Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչ է կատարվում ձեր մարմնի հետ, երբ դադարում եք կանոնավոր սիրով զբաղվել

09.10.2017

Հայտնի փաստ է, որ ակտիվ սեռական կյանքը դրական ազդեցություն ունի առողջության վրա: Սակայն գիտեք դուք արդյոք, որ սեքսից հրաժարվելը կարող է քայքայիչ ազդեցություն ունենալ ձեր օրգանիզմի վրա: Սեքսի բացակայությունը մարդու վրա ունենում է և ֆիզիկական և հոգեկան ազդեցություն:

Վատանում է միզապարկի աշխատանքը, սկսվում են դեպրեսիաներ, էրեկտիլ դիսֆունկցիա: Սա ընդամենը մի քանի բան է, որը մարդ կարող է ունենալ սեքսի երկար չլինելուց: Եթե դուք ակտիվ սեռական կյանք եք վարում, շարունակեք նույն կերպ: Դա դրական է ազդում ձեր առողջության վրա: Ըստ հետազոտությունների, շաբաթական 2-3 անգամ սեքսով զբաղվող մարդիկ տարբերվում են ավելի դրական տրամադրությամբ, նրանց մոտ ավելի հազվադեպ են լինում ճնշման տատանումներ, ավելի լավ է աշխատում իմունային համակարգը, նրանք ավելի քիչ են ենթարկվում սթրեսների:

Եթե դուք դեռ միայնակ եք և չեք շտապում զույգ փնտրել, ապա պետք է իմանալ օրգանիզմի վրա սեքսի պակասի վատ ազդեցության մասին:

Եվ այսպես՝ ի՞նչ է կատարվում, երբ դուք դադարում եք սեքսով զբաղվել:

Ուղեղի աշխատանքի վատացում

Սեքսը մեզ ավելի խելացի է դարձնում: Գիտնականները պարզել են, որ սեռական հարաբերության ժամանակ բավարարվածությունը բերում է ավելի բարձր ուսուցողական արդյունքների և հիշողության զարգացման:

Էրեկտիլ դիսֆունկցիա

Տղամարդիկ, ովքեր հազվադեպ են զբաղվում սեքսով երկու անգամ ավելի շատ են վտանգված էրեկտիլ դիսֆունկցիայի, քան նրանք, ովքեր զբաղվում են սեքսով առնվազն շաբաթը երկու անգամ:

Ինքնագնահատական

600x580

Սեքսով չզբաղվելը հարաբերություններում կարող է հարվածել ձեր ինքնագնահատականին, մեղքի զգացում ձևավորել ու նվազեցնել օքսիտոցինի և այլ կարևոր հորմոնների մակարդակը:

Կանաց մոտ բնական քսուքի նվազում

Մասնագետները կարծում են, որ կանոնավոր սեքսն ազդում է բավարար քանակի քսուքի արտադրության վրա: Եթե կինը չի զբաղվում սեքսով որոշ ժամանակ, ապա նա կարող է չորություն զգալ:

Միզապարկի աշխատանքի վերահսկման նվազում

Կոնքի ուժեղ դիաֆրագման անհրաժեշտ է անմիզապահությունից խուսափելու համար: Լավ սեքսն այդ մկանների համար վարժություն է, քանի որ դրա ընթացքում այդ մկանները կրճատվում են և ամրանում օրգազմի ժամանակ:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 12509 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ալֆա կին. ուժի և քնքշության ներդաշնակություն, որը գերում է տղամարդկանց

02.07.2025
Ո՞վ է նա՝ այս խորհրդավոր անծանոթուհին, և հնարավո՞ր է դառնալ նրա նման։ Հոգեբանները կարծում են, որ նման հատկանիշները տրված են բնությունից, բայց դա չի նշանակում, որ դուք չեք կարող սովորել այդպիսին լինել։

Ժամանակակից սերնդի հոլովակային մտածողությունը. զրոյական կենտրոնացում և անտարբերություն

20.06.2025
Հոլովակային մտածողության պարագայում ընկալողը, որպես կանոն, բավարար ժամանակ չունի ստացված տեղեկատվությունը պատշաճ կերպով մշակելու համար և, ավելի շուտ, տպավորություն է ստանում, բայց չի ըմբռնում տեսածը:

5 սովորություն, որոնք կօգնեն ձեզ զարգացնել hուզական ինտելեկտը

13.06.2025
Հույզերը բավականին կարևոր են մարդու և նրա հոգեկան առողջության համար: Ներկայացնում ենք հոգեբանների խորհուրդներ այն մասին, թե ինչպես զարգացնել հուզական ինտելեկտն առօրյա սովորությունների օգնությամբ:

Ինչ է հակահաճոյախոսությունը և հաճոյախոսության հակադարձումն ըստ էթիկետի մասնագետների

28.05.2025
Մենք բոլորս սիրում ենք հաճոյախոսություններ։ Սակայն կան իրավիճակներ, երբ գովասանքը որոշակի պատճառներով բացասաբար է ընկալվում։

Ինչն է մատնում կնոջ տարիքը․ 3 նշան, որոնք տղամարդիկ նկատում են անմիջապես

23.05.2025
Որպեսզի ծերությունն աննկատ չմոտենա և ժամանակը չափազանց արագ չընթանա, առաջարկում ենք բացահայտել որոշակի նախանշաններ, որոնք մատնում են մեր տարիքը, և փորձել շտկել իրավիճակը։

40-ից հետո արգելանք. 6 զգեստ, որոնք ոճաբանները խորհուրդ չեն տալիս

10.05.2025
Այս ցանկի զգեստները փչացնում են 40 տարեկանից բարձր կնոջ ոճը՝ զրկելով նրան նրբագեղությունից և փայլից։ Եթե ձեր պահարանում սրանցից ունեք, ժամանակն է հրաժեշտ տալ դրանց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-07-2025 10:41
ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18
Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14
Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40
Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
04-07-2025 01:42
68 տարեկան հասակում  Մալիբուի իր տանը մահացել է «Սպանել Բիլին» և «Ջրամբարի շներ» ֆիլմերի աստղ Մայքլ Մադսենը, հաղորդում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչներին և տեղական ոստիկանությանը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
30.06.2025
Դիտվել է 860 անգամ
01.07.2025
Դիտվել է 833 անգամ
02.07.2025
Դիտվել է 289 անգամ
03.07.2025
Դիտվել է 193 անգամ
04.07.2025
Դիտվել է 133 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster