Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Հե՞շտ է արդյոք ուժեղ կին լինել

24.10.2018

«Եթե ցանկանում եք, որ ինչ-որ բան լավ արվի, ինքներդ արեք դա»: Շատ կանայք մինչև այժմ ապրում են այս կարգախոսով` իրենց ուսերին տանելով պատասխանատվության ծանր բեռ և փորձելով մտերիմներին հեռու պահել խնդիրներից: Սակայն պե՞տք է արդյոք: Այն, թե ինչ վտանգներ է սպասում ամեն ինչի պատասխանատու կնոջը ներկայացրել են հոգեբանները:

 Պետք է հիշել հասարակ սկզբունք՝ պատասխանատվությունը քայքայում է կնոջը, իսկ տղամարդուն ավելի ուժեղ է դարձնում: Սակայն շատ կանայք միշտ չէ, որ պատրաստ են ստուգել այս ճշմարտությունը իրենց փորձով: Եվ շատ իզուր: Մենք սովոր ենք լինել խելացի, ինքնուրույն և ուժեղ ու միաժամանակ բողոքել, որ տղամարդիկ անպիտան են դառնում: Եվ իզուր, իրականում մենք ենք նրանց այդպիսին դարձնում:

Պատասխանատվությունը խիստ կառուցվածք է, ոչ կանացի: Եթե կինը իր վրա է վերցնում պատասխանատվությունը, նրա մեջ սկսում են գերակշռել տղամարդկային էներգիաները: Նա կորցնում է իր կանացիությունը, սկսում է առողջական բարդություններ ունենալ և խնդիրներ՝ տղամարդկանց հետ: Որովհետև այդպիսի իրավիճակում տղամարդը կամ դառնում է անպիտան կամ փախնում նրա մոտ, ով իրեն վստահում է:

Կանխարգելիչ գործողություններ. նույնիսկ եթե ձեզ թվում է, որ նրա լուծումները խելացի չեն, մի շտապեք նրան ասել այդ մասին: Հաճախ խորհրդակցեք նրա հետ, սակայն երբեք մի քննադատեք և մի վերահսկեք: Սկզբում դժվար կլինի վերակազմվել, սակայն կա հիանալի վարժություն, որը կօգնի ձեզ:

 Պատասխանատվության բեռի հանում

600x580

1. Խորը շունչ քաշեք և փակեք աչքերը: Արտաշնչման ժամանակ հիշեք այն պահերը, երբ դուք ձեզ առավելագույն պատասխանատաու էիք զգում, երբ գիտեիք, որ ձեր որոշումներից շատ բան է կախված, երբ դուք էիք պատասխան տալիս ամեն ինչի համար: Դուք զգում եք հսկա պատասխանատավություն ձեր աշխարհի համար, նրա համար թե ինչ է դրանում կատարվում, ձեր համար:

 2. Փորձեք տեսնել ձեր պատասխանատվության կերպարը, ինչպիսին է այն, ինչ գույն, ինչ ձև wuni: Զգացեք մարմնի որ մասում է այն գտնվում: Զգացեք նրա ծանրությունը, զգացեք, թե որքան եք դուք հոգնել նրա հետ ապրելով:

 3. Դուք զգում եք, թե որքան ծանր է պատասխանատվության բեռը: Եվ երբ պատրաստ եք այն փոխանցել, դուք վեր եք կենում, շրջվում 180 աստիճանով և պատկերացնում ձեր առջև տղամարդու, ում դուք պատրաստ եք այն տալ:

 4. Դուք կարող եք զգալ, թե որքան դժվար է տալ իշխանությունը, ինչ-որ մեկին վստահել կյանքը, փոխանցել պատասխանատվությունը, սակայն ձեր առջև տեսնում եք տղամարդուն, ով միգուցե բավականին երկար սպասում էր դրան: Շունչ քաշեք, արտաշնչելու ժամանակ փոխանցեք պատասխանատվությունը նրան:

5. Հետևեք, թե ինչ է նրա հետ կատարվում, ինչի է նա վերածվում: Հետևեք, թե ինչ է տեղի ունենում տղամարդու հետ, փոխվու՞մ է նա արդյոք: Որպես կանոն, նրա ուսերը ուղղվում են և նա աչքի առաջ ավելի ուժեղ է դառնում: Իսկ դուք հակառակը, սկսում եք զգալ թեթևություն և անհոգություն, հասկանալով,թե որքան եք հոգնել տանելու որոշում ընդունելու բեռը:

 Կրկնեք այս վարժությունները կանոնավոր կերպով՝ մինչև թեթևություն զգալը:

 Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 10645 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք

25.06.2026
Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2026 11:28
Քայլի Ջենները թողարկել է արհեստական ինտելեկտով աշխատող ակնոցներ և դարձել արևային ակնոցների նոր գովազդային արշավի դեմքը: Արհեստական ինտելեկտով աշխատող Ray-Ban-ի ակնոցները, որոնք թույլ են տալիս նկարահանել առաջին դեմքից, արդեն որոշ ժամանակ է՝ հիթ են սոցիալական ցանցերում: Ակնոցը ներառում է տեսախցիկ, միկրոֆոն և վիջեթների հասանելիություն: 
03-07-2026 11:21
Էքստրեմալ սպորտի ռուս սիրահարներ Իվան Բիրկուսը և Անժելա Նիկոլաուն բարձրացել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողին։ Հենց 440 մետր բարձրության վրա էլ Բիրկուսն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը չի գնահատել ռոմանտիկ ժեստը. զույգը ձերբակալվել է, և այժմ, ըստ ABC News-ի, նրանց ազատազրկում է սպառնում։
03-07-2026 11:15
Ամերիկացի անփորձ ալպինիստուհուն հաջողվել է ողջ մնալ այն բանից հետո, երբ սարից ընկել է ձյան մեջ՝ թռչելով ընդհանուր առմամբ մոտ 457 մ: Այս մասին հայտնել Է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 31-ամյա կինը խմբի կազմում, որը ներառում էր նաեւ սկսնակ լեռնագնացներ, բարձրանում էր Կալիֆորնիա նահանգի Շաստա լեռը: Ինչ-որ պահի կինը տապալվել է, բայց նրան հաջողվել է ողջ մնալ։
03-07-2026 10:55
Ինդոնեզիայում կնոջն առաջին անգամ հրապարակավ ծեծել են փայտով՝ «սոցցանցերում անպարկեշտության» համար: Ցնցող միջադեպ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Աչեհ նահանգում։ Տեղի բնակչուհին դարձել է առաջին մարդը, որը կրել է դաժան հրապարակային պատիժ «ուղիղ եթերում անպարկեշտ վարքի» համար։ Ամեն ինչի պատճառը TikTok-ի հեռարձակման ժամանակ սովորական համբույրն է եղել, գրել է Daily Mail-ը։ Կրոնական ոստիկանությունը երիտասարդ զույգի գործողությունները համարել է շարիաթի կոպիտ խախտում։
03-07-2026 01:24
Հայտնի ինֆլուենսեր և «tradwife» շարժման աջակից Նարա Սմիթը, հետևորդներին հայտնել է, որ իր երկու տարեկան դստեր՝ Ուիմսի Լուի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ Աղջիկը ներկայումս բուժում է ստանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2026
Դիտվել է 999 անգամ
29.06.2026
Դիտվել է 886 անգամ
27.06.2026
Դիտվել է 369 անգամ
02.07.2026
Դիտվել է 217 անգամ
03.07.2026
Դիտվել է 110 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster