Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

7 արտահայտություն, որոնք կօգնեն խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից

16.11.2017

Ահա 7 արտահայտություն, որոնք կապահովեն ձեզ կոնֆլիկտային իրավիճակներից և կօգնեն անցկացնել ձեր օրերը շրջապատի հետ ներդաշնակության մեջ:

1. «Շնորհակալություն ձեր կարծիքի համար: Ես կմտածեմ դրա շուրջ»: Երբ դուք ստանում եք անցանկալի խորհուրդ ընտանեկան հավաքի ժամանակ, օրինակ, սանրվածքը փոխելու  առաջարկ հորաքույրից, ուղղակի ժպտացեք և պատասխանեք շեղվելով այդ թեմայից: Եթե ձեզ կոպտորեն հարցրել են՝ «Դուք դեռ միայնա՞կ եք», մի պատասխանեք երկար արդարացումով: Ասեք, «Դեռ այո, սակայն իրավիճակի փոփոխության դեպքում ձեզ կտեղեկացնեմ»: Նպատակը կայանում է քաղաքավարի լինելու և խոսակցությունը դադարացնելու մեջ: Պետք չէ դրսևորել ագրեսիա և կոպիտ լինել:

2. «Կարո՞ղ ենք մենք հիմա խոսել»: Եթե այդ ժամանակ ամուսինն ուշադրություն է դարձնում և պատրաստ է շեղվել հեռսուստացույցից ու լսել, ուրեմն կարելի է շարունակել, եթե ոչ, ապա հաջորդ հարցն է «Ե՞րբ է քեզ հարմար»: Այդ ժամանակ քննարկվում է հարմար ժամանակը: Այս մեթոդը հարմար է նաև աշխատավայրում: Ձեր տնօրենը և գործընկերները կգնահատեն այդպիսի մոտեցումը:

3. «Ես ունեմ քո օգնության կարիքը: Եթե խնդրեմ, կարո՞ղ ես արդյոք...»: Շատ հաճախ լինում է այնպես, որ մարդիկ իրենց վրա չեն վերցնում պատասխանատվության իրենց բաժինը: Այդ դեպքում մարդուն ծուլության կամ անուշադրության մեջ մեղադրելու փոխարեն, ասեք նրան այն, ինչ դուք ցանկանում եք, որ նա անի: Այդ դեպքում հստակություն կլինի: Օրինակ, եթե պատրաստվում եք սուրճ խմել. «Ես կպատրաստեմ սուրճը, դու կլվանաս բաժակները, կամ հակառակը»:

4. «Եկեք քննարկենք այս հարցը լրացուցիչ տեղեկատվություն ստանալուց հետո»: Որևէ բանավեճ սկսելուց առաջ մտածեք դրա պատեհության մասին, այլապես դա կարող է մեծ խնդրի վերածվել:

600x580

5. «Ի՞նչ ի նկատի ունեք»: Երբեմն ճիշտ հարց տալն այն է, ինչ անհրաժեշտ է վեճից խուսափելու համար: Մենք միշտ ենթադրություններ ենք անում այլ մարդկանց մտադրությունների մասին: Հարցրեք, որպեսզի հասկանաք, թե իրոք ի՞նչ նկատի ուներ զրուցակիցը մինչև ենթադրություններ անելը:

6. «Դա ինձ դուր չի գալիս, եկեք այս կերպ անեք»: Վիճելու փոխարեն ձեր անհամաձայնությունը կարող եք այլ կերպ մատուցել: Կենտրոնացեք խնդրի լուծման վրա և ինքներդ առաջարկ արեք:

7. «Մտածեք իմ առաջարկի շուրջ մինչև...»: Յուրաքանչյուրին ժամանակ է հարկավոր առաջարկի շուրջ մտածելու, պատասխանալ տալու համար, առավել ևս, եթե դա իր մեջ որոշ անհարմարություններ է պարունակում: Եթե դուք չեք ցանկանում մարդու մոտ շփոթմունք առաջացնել, ուրեմն նրան ժամանակ տվեք մտածելու պատասխանը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4833 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դե՝ իհարկե

