Հայտնի է, որ տնային բույսերն օգնում են մաքրել օդը տարածքում, հագեցնել այն թթվածնով և խոնավության ճիշտ մակարդակ ապահովել: Սակայն դրանց մեջ կան անհերքելի առջնորդներ, որոնք ուղղակի անհրաժեշտ է ունենալ տանը: Ահա դրանք.
Ֆիկուս
Սա բավականին դիմացկուն և ոչ կամակոր բույս է: Մաքրում է օդը վնասակար ֆորմալդեգիդներից:
Նեֆրոլեպսիս կամ Սենյակային ձարխոտ
Օգնում է առույգանալ, եթե դուք էներգիայի պակաս եք զգում, բացի այդ՝ մաքրում է օդը և կլանում հեռուստացույցի ու համակարգչի վնասակար ճառագայթումները:
Ստատիֆիլլում կամ Կանացի երջանկություն
Համարվում է, որ այս ծաղիկը տուն բերում է սեր և երջանկություն, այդ պատճառով այն շատ տարածված է: Բացի այդ այս բույսը կլանում է ավելորդ խոնավությունն, որի պատճառով շատ հարմար է խոնավ տարածքների համար:
Սանսեվիերիյա
Այս բույսն ուղղակի հրաշքներ է գործում: Այն մաքրում է օդը, մեծ քանակությամբ թթվածին է արտադրում: Խնամքի մեջ այն ընդհանրապես կամակոր չէ, չի պահանջում հաճախակի ջրել և հատուկ տեղ: Այն իրեն լավ կզգա բնակարանի յուրաքանչյուր անկյունում: Ի դեպ, ըստ ֆեն-շուի՝ այն ունակ է նաև կլանել բացասական մտքերը և էներգիան:
Կալանհոե
Այս ծաղկի հայրենիքը Մադագասկարն է: Լավ է չոր օդ ունեցող տարածքների համար, քանի որ օգնում է խոնավությունը բարձրացնել: Այն պետք է հաճախակի ջրել, սակայն շատ լույս այն չի պահանջում: Ի դեպ, հանրության մեջ այն հայտնի է որպես բուժիչ բույս, որն օգտագործում են տարբեր բորբոքումների բուժման համար: Կալանհոեն նաև պաշտպանում է տունը և վերացնում բացասական էներգիան:
14-07-2026 10:23 Շոգ եղանակին նկատվող ոտքերի այտուցները շատերը հաճախ վերագրում են հոգնածությանը կամ երկար կանգնած մնալուն։ Սակայն այս ախտանիշը կարող է վկայել ոչ միայն կենսակերպի առանձնահատկությունների, այլև սրտանոթային, երակային կամ ավշային համակարգի լուրջ խնդիրների մասին։ Ըստ բժշկների՝ ոտքերի այտուցների առաջացման պատճառները բազմազան են։ Դրանք կարող են պայմանավորված լինել ավշային շրջանառության խանգարմամբ, երակային հիվանդություններով, սրտային կամ երիկամային խնդիրներով, ինչպես նաև նստակյաց կենսակերպով, ավելորդ քաշով և հոդային հիվանդություններով։ Շոգ եղանակին այտուցներն առավել հաճախ են արտահայտվում, քանի որ բարձր ջերմաստիճանը նպաստում է հեղուկի կուտակմանը ստորին վերջույթներում։
14-07-2026 10:07 Ավստրալիացի գիտնականները հաստատել են, որ տղամարդիկ զգալիորեն ավելի հակված են, քան կանայք, դադարեցնելու ուշադիր լսելը և զրուցակիցներին պատասխանելը բազմակի առաջադրանք կատարելիս: Հեղինակները ենթադրում են, որ տղամարդիկ ենթագիտակցորեն կարող են զրույցը համարել ավելի ցածր առաջնահերթություն, քան մյուս գործողությունները, կամ այնքան կենտրոնացած լինել առաջադրանքի վրա, որ պարզապես չեն նկատում զրույցը։ Այս ազդեցությունը կարող է բացատրել այն տարածված կարծրատիպը, որ կանայք ավելի լավ են միաժամանակ մի քանի գործ անելու մեջ․ տարբերությունը հիմնականում վերաբերում է հաղորդակցությունը պահպանելու ունակությանը, այլ ոչ թե այլ առաջադրանքների կատարմանը։
14-07-2026 04:13 ԱՄՆ-ում 44-ամյա Լարրի Միլլեթը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի հունվարին անհետացած իր կնոջ՝ Մայայի առաջին աստիճանի սպանության մեջ: Քննության տվյալներով՝ կնոջ անհետացումից մի քանի ամիս առաջ Լարրին դիմել է մի կնոջ, որն իրեն վհուկ էր անվանում՝ փորձելով պահպանել ամուսնությունը: Նա ավելի քան 11 հազար դոլար է ծախսել տարբեր «ծեսերի» և կախարդանքների վրա, ներառյալ հարաբերությունները վերականգնելու փորձերը, իսկ ավելի ուշ՝ խնդրանքներով, որպեսզի «Մայային վերացնեն»: Կնոջ անհետացումից հետո գերբնական գործունեությանն ուղղված նրա զբաղմունքերը դադարել են:
14-07-2026 01:23 Fanboy Expo 2026-ում Շայա ԼաԲաֆը անկեղծորեն խոսել է այն խնդիրների մասին, որոնք իր հայրը առաջացրել է «Գանձ» և «Չարլիի հրեշտակները» ֆիլմերի նկարահանման հրապարակում՝ հայտնի դերասանուհիներին հետապնդելով։ «Իմ հայրը՝ Ջեֆրի ԼաԲաֆը, շատ անգամներ հեռացվել է նկարահանման հրապարակներից», - ասել է «Լույս Սթիվենսի հետ» ֆիլմի 40-ամյա աստղը։ «Նա մի անգամ հետապնդել է Սիգուրնի Ուիվերին», - նշել է Disney Channel-ի նախկին դերասանը «Տրանսֆորմերների» վերամիավորման մասին քննարկման ժամանակ։ «Դերասանուհին ապտակել է նրան... «Գանձ» ֆիլմի նկարահանման հրապարակում»։
13-07-2026 10:20 Վերջին ամիսներին Ռիհաննայի հնարավոր հղիության մասին լուրերը շատ են տարածվել։ Երգչուհու կերպարը ենթադրությունների տեղիք է տվել. պապարացիները նրան ավելի հաճախ են լուսանկարում մեծ չափերի հագուստով, քան նախկինում։ Այնուամենայնիվ, լուրերը, կարծես, հաստատվել են. չնայած երգչուհու պնդմանը, որ երեք երեխան բավարար է իր համար, հաղորդվում է, որ նա կարող է սպասել իր ընտանիքի ևս մեկ անդամի։ Այս մասին հայտարարել է ազդեցիկ Քսենիա Շիպիլովան։ Նա պնդում է, որ Լոս Անջելեսում իր ընկերները կիսվել են գաղտնիքով։ Նրանք բացահայտել են, որ Ռիհաննան ոչ միայն հատուկ իրավիճակում է, այլև հղի է երկվորյակներով։