Մանրուքներ, որոնք տղամարդիկ գաղտնի սիրում են կանանց մոտ
27.09.2017
Նրանք ուղիղ չեն ասում դրա մասին, սակայն խելագարվում են մի քանի հասարակ, սակայն իրենց համար անչափ հաճելի մանրուքներից: Եվ կարևոր չէ, թե որքան ժամանակ եք դուք հանդիպում, նրանք խելագարվում է, երբ դուք անում եք հետևյալ բաները.
Երբ դուք ձեր գլուխը դնում եք նրա կրծքին
Բազմոցին պառկած ֆիլմ դիտելուց կամ ուղղակի ծանր աշխատանքային օրվանից հետո հանգստանալիս, երբ կինը գլուխը դնում է նրա կրծքին և գրկում է: Այդ պահերին տղամարդն իրեն պաշտպան է զգում: Այս ժեստը ցույց է տալիս, որ կինն ապահով է իրեն զգում նրա ձեռքերում:
Երբ դուք առաջինն եք նրան հաղորդագրություն գրում
Այս իմաստով տղամարդկանց վրա մեծ ճնշում է գործադրվում: Իբրև նա միշտ պետք է առաջինը գրի: Սակայն երբեմն նա չգիտի, արդյո՞ք հաճախ է գրում, թե՞ ոչ: Հավատացեք, տղամարդը նույնպես անհանգստանում է դրա համար, այդ պատճառով կարող է ընդհանրապես չգրել: Սակայն, երբ կինն նրան առաջինն է գրում, դա ամրացնում է նրա ինքնավստահությունը և այն միտքը, որ ձեր հետ է պետք զարգացնել հարաբերությունները:
Երբ ասում եք, որ գնահատում եք նրան
Եթե տղամարդն, իրոք, աշխատում է ձեր հարաբերությունների վրա, ապա նա միշտ ուրախ կլինի լսել, որ դուք դա գնահատել եք: Դա միայն կոգևորի նրան:
Երբ դուք խաղում եք նրա մազերի հետ մեքենա վարելիս
Եթե նա չափազանց զգայուն է, ապա ավելի լավ է դա չանել շարժման ժամանակ: Այդ հանգիստ կարելի է անել տանը, երբ նա գլուխը դնում է ձեր ծնկներին:
Երբ դուք նրան գովում եք սոցկայքերում
Իհարկե որոշ աղջիկներ չափն անցնում են: Սակայն, եթե նա իրոք փորձել է ձեր համար որևէ բան անել, ապա կարող եք կիսվել դրա մասին: Դա ցույց կտա, թե ինչպես եք դուք նրան գնահատում:
Երբ դուք իսկապես լսում եք նրան
Կանայք գիտեն, որ լսելն ուղղակի պասիվ գործողություն չէ: Դա ակտիվ գործընթաց է, որի համար ջանքեր են հարկավոր: Միգուցե նրա կյանքում որևէ լուրջ բան է տեղի ունենում, նա ցանկանում է հասնել ինչ-որ բանի կամ ուղղակի ծանր աշխատանքային օր է ունեցել: Ուղղակի նստեք նրա կողքին, նայեք աչքերին և անկեղծորեն մասնակցեք խոսակցությանը: Դա ցույց կտա ձեր հոգատարությունը նրա հանդեպ:
Երբ դուք նրան հաղորդագրություն եք ուղղարկում ընկերների հետ զբոսնելու ընթացքում
Շատ տղամարդիկ խանդում են իրենց ընկերուհիներին: Եթե ձեր ընտրյալն այնքան հասուն է, որ հանգիստ թողնում է ձեզ զբոսնելու, պարգևատրեք նրան հաղորդագրությամբ, որ ձեր մոտ ամեն ինչ լավ է և որ դուք չեք մոռանում նրա մասին:
Երբ դուք հրապարակայնորեն արտահայտում եք ձեր զգացմունքները նրա հանդեպ
Պետք չէ նրա վրա թռնել, ուղղակի վերցրեք ձեռքը, գրկեք կամ համբուրեք այտը: Դա նրան ցույց կտա, որ դուք հպարտ եք նրա կողքին լինելով:
Երբ դուք ժպտում եք նրա համբույրից հետո
Դա բնական զգացմունք է, որը վկայում է, որ նրա համբույրը ձեզ մոտ առաջացրել է էնդորֆինների հոսք: Ուրեմն ձեր զգացմունքները փոխադարձ են:
Երբ դուք ծիծաղում եք նրա կատակների վրա
Ոչ թե դուք պետք է ստիպեք ձեզ ծիծաղել, այլ այն, որ նա կարող է ձեզ ծիծաղեցնել: Տղամարդիկ չեն վախենում ծիծաղելի երևալ, որովհետև սիրում են ծիծաղեցնել իրենց սիրելիին:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 10165 անգամ
Читать на русском
|