25.11.2019
«Ես քեզ պե՞տք եմ»,- Կարինեի անսպասելի այս հարցը մեխվել ու բաց չէր թողնում։

Խնամված կնոջ ութ նշան

20.11.2019
Գաղտնիք չէ, որ խնամված լինելը կնոջ գեղեցկության հիմնական բաղադրիչներից է:

Ինչ գույներով պետք է դիմավորել 2020 թ․ Նոր տարին

14.11.2019
Աստղաբաններն արդեն հայտնել են, թե ինչ երանգների հագուստներով պետք է դիմավորել առաջիկա ձմռան ամենագլխավոր տոնը։

Դիմահարդարում՝ 2020-ի Նոր տարվա համար

07.11.2019
Մասնագետներն արդեն հետազոտել են 2020 թվականի դիմահարդարման թրենդները և եզրահանգել, թե ինչպիսի դիմահարդարմամբ պետք է դիմավորել Նոր տարին։

Գեղեցկության հայկական գաղտնիքը

02.10.2019
«Արմենիա էքսպո-2019» 19-րդ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսում այցելուներից շատերին ծանոթ, իսկ մի մասի համար հաճելի հայտնություն էին «ՆԵ» ապրանքանիշով ներկայացված գունավոր լաքերի և եղունգների խնամքի պարագաները։

Ինչպես փոխել կյանքը 180 աստիճանով․ 9 խորհուրդ

09.08.2019
Ներկայացնում ենք կյանքի հիմնական իմաստնություններ, որոնք օգտակար կարող են լինել նրանց համար, ովքեր երազում են փոփոխությունների մասին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-12-2019 08:17
ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ երբեք չի ունեցել «լեսբիական սիրավեպ»:
06-12-2019 08:13
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում 23-ամյա կնոջն այրել են դատարանի ճանապարհին, որտեղ նա պետք է ցուցմունք տար երկու տղամարդկանց դեմ, որոնք մեղադրվում են նրան բռնաբարելու մեջ:
06-12-2019 07:59
«Միսս Պակիստան-2012»-ի տիտղոսակիր, «Միսս Երկիր» գեղեցկության մրցույթի մասնակից 32-ամյա Զանիբ Նավիդն ավտովթարի զոհ է դարձել: Դեպքը պատահել է ԱՄՆ-ում: Նավիդն ինքն է եղել իր Mercedes CL2 ավտոմեքենայի ղեկին:
06-12-2019 05:49
Շվեդ աշակերտուհի Գրետա Թունբերգը, որը համաշխարհային ճանաչում է ստացել որպես էկոակտիվիստուհի, դարձել է 2019 թվականի «Հանուն արժանապատիվ կենսակերպի» միջազգային պարգեւի դափնեկիր, որը շնորհում են շրջակա միջավայրի ու մարդու իրավունքների բնագավառում կատարած աշխատանքի համար եւ հաճախ անվանում են այլընտրական Նոբելյան մրցանակ։
06-12-2019 01:47
Վերոնայում ներկայացրել են Pirelli օրացույցի 47-րդ թողարկումը: Այս տարի դրա թեման է՝ «Ջուլիետայի որոնումներում»: Բոլոր լուսանկարներն արել է իտալացի ֆեշն-լուսանկարիչ Պաոլո Ռովերսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ դեկտեմբերի 2019 թ

01.12.2019
Ապրեք վստահությամբ, որ ամեն ինչ կստացվի: Մոլորակները դեկտեմբերին ձեր մեջ կարթնացնեն ամեն ինչում լավագույնը և առաջինը լինելու gանկություն:

LADYNEWS TV
27-ամյա Սելենա Գոմեսը մեկ շաբաթվա ընթացքում թողարկել է իր երկրորդ տեսակոլովակը։ Հոկտեմբերի 24-ին ներկայացվել է Look At Her Now երգի հոլովակը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.12.2019
Դիտվել է 12549 անգամ
01.12.2019
Դիտվել է 2771 անգամ
02.12.2019
Դիտվել է 2128 անգամ
02.12.2019
Դիտվել է 842 անգամ
04.12.2019
Դիտվել է 780 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster