1. Լինել առնվազն 3 եվրոպական մայրաքաղաքներում 2. Ստանալ վարորդական իրավունք 3. Կենսագրականում ունենալ առնվազն մեկ աշխատատեղ, որով կհպարտանաք 4. Լողանալ նուդիստական լողափում 5. Մի քանի ամիս այլ երկրում անցկացնել 6. Թռնել օդապարիկով 7. Հեռակա գործ գտնել եկամուտը շատացնելու համար 8. Ճանապարհորդել նավով 9. Ներել թշնամիներին և կյանքից հեռացնել մարդկանց, ովքեր ձեզ թույլ չեն տալիս առաջ շարժվել 10. Առանձին ապրել ծնողներից և ունենալ սեփական տնտեսություն 11. Ընդունել ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք՝ ձեր առավելություններով և թերություններով
12. Բանկում սեփական հաշիվ ունենալ 13. Ձմեռել Ասիայում 14. Բավականին գումար հավաքել մեքենա գնելու համար 15. Գործնական կապեր ու օգտակար ծանոթություններ հաստատել 16. Նոր զբաղմունք ձեռք բերել 17. Զգեստապահարանում առնվազն մեկ դիզայներական իր ունենալ 18. Թանկանոց խմիչք օգտագործել 19. Ձևավորել ընկերների կայուն շրջանակ 20. Ուսերի հետևում ունենալ առնվազն երկու գլխապտուտային սիրավեպ և լուրջ հարաբերությունների փորձ 21. Ծնողներին լավ նվեր գնել ի շնորհակալություն «ամեն ինչի» համար 22. Կատարյալ սովորել առնվազն մեկ օտար լեզու 23. Առնվազն մեկ համեղ բան պատրաստել 24. Հաղթահարել վախերը ու ֆոբիաները 25. Ձեզ համար շատ թանկանոց բան գնել 26. Արշավ գնալ 27. Մեկընդմիշտ ազատվել անվստահության զգացումից 28. Ունենալ լավ կենսագրական, որը շտկելու կարիք չի ունենա 29. Վերընթերցել դասական գրականությունը 30. Սովորել ասել ոչ:
20-11-2026 14:33 Բրիթնի Սնոուն պաշտոնապես հայտարարել է իր նշանադրության մասին։ Դերասանուհին լուրը հայտնել է «Դրյու Բերիմորի շոու»-ի ժամանակ, որտեղ նա գովազդում էր «Որսորդական կանայք» սերիալի երկրորդ եթերաշրջանը։ 40-ամյա դերասանուհին պաշտոնապես հաստատել է իր նշանադրությունը 32-ամյա Հանթեր Մորենոյի հետ։ Նա պատասխանել է հաղորդավարի ուղիղ հարցին. «Դուք վերջերս նոր նշանվե՞լ եք»։ «Մենք նշանված ենք, այո։ Ես առաջ չեմ խոսել դրա մասին։ Ամեն ինչ կարգին է։ Դա այդքան էլ մեծ գաղտնիք չէ։ Ի վերջո, ո՞ւմ է դա ըբդհանրապես հետաքրքիր», - պատասխանել է Բրիթնին։
20-11-2026 14:25 57-ամյա Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է իր «The JLo Show: Live in Las Vegas» համերգային ֆիլմի Լոս Անջելեսի պրեմիերային: Միջոցառման համար նա ընտրել է Dolce & Gabbana-ի հավաքածու, որը ներառում էր կիսաթափանցիկ կրեմագույն ժանյակավոր զգեստ և ատլասե թիկնոց՝ մորթե զարդանախշերով, ծաղկային ասեղնագործությամբ և ծոպերով: Լոպեսի կերպարի գլխավոր առանձնահատկությունը սպիտակ ոսկուց Sicilia վզնոցն էր՝ զարդարված անգույն և դեղին ադամանդներով և 100 կարատից ավելի քաշ ունեցող բնական դեղին տանձաձև ադամանդով:
20-11-2026 14:12 Ջենիֆեր Լոուրենսը խոստովանել է, որ կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել։ Դերասանուհին այդ մասին հայտարարել է հեռուստաշոուի ժամանակ։ Հաղորդավարը «Մեռնիր իմ սեր» ֆիլմի աստղին հարցրել է, թե ինչպես է հնարավոր, որ կնոջ կրծքերը կոտրեն մարդու քիթը։ Նման դեպք վերջերս տեղի է ունեցել ռեալիթի շոուի ժամանակ, որտեղ մասնակից Հեյլի Գլասմանը կոտրել է քիթը մեկ այլ կնոջ կրծքերի վրա։ Եվ այդտեղ Լոուրենսը բացահայտել է ճշմարտությունը. «Այո, ես ինքս իմպլանտներ ունեմ։ Դրանք նոր են»։ Հաղորդավարուհին ենթադրել է, որ դերասանուհին այժմ 2-րդ չափսի տեր է։ Սակայն նա ուղղել է. «Ոչ, դանք լիարժեք 3 են»։
20-11-2026 05:08 Միգրենը և ծխելը ծննդաբերած կանանց մոտ 3,6 անգամ մեծացնում են իշեմիկ ինսուլտի վտանգը մինչև 60 տարեկանը։ Նման եզրակացության են եկել Դանիայի Օրհուսի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում։
20-11-2026 04:13 Դեյվիսի Կալիֆոռնիական համալսարանի (UC Davis) և Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի (UCSF) գիտնականների ղեկավարությամբ անցկացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել. որքան բարձր է բժշկական հետազոտությունների ընթացքում երեխայի գլխուղեղի ստացած ճառագայթման ընդհանուր չափաբաժինը, այնքան մեծ է երեխաների և դեռահասների գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը։ Արդյունքները հրապարակվել են JAMA գիտական ամսագրում։