Ինչպես վերացնել ուշանալու սովորությունը
25.01.2018
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները շատ հաճախ համարվում են ոչ ճշտապահ և միշտ ուշացող` ժամադրություններին, աշխատանքային հանդիպումներին, կինոդիտումներին, ընտանեկան տոնակատարություններին:
Միգուցե սկզբից դա հաճելի թվա, սակայն եթե այդ վնասակար սովորությունը կրկնվում է անընդհատ, ապա դուք չեք կարող հավակնել կարյերայի աճին, բարձր վարձատրվող աշխատանքին, ընկերների հետ շփմանը և երջանիկ ամուսնական կյանքին:
Ուշացող մարդը անվստահություն է ներշնչում և վրդովվեցնում շրջապատը, ինչը հասկանալի է: Բավական է, ժամանակն է փոխվել:
Վերլուծեք իրավիճակը: Նստեք և մտածեք. ինչո՞ւ եք դուք մշտապես ուշանում, ինչն է ձեր անճշտապահության պատճառը և ինչո՞ւ ձեզ պարտադիր պետք է ազատվել այդ վնասակար սովորությունից:
Որպես կանոն, շատ կանայք ուշանում են սեփական ժամանակը ճիշտ բաշխել չկարողանալու պատճառով: Այս դեպքում սովորեք գրանցել կարևոր իրադարձությունները և հանդիպումները, հեռախոսում հիշեցումներ դրեք, հանդիպմանը նախապես հավաքվեք:
Եթե դուք ուշանում եք միայն աշխատանքից, ապա 30 րոպե շուտ արթնացեք և ուշ մի քնեք գիշերը: Ոմանք ուշանում են չափազանց զբաղված լինելու և դուրս գալուց առաջ շատ գործ ունենալու պատճառով: Այդ դեպքում պետք է չխառնել բոլոր գործերը և խնդրել ընտանիքի անդամներին օգնել ու տնային գործերը տեղաբաշխել:
Մշտապես ուշացող կանայք կարող են ժամանակը փոքր-ինչ առաջ տալ: Այս հոգեբանական հնարքը օգնում է նույնսիկ վառ անճշտապահներին:
Չուշանալու համար պետք է ուղղակի ցանկանալ չուշանալ: Միգուցե անգիտակցաբար դուք չեք կարևորում այն աշխատանքը, որը ունեք, կամ այդ ճանապարհով փորձում եք ուշադրություն գրավել: Սակայն իրականում դա ողջունելի չէ: Իմացեք, որ մշտապես ուշանում են անկիրթ և մեծամիտ մարդիկ: Երբ դուք արդեն որոշեք ձեր կյանքի առաջնահերթությունները, ապա ուշանալու վատ սովորությունը ձեզ մեկընդմիշտ կլքի:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 7096 անգամ
Читать на русском
|