Ինչ գույնի հագուստով դիմավորեն 2018-ը կենդանակերպի տարբեր նշանները
20.12.2017
Ամանորն արդեն շատ մոտ է, իսկ դուք դեռ չե՞ք որոշել ինչով եք այն դիմավորելու։ Աստղաբանները կարող են ձեզ հուշել։ Ահա ինչ գույներն են նրանց կարծիքով հաջողություն բերելու կենդանակերպի 12 նշաններին նոր՝ 2018 թ-ին։ Մասնագետները կհուշեն, թե ինչպես գերել Դեղին Հողագույն Շան սիրտը և համոզել նրան ձեզ ամեն ինչում օգնել։
Խոյ
Այս կրակոտ նշանին անհրաժեշտ է վառ տեսք ունենալ, այդ պատճառով նրանց կսազեն կարմիրի երանգները։ Դրանց օգնությամբ դուք կկարողանաք գրավել հաջողությունը, իսկ այս գույների էներգիան ձեզ լրացուցիչ ուժ կհաղորդի, ինչի շնորհիվ հաջորդ տարին ձեր համար կարող է ավելի արդյունավետ դառնալ։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին կսազեն ռոմանտիկ կերպարներ՝ կոկտեյլային զգեստներ՝ վարդագույն, մարջանագույն և դեղին գույն։ Այս զգեստով դուք շատ կանացի տեսք կունենաք, իսկ ձեր արտաքին տեսքը պատեհ կլինի ամանորյա գիշերվա համար։
Ցուլ
Ողջ կյանքի ընթացքում Ցուլերը մշտապես ինչ-որ բանով անհանգստացած են, և նույնիսկ աննշան մանրուքը կարող է նրանց մոտ բացասական մտքեր բերել։ Ամոնորը տոնելու ժամանակ անհրաժեշտ է հանգիստ լինել, այդ պատճառով ձեզ կսազեն երկնագույն կամ կապույտ գույնի երանգները։ Այս գույներն ունեն հանգստացնող ազդեցություն և ամանորյա գիշերն արդեն ոչինչ չի ստիպի ձեզ անհանգստանալ։
Երկվորյակ
Այս նշանի ներկայացուցիչները շատ են սիրում ուշադրություն գրավել։ Նրանք իրենց միանշանակ լավ չեն զգա, եթե ձուլվեն այլ մարդկանց հետ։ Այսպիսի անհաջողությունից խուսափելու համար, ձեր կերպարին ավելացրեք ոսկեգույն և արծաթագույն աքսեսուրաներ։ Առաջինը դա կգրավի հարստություն և հաջողություն, այդ պատճառով գալիք տարին ձեզ հիասթափություն չի պատճառի։ Երկրորդը, դրանց օգնությամբ դուք կկարողանաք հասնել ցանկալի արդյունքի և ողջ գիշերվա ընթացքում գրավել հիացած հայացքներ։
Խեցգետին
Խեցգետնի ռոմանտիկ բնավորությունը նրա տարբերակիչ գծերից է և դա անհրաժեշտ է ընդգծել նրա կերպարում։ Դրա համար ընտրեք նուրբ-վարդագույն, դեղին և երկնագույն երանգներ։ Բացառեք խիստ զգեստները և կոստյումները։ Թեթև զգեստները ձեզ հմայք և նրբագեղություն կհաղորդեն։ Տղամարդկանց կսազեն թեթև վերնաշապիկները, որոնք չեն սահմանափակի նրանց շարժումները։ Մի մոռացեք, որ տոնին դուք զվարճանալու եք, այդ պատճառով պետք է ձեզ ազատ զգաք։ Եթե դուք ցանկանում եք ընդգծել ձեզ բնորոշ խորհրդավորությունը, ձեզ կսազի յուրահատուկ կարնավալային դիմակը։
Առյուծ
Վառ և էքսցենտրիկ բնավորությունը չպետք է մնա աննկատ։ Անպայման ընդգծեք ձեր գծերը տոնական կերպարում։ Դրանում ձեզ կօգնեն վառ-կարմիր հագուստը և ոսկեգույն աքսեսուարները։ Այսպիսի միության օգնությամբ դուք կկարողանաք առանձնացնել ձեր վեհ կերպարը։ Առյուծի համար ամենահաճելի հաճոյախոսությունը դա շրջապատի հիացած հայացքներն են։
Կույս
Այս նշանի ներկայացուցիչները սիրում են շքեղ և գեղեցիկ տեսք ունենալ։ Այդ պատճառով նրանց կսազեն զմրուխտագույն, ոսկեգույն և շոկոլադե երանգները։ Դրանց օգնությամբ դուք կգրավեք հարստություն, իսկ ձեր պլանները հաջողությամբ կիրականացվեն։ Մի չարաշահեք աքսեսուարների հետ, մի մոռացեք, որ նույնիսկ ամենագեղեցիկ զգեստը կարելի է փչացնել մեծ քանակությամբ բիժուտերիայով։ Եթե դուք ցանկանում եք լրացնել ձեր կերպարը, ապա ընտրեք թանկարժեք զարդեր։
Կշեռք
Այս կենդանակերպի նշանին կսազեն կապույտի ցանկացած երանգները, ու հենց այդ գույնը Կշեռքներին հաջողություն կբերի 2018թ-ին։ Տարվա նշանին ուրախացնելու համար կարելի է կերպարին ավելացնել մորթյա պարագաներ։
Կարիճ
Այս նշանին բնորոշ է բացառիկությունը, այդ պատճառով զգեստը նույնպես պետք է յուրահատուկ լինի։ Կարևոր է կերպարում օգտագործել կարմիրը, մարջանագույնը կամ նարնջագույնը։ Հենց այս գույները ձեզ ամբողջ տարվա համար էներգիայով կլցնեն։ Խուսափեք աչք ծակող զգեստներից։ Եթե դուք ցանկանում եք ուշադրություն գրավել, արեք դա գեղեցիկ աքսեսուարների օգնությամբ։ Շատ խորը դեկոլտեն և չափազանց կարճ զգեստները կարող են թյուր կարծիք ստեղծել։
Աղեղնավոր
Այս նշանի ներկայացուցիչները համարձակ են և սիրում են ուշադրություն գրավել։ Զարմանալի չէ, որ եթե ամանորյա գիշերը դուք ցանկանաք ձեր վրա հայացքներ գրավել։ 2018-ին ձեզ հաջողություն կբերի մանուշակագույնը։ Հաշվի առեք դա ամոնորյա զգեստը ընտրելիս։ Եթե հաջորդ տարում դուք ցանկանում եք հաջողության հասնել, ապա որպես աքսեսուար գլխարկ օգտագործեք։
Այծեղջյուր
Հաճախ Այծեղջյուրներն իրենց կյանքը մռայլ և ձանձրալի են պատկերացնում։ Կերպարին թեթևություն և կենսուրախություն հաղորդելու համար նախապատվությունը տվեք կանաչ, դեղին և երկնագույն երանգներին։ Օրիգինալ տեսք ունենալու համար հագեք զգեստ կամ կանաչ գույնի կոստյում և զարդարեք այն ծաղիկներով։ Այդպիսի ստեղծագործական մոտեցումը կգնահատեն ոչ միայն հյուրերն այլև տարվա տիրուհին։
Ջրհոս
Դեղինը 2018-ի գլխավոր գույնն է։ Սակայն Ջրհոսներին այն նաև հաջողություն կբերի։ Այս կենդանակերպի նշանները ուժեղ խարիզմա ունեն, իսկ նրանց վառ անհատականությունը քննարկման առարկա է։ Ուշադրություն մի դարձրեք ձեզ նախանձողներին, այլ հակառակն ընդգծեք ձեր ներքնաշխարհի առավելությունները վառ հագուստի և թանկանոց աքսեսուրաների օգնությամբ։ Ոսկե զարդարանքը կդառնա ոչ միայն գեղեցիկ լրացում ձեր կերպարին, այլև կպաշտպանի ձեզ ուրիշների չար աչքից։
Ջկներ
Ջրային նշանները տարբերվում են մնացածից իրենց խորհրդավորությամբ, և դա առանձնահատուկ է հենց Ձկների պահով։ Կենդանակերպի այս ներկայացուցիչները սովորաբար ունեն ստեղծագործական ոգի, ինչն օգնում է նրանց ստեղծել յուրահատուկ կերպար և տարբերվել մնացածից։ Եթե ցանկանում եք ընդգծել ձեր խորհրդավորությունը, ապա ձեզ կսազեն երկնագույն, մանուշակագույն և արծաթագույն երանգները։ Դրանց օգնությամբ դուք ձեզ հարմարավետ կզգաք և կուրախացնեք 2018-ի տիրուհուն։
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 12424 անգամ
Читать на русском
|