«Ժպտացեք, և կյանքը ձեզ կժպտա»,-այսպիսի բարեմաղթանքով սկսեց երգչուհի Լինա Խաչատրյանը դեկտեմբերի 27-ի երեկոյան Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կազմակերպված իր անդրանիկ մենահամերգը:
Ծրագրում հայտնի ջազային ստեղծագործություններ էին, նաև կատարումներ` հայկական ու անձնական երգացանկից։ Ջազի սիրահար ներկաները Լինա Խաչատրյանի յուրահատուկ կատարումներին զուգընթաց վայելեցին նաև երաժիշտների` Արմեն Ավետիսյանի (դաշնակահար), Արմեն Մովսիսյանի (հարվածային գործիքներ) Մարատ Հակոբյանի (սաքսոֆոն) և Արամ Կարապետյանի (բասկիթառահար) նվագակցությունն ու իմպրովիզացիաները։
«Ջազ երեկո`Լինա Խաչատրյանի հետ» խորագրով համերգը ամանորյա լավ նվեր էր մայրաքաղաքի երաժշտասեր հանրությանը։ Երգչուհին շնորհավորելով հանդիսատեսներին գալիք տոների առիթով՝ խոստացավ առաջիկայում նոր հաճելի անակնկալներ մատուցել, մասնավորապես՝ իր հեղինակային երգի տեսահոլովակի թողարկումը։
09-11-2026 10:50 Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը:
09-11-2026 10:26 Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41 Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է:
09-11-2026 05:47 Մեգան Մարքլի ընտանիքի շուրջ սկանդալն անսպասելի շրջադարձ է ստացել։ Նոյեմբերի 6-ին հաղորդվեց, որ Սասեքսի դքսուհու 82-ամյա հայրը՝ Թոմաս Մարքլ ավագը, Ֆլորիդայում ձերբակալվել է ՀԴԲ-ի կողմից։ Daily Mail-ի տվյալներով՝ ձերբակալությունը կապված է երեխաների սեռական բռնության վերաբերյալ նյութերի ենթադրյալ պահպանման հետաքննության հետ։ Նա կալանավորվել է Լեյքլենդի «Maravida Senior Living» ծերանոցում։
09-11-2026 03:34 Չինաստանում կայացած գեղասահքի ISU Գրան պրիում ոսկե մեդալը նվաճեց ճապոնացի Մոնե Չիբան՝ 224.48 միավորով: Արծաթե մեդալը բաժին հասավ ռուս Ալեքսանդրա Տրուսովային՝ ազատ և կարճ ծրագրերում հավաքեց 221.27 միավոր: Երրորդ տեղը գրավեց հարավկորեացի Լի Հա-ինը 210.79 միավորով: