ: Նոր ծանոթությունները հաճելի և օգտակար կլինեն: Ֆինանսական առումով պետք է զգույշ լինել. պարտքով փող խորհուրդ չի տրվում վերցնել:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 16-22-ը. Երկվորյակ

Շաբաթվա սկզբին աստղերը խորհուրդ են տալիս խուսափել սթրեսային իրավիճակներից: Որքան ավելի քիչ անհանգստություններ ունենաք, այնքան ավելի լավ կզգաք: Սիրո մեջ ձեզ հաճելի անակնկալներ են սպասում, իսկ այս նշանի որոշ ներկայացուցիչներ խոստումնալից ծանոթություններ կունենան:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 16-22-ը. Խեցգետին

Շաբաթը բարենպաստ է ֆինանսական որոշումներ կայացնելու համար: Այս շրջանում ձեր ֆինանսական վիճակը կբարելավվի: Շատ առումներով դա կարող է տեղի ունենալ մասնագիտական գործունեության հաջողությունների և ֆինանսների ռացիոնալ օգտագործման շնորհիվ: Հանգստյան օրերը հարմար են գնումներ կատարելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 16-22-ը. Առյուծ

Շաբաթվա սկզբում դուք կունենաք շատ գործեր թե տանը, թե աշխատավայրում: Ղեկավարությունը հաճախ կարող է փոխել առաջադրանքները, և ձեզ համար դժվար կլինի հարմարվել: Ընտանիքում ևս կարող է նյարդային իրավիճակ ստեղծվել, քանի որ նրանք ինչ-որ բաներ ակնկալում են ձեզնից, բայց ժամանակը կարող է ձեզ չբավարարել ամեն ինչ հասցնելու համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 16-22-ը. Կույս

Այս շաբաթ նվիրվեք մասնագիտական խնդիրներին: Բայց մի խառնեք աշխատանքը և անձնական հարաբերությունները: Նոր ռոմանտիկ ծանոթությունների համար շաբաթն ամենահարմարը չէ: Եղեք հետևողական ձեր գործողություններում, մի արեք կանխամտածված անիրականանալի խոստումներ և մի ստանձնեք ավելի պարտավորություններ:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 16-22-ը. Կշեռք

Մոտ ապագայում դուք կարող եք հայտնվել երկու կրակի միջև: Հետևաբար, փորձեք նախապես մտածել նահանջի ճանապարհի կամ մարտավարության մասին, որը թույլ կտա խուսափել այս իրավիճակից: Դուք կարող եք կորուստներ կրել անկանխիկ վճարումների մեջ: Ուշադրություն. շաբաթը տրավմատիկ է:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 16-22-ը. Կարիճ

Ամենայն հավանականությամբ, դուք ստիպված կլինեք կենտրոնանալ զուտ նյութական գործնական խնդիրների լուծման վրա, որոնք կապված են տան բարեկարգման և ընտանիքի հետ: Շաբաթվա վերջում խորհուրդ է տրվում գնումներ կատարել տան համար, դրանք ձեզ երկար կծառայեն և կդառնան սև ուժերից պաշտպանող յուրահատուկ հմայիլ:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 16-22-ը. Աղեղնավոր

Դուք լի կլինեք ստեղծագործական ոգևորությամբ և ներշնչանքով: Այն, ինչ նախատեսում եք իրականացնել առաջիկա օրերին, հաջողության կհասնի: Հանգստյան օրերին նախատեսեք գնումներ կատարել: Առևտրի գործընթացն ինքնին կարող է հաճելի գործընթաց լինել, իսկ կատարած գնումները՝ գործնական:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 16-22-ը. Այծեղջյուր

Ժամանակն է ձեռնամուխ լինել այն գործերին, որոնք հետաձգված էին: Մասնագիտական խնդիրները լուծելիս պետք է լսել ավելի փորձառու գործընկերների խորհուրդները: Շաբաթվա կեսերից մինչև վերջ ձեր կյանքում կմեծանա ընկերների դրական դերակատարությունը: Սա լավ ժամանակ է նոր ծանոթությունների և ընկերական շփումների համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 16-22-ը. Ջրհոս

Լավ ժամանակաշրջան է ձեր ծրագրերն իրականություն դարձնելու համար: Համոզված եղեք, որ դուք ճիշտ եք: Մարդիկ, ովքեր փորձում են համոզել ձեզ փոխել ձեր տեսակետը, ամենայն հավանականությամբ, սխալվում են: Ուղևորությունները հաջող կլինեն: Կարող եք հաջողություն գրանցել ուսման մեջ և տեղեկատվության հետ աշխատելիս:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 16-22-ը․ Ձկներ

Այս շաբաթը ոչ մի կարևոր փոփոխություն չի խոստանում: Մի խառնվեք որևէ հակամարտության, մի՛ թուլացեք և մի շեղվեք երկրորդական հարցերի վրա: Փորձեք ինքներդ կազմակերպել ձեր աշխատանքը և ժամանցը: Օգտակար է առողջարարական գործընթացներ սկսելը:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 11218 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 6-12-ը 2026 թ․

