Անկեղծ պետք է լինել և խոստովանել, որ բոլորս էլ պատմում ենք ինչ-որ մեկին մեր հարաբերությունների մասին: Սկսած նրա կողմից պատրաստված անակնկալից մինչև, նույնիսկ, կենցաղային վեճերի մասին: Քննարկելը նորմալ է: Սակայն երբեմն դժար է լինում ընտրել ճիշտ զրուցակցին կամ հասկանալ, թե ինչը կարելի է պատմել, ինչը՝ ոչ:
Նույնիսկ մտերիմ շրջապատում կարող են հայտնվել նրանք, ովքեր կարող են այդ տեղեկատվությունը ձեր դեմ օգտագործել: Մասնագետներն ասում են, որ եթե պետք է ինչ-որ բան պատմել որոշ նպատակների համար, ապա կարելի է ասել, եթե ոչ, ուրեմն խոսելուց առաջ մտածեք: Ահա ինչ պետք է հիշել մինչև հարաբերությունների քննարկումը սկսելը.
Արդյո՞ք շատ հաճախ չեք խոսում դրա մասին
Մենք մեր ընկերներին հաճախ ենք ինչ-որ բան պատմում: Սակայն, եթե ձեր պատմելը սկսվում է բարևելուց և ավարտվում ցտեսություն մաղթելուց, դա գեղեցիկ չէ: Եթե դուք գերակշռում եք շփման մեջ, մշտապես ձեր վրա եք ուշադրությունը գրավում, սակայն միաժամանակ չեք գտնվում խորը ճգնաժամի մեջ՝ դուք չափն անցնում եք:
Արդյո՞ք ուշադիր եք մանրուքների հանդեպ
Մինչ ձեր ընկերոջը գովաբանելը, մտածեք՝ արդյո՞ք դա հոգեբանորեն չի ազդի ձեր ընկերուհիների վրա: Միգուցե նրանց բախտը չի բերել հարաբերություններում, իսկ դուք գովում եք ձեր արքայազնին: Մտածեք նաև ձեր զույգի մասին, միգուցե նրան հաճելի չէ, որ դուք մանրամասներ եք բացահայտում ձեր անձնական հարաբերերությունների վերաբերյալ: Մինչ սկսել խոսալը մտածեք, արդյո՞ք դուք ոչ մեկին չեք նեղացնի:
Դուք ցանկանում եք բամբասե՞լ, թե՞ ծիծաղել
Այն ամենը, ինչը հաճելի չէ ձեր զույգին, պետք չէ պատմել ընկերներին: Իհարկե ծիծաղելի պահերը կարելի է լսելի դարձնել և ուրախանալ, սակայն միայն հատուկենտ մարդկանց հետ և մինչ այդ զույգին հարցնելու պարագայում: Հարգանքը զույգի հանդեպ առաջնային է: Եվ հիշեք՝ երբեք մի պատմեք անձնական որևէ բան ոչ մտերիմ մարդուն:
23-09-2026 10:19 Սեպտեմբերի 22-ին մեկնարկեց Միլանի նորաձևության շաբաթը , և նույն օրը տեղի ունեցավ Vogue World–ի համաշխարհային ցուցադրությունը, որը հինգերորդ անգամ միավորեց նորաձևության և շոու-բիզնեսի համաշխարհային ներկայացուցիչներին: Ցուցադրության թեման, որին մասնակցում էին այսօրվա լավագույն հայտնիները, «Արհեստագործական վարպետություն և մարդկային մասնակցությունն» էր: «Դա հատկապես կարևոր է անել հիմա՝ արհեստական բանականության դարաշրջանում», - Vogue Italia-ին ասել է Ֆրանչեսկա Ռագացցին:
23-09-2026 10:14 Ադրիանա Լիման զարմացրել է երկրպագուներին իր անհավանական կերպարանափոխությամբ։ Նա վերջերս հայտնվեց Մադրիդում կայացած Mercedes-Benz Fashion Week երեկույթին։ Մոդելը միջոցառմանը ժամանեց ապշեցուցիչ սև, հատակին հասնող, մեջքը բաց զգեստով։ Սակայն երկրպագուներին զարմացրեց ոչ նրա ոճային տեսքը։ Սոցիալական ցանցերն այժմ եռում են այն մասին, թե որքան կտրուկ է փոխվել նրա արտաքին տեսքը. Լիման նկատելիորեն նիհարել է, և, որոշ օգտատերեր ենթադրում են, որ պլաստիկ վիրահատություն է կատարել։ Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե ինչպես է այս արդյունքին հասել, մեկ բան հստակ է. 45 տարեկանում բեմահարթակների աստղը նույնն է, ինչ 20 տարեկանում էր։
23-09-2026 09:25 Թոմ Քրուզը, երազելով արիստոկրատ հարսնացուի մասին, խիզախորեն սիրահետում է Քեյթ Միդլթոնին: Հոլիվուդյան դերասանը և բրիտանական արքայադուստրը հանդիպել են Լոնդոնում՝ «Digger» ֆիլմի պրեմիերային: Մի շարք հարգված կինոքննադատներ կարծիք են հայտնել. «Թոմ Քրուզը անպայման Օսկար կշահի այս ֆիլմի համար»: Նրանք նկատի ունեն «Digger»-ը, որտեղ հոլիվուդյան դերասանը բոլորովին նման չէ իրեն: Մենք սովոր ենք նրան տեսնել որպես աշխարհը փրկող հերոսի, բայց այստեղ՝ նոսրացող մոխրագույն մազերով և կեղծ փորիկով, նա խաղում է իր կարիերայի ամենատարօրինակ կերպարներից մեկի դերը:
23-09-2026 08:29 Մինչ աշխարհը քննարկում է նրա հայտնի ծնողների բազմամիլիոն դոլարանոց կարողություններն ու հնչեղ անունները, Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի կրտսեր դուստրը լուռ կառուցում է իր սեփական կարիերան՝ հեռու կարմիր գորգից և Հոլիվուդյան շքեղությունից: 18-ամյա Վիվիեն Ջոլին, որին շատ երկրպագուներ անվանում են նախկին զույգի երեխաներից «ամենահամեստը», վերջերս նկատվել է անսպասելի մի բան անելիս՝ փողոցում նկարներ վաճառելիս: Սեպտեմբերի 19-ին Վիվիենը իր իմպրովիզացված տաղավարն է տեղադրել Լոս Անջելեսի տեղական տոնավաճառում: Նրա սեղանը ծածկված էր սեփական աշխատանքներով՝ տպագրություններ, կպչուն պիտակներ և շնորհավորական բացիկներ՝ իր սեփական դիզայնով: Նա ստեղծագործում է «Կակաչների դաշտեր» կեղծանվամբ:
23-09-2026 02:39 48-ամյա ռուս դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան բացահայտել է պրոդյուսեր Ալեքսանդր Զլատոպոլսկու հետ իր հարսանիքը հետաձգելու պատճառները։ Նա այս մասին կիսվել է «VK Лекториум»-ին։ Նրա խոսքով՝ տոնակատարությունը ստիպված է եղել հետաձգել իր շան բուժման պատճառով։ «Ամբողջ բյուջեն ծախսվել է իմ շան՝ Ամերիկայում լիմֆոմայի բուժման վրա։ Հետևաբար, մեր առաջնահերթությունը շանը բուժելն էր, այլ ոչ թե շքեղ հարսանիք անելը։ Բայց մենք երազանքներ ունենք, ուստի կարծում ենք, որ դրանք կիրականացնենք մինչև հաջորդ ամառ», - ասել է դերասանուհին։