Քրիստեն Ստյուարթը կգլխավորի «Չարլիի հրեշտակների» նոր եռյակը
31.07.2018
Sony ստուդիան ավարտել է երբեմնի հանրահայտ «Չարլիի հրեշտակները» սերիալի նորացված տարբերակի համար դերասանուհիների ընտրությունը։ Եռյակը կգլխավորի Քրիստեն Ստյուարթը։
«Չարլիի հրեշտակները» մի ապրանքանիշ է, որը հանրաճանաչ է դարձնում կանանց ու նրանց իրավունքները, իսկ վերալիցքավորումը կտա ժամանակակից «Հրեշտակների» նոր դարաշրջանի մեկնարկը,- վստահեցնում է կինոնկարի ռեժիսոր Էլիզաբեթ Բէնքսը, ով միաժամանակ նաև այս նախագծի դերասանուհիներից է ու պրոդյուսերը։
Արդեն 2019 թվականի սեպտեմբերի 27-ին կինովարձույթում կարելի է տեսնել, թե ինչպես են թշնամիներին դիմակայում Քրիստեն Ստյուարթը, Նաոմի Սքոթը և Էլա Բալինսկայան։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4661 անգամ
Читать на русском
|