06.07.2026
Մերկուրիի հետադարձ շարժման երկրորդ շաբաթն է, և հենց նոր է մոլորակը սկսում հասնել իր «վնասակարության» գագաթնակետին։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 29-ից հուլիսի 5-ը 2026 թ․

29.06.2026
Այս անգամ Մերկուրին հենց երկուշաբթիից սկսում է իր հետադարձ ցիկլը՝ ապահովելով, որ բոլորն անմիջապես զգան դրա բացասական ազդեցությունը: Սակայն, չնայած հետադարձ շարժման ջանքերին, կենդանակերպի շատ նշաններ այս շաբաթ հաջողություն կունենան:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 22-28-ը 2026 թ․

22.06.2026
Սա Մերկուրիի երկարատև հետադարձ շրջանից առաջ վերջին շաբաթն է։ Այն հաջողակ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար, հատկապես սիրային գործերում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 15-21-ը 2026 թ․

15.06.2026
Հանգիստ և չեզոք շաբաթ կլինի. նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Ամեն ինչ կախված կլինի բացառապես ձեր տրամադրությունից և ներդրած ջանքերից:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 8-14-ը 2026 թ․

08.06.2026
Դուք ստիպված չեք լինի չափազանց շատ ջանք գործադրել կամ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց՝ վայելեք աստղերի նվերները:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 1-7-ը 2026 թ․

01.06.2026
Այյս շաբաթը մարտահրավերներով լի և անհանգիստ կլինի կենդանակերպի շատ նշանների համար. աստղերը պարզապես այդպես են դասավորված։ Բայց դրական վերաբերմունքը և արևոտ լավատեսությունը ձեզ կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-07-2026 12:01
Շակիրան, կարծես, վերականգնել է սիրո հանդեպ իր հավատը Ժերար Պիկեի հետ ցավալի բաժանումից հետո: Վերջերս պապարացիները երգչուհուն բռնացրել են մեքսիկացի դերասան Մանուել Ռուլֆոյի ընկերակցությամբ, և կարծես, սա ավելին է, քան պարզապես պատահական հանդիպում: Աստղը առայժմ լռում է, բայց փաստը մնում է փաստ. նա շողում է, և արդեն համացանցում շատ են ենթադրությունները հնարավոր սիրավեպի մասին:
07-07-2026 11:43
Փարիզում տղամարդկանց նորաձևության ցուցադրությունների ավարտից անմիջապես հետո քաղաքը կրկին լցվել է նորաձևության սիրահարներով։ Ավանդաբար, Men's Fashion Week–ից անմիջապես հետո սկսվում է Բարձր նորաձևության շաբաթը։ Առաջիկա մի քանի օրերի ընթացքում առևտուրը իր տեղը կզիջի երևակայությանը, իսկ դիզայներները կզբաղվեն ոչ թե հագուստի, այլ իրական արվեստի գործերի ստեղծմամբ։ 2027 թվականի աշուն/ձմեռ սեզոնի բացումը կրկին վստահվել է Schiaparelli–ին։
07-07-2026 11:31
Հայտնի բիոհաքեր Բրայան Ջոնսոնի մոտ անբուժելի հիվանդություն է ախտորոշվել: Ըստ The New York Post-ի՝ «մարդու մոտ, ով ուզում է հավերժ ապրել» ախտորոշվել է հազվագյուտ հիվանդություն, որի դեպքում ստամոքսը բառացիորեն «խժռում է ինքն իրեն»:
07-07-2026 11:29
Իրինա Շեյքը նկարահանվել է Dolce & Gabbana-ի նոր գովազդային արշավում՝ հայտնվելով Your Devotion օծանելիքին նվիրված տեսանյութում: Տեսանյութը ապրանքանիշի սոցիալական ցանցերում հրապարակվելուց կարճ ժամանակ անց մոդելը կիսվել է Նեապոլում տեղի ունեցած նկարահանումների կադրերով:
07-07-2026 02:58
Վերջապես եկավ այն պահը, որին Թեյլոր Սվիֆթի երկրպագուները անհամբեր սպասում էին։ 2026 թվականի հուլիսի 2-ին Թեյլորը և Թրևիս Քելսին պաշտոնապես դարձան ամուսիններ։ Ինչպես և սպասվում էր, զույգը կազմակերպեց իսկապես շքեղ տոնակատարություն, որը արժանի էր թագավորական ընտանիքին։ Արարողությունը տեղի ունեցավ լեգենդար Մեդիսոն Սքվեր Գարդենում՝ նույն վայրում, որտեղ Քելսին մեկ տարի առաջ ամուսնության առաջարկ էր արել երգչուհուն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 1343 անգամ
06.07.2026
Դիտվել է 392 անգամ
02.07.2026
Դիտվել է 363 անգամ
03.07.2026
Դիտվել է 273 անգամ
07.07.2026
Դիտվել է 79 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster