Դեռ տասնվեց տարեկան մի խենթ աղջնակ, Գարնանաբույր մի աղջնակ, Նա պառկած է ճամփին մենակ: Նա ապրում էր այն թաղերից մեկում, Ուր բոլոր մարդիկ ոսկի են դիզում, Բայց ծնողներին մի օր լքելով, Նա բոհեմ սիրող մի տղայի հետ էր իր բախտը կապել: Այդ տղան գիտեր "ես քեզ սիրում եմ" բառերն ասելով, Խելքահան անել, սրտեր նվաճել: Եվ հոգում արև՝ նրանք հեռացան, Թե ո՞ւր գնացին՝ Աստծուն էր հայտնի, Ու ջահելության թովչանքը միայն իրենց հետ տարան Եվ քաղցրությունը իրենց հանցանքի: Մի աղջնակ, Դեռ տասնվեց տարեկան մի խենթ աղջնակ, Գարնանաբույր մի աղջնակ, Նա պառկած է ճամփին մենակ: Աղջկա սիրտը ամառ թե ձմեռ միշտ նույնն էր եղել, Նա մի տենչ ուներ՝ ազատ թափառել: Նրանք երկուսով ապրում էին լոկ մեկ օրվա կյանքով, Տեղից տեղ թռչում թիթեռների նման, Տիեզերք էր պետք սրտերին նրանց, Որ սավառնեին իրար սիրելով: Աղջկա ներկան, նաև ապագան Այդ սերն էր միայն՝ չքնա՜ղ, աննմա՜ն, Որ օրհներգի պես ասում էր օրօր, Եվ քնեցնում էր հայացքը նրա երկնքում լազուր: Մի աղջնակ, Դեռ տասնվեց տարեկան մի խենթ աղջնակ, Գարնանաբույր մի աղջնակ, Նա պառկած է ճամփին մենակ: Բայց սերը նրա անշեջ էր, անմար, Չափազանց մեծ էր մի մանկահասակ աղջկա համար, Եվ ապրում էր նա իր սրտով միայն, Եվ նրա սիրտը աշխարհ էր դարձել Բայց չի հանդուրժում Աստված երբեք աշխարհները այն, Որոնց կերտողը ինքը չի եղել... Ա՜խ, սերը միակ խնջույքն էր նրանց... Մի որ էլ տղան, մի կտոր հացի որոնումներում, լքեց աղջկան, Կյանքի անիվը շուռ եկավ այնժամ, Աղջնակն զգաց քաղցի դառըն համ: Մի աղջնակ, Դեռ տասնվեց տարեկան մի խենթ աղջնակ, Գարնանաբույր մի աղջնակ, Նա պառկած է ճամփին մենակ: Մեռա՜ծ, մեռա՜ծ...
10-11-2026 10:52 Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55 Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
09-11-2026 10:50 Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը:
09-11-2026 10:26 Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41 Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